Գլխավոր տեղեկություն
Համար
N 225-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2015 թվականի N 225-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 512–Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հունիսի 2-ի «Հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին» N 512-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) «Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերը փոխարինել «Վ. Գաբրիելյան -ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերով.

2) «Ն. Սարգսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

 

 «Ա. Երիցյան

- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար».

 

 3) «Պ. Ղազարյան - «Մուսա լեռ» հայրենակցական միության նախագահ (համաձայնությամբ)» բառերից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

 

 «Ե. Հավաթյան

- Այնճարում (Լիբանան) Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի նշումը կազմակերպող կենտրոնական մարմնի նախագահ (համաձայնությամբ)

 Հ. Ջամբազյան

- կանադահայ գործարար (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 24

Երևան