Գլխավոր տեղեկություն
Համար
N 196-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.01/8(520) Հոդ.182
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2015 թվականի N 196-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2014-2017 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» N 305-Ն որոշման հավելվածի 9-17-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

9.

Հայաստանի հարավային երկաթուղու շինարա-րություն

«ՌԱՍԻԱ» ՖԶԷ-ից ծրագծի կոորդինատային չափագրման տվյալների ստացում և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրում

2015 թ.
2-րդ եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

«ՌԱՍԻԱ» ՖԶԷ (համաձայնությամբ)

«Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

10.

ծրագծի օտարման շերտում գտնվող հողատարածքների և նրանց վրա գտնվող շինությունների գույքագրում ու շինարա-րության համար անհրաժեշտ հողատարածքների նկատմամբ իրավունքների ձևակերպումներ (ձեռքբերում, օտարում, հատկացում և այլն)

2015 թ.
3-րդ եռամսյակ

2016 թ.
1-ին եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ համապատասխան մարզպետարաններ, համայնքի ղեկավարներ (համաձայնությամբ)
ՀՀ բնապահպանության նախարարություն

«Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)

Այլ շահագրգիռ մարմիններ

11.

կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման կազմակերպում

2015-2016 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների
նախարարություն

ՀՀ համապատասխան մարզպետարաններ, համայնքի ղեկավարներ (համաձայնությամբ)

«Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)

Այլ շահագրգիռ մարմիններ

12.

 

նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելը և ներկայացնելը

2015 թ.
3-րդ եռամսյակ

«ՌԱՍԻԱ» ՖԶԷ
(համաձայնությամբ)

13.

նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն և փորձաքննության արդյունքների հաստատում

2016 թ.
1-ին եռամսյակ

Փորձաքննական հանձնաժողով՝ համաձայն ՀՀ կառավարության
2010 թ. մայիսի 6-ի
N 711-Ն որոշման

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

14.

ծրագրի իրականացման համար ֆինանսական միջոցներ հայթայթելը և հաստատման ներկայացնելը

2015-2016 թթ.

«ՌԱՍԻԱ» ՖԶԷ
(համաձայնությամբ)

15.

 

տեխնիկական վերահսկողություն իրականացնող կազմակերպության ընտրություն

2016 թ.
1-ին եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

«ՌԱՍԻԱ» ՖԶԷ
(համաձայնությամբ)

«Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ (համաձայնությամբ)

16.

շինարարության թույլտվության ստացման համար փաստաթղթերի ձևակերպման իրականացում և շինարարական աշխատանքների կատարման ժամանակացույցի կազմում

2016 թ.
2-րդ եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

«Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ
(համաձայնությամբ)

17.

շինարարության սկիզբ, շինարարական աշխատանքների համակարգում և վերահսկում

2016 թ.
3-րդ եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

«Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ
(համաձայնությամբ)

«ՌԱՍԻԱ» ՖԶԷ (համաձայնությամբ)

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 6
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան