ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2014 թվականի N 1212-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Վրաստան պաշտոնական այցի կապակցությամբ 2014 թվականի դեկտեմբերի 11-12-ը Վրաստան գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Հովիկ Աբրահամյանինը, Գուրգեն Դումանյանինը, Սերգեյ Լոքյանինը, Վալերի Մկրտումյանինը, Գոհար Պողոսյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Մանվել Մելիքյանինը, Վերգինե Ասլանյանինը, Սյուզաննա Ավետիսյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ճանապարհածախսը, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վարդան Ասոյանինը և Աղվան Այվազյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
3) Երվանդ Զախարյանինը, Գագիկ Խաչատրյանինը, Գագիկ Բեգլարյանինը, Հովհաննես Մանուկյանինը, Հասմիկ Պողոսյանինը, Հրանուշ Հակոբյանինը, Մարտին Սարգսյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`
1) Վարդան Այվազյանինը և Աշոտ Արսենյանինը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին.
2) Արսեն Ղազարյանինը և Ամատունի Տոնոյանինը` համապատասխան գործուղող կազմակերպության հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատողներ Կարեն Նադոյանի և Սերգեյ Հակոբյանի` 2014 թվականի դեկտեմբերի 11-12-ը Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջոցով` համաձայն ներկայացված հաշվետվությունների:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2014 թվականի դեկտեմբերի 11-ին` Երևան-Թբիլիսի և 2014 թվականի դեկտեմբերի 12-ին` Թբիլիսի-Երևան երթուղով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վրաստան մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 8 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. դեկտեմբերի 8-ի N 1212-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-12-Ը ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Աբրահամյան |
- ՀՀ վարչապետ | |
Ե. Զախարյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար | |
Գ. Խաչատրյան |
- ՀՀ ֆինանսների նախարար | |
Գ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար | |
Հ. Մանուկյան |
- ՀՀ արդարադատության նախարար | |
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար | |
Հ. Հակոբյան |
- ՀՀ սփյուռքի նախարար | |
Մ. Սարգսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ | |
Վ. Այվազյան |
- ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) | |
Ա. Արսենյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) | |
Գ. Դումանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ | |
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Ս. Լոքյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական | |
Վ. Մկրտումյան |
- ՀՀ վարչապետի օգնական | |
Վ. Ասոյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար (5.12.2014 թ. - 12.12.2014 թ.) | |
Գ. Պողոսյան |
- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար | |
է. Հարությունյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի պաշտոնակատար | |
Մ. Մելիքյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ | |
Վ. Ասլանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ | |
Ս. Ավետիսյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար | |
Ա. Ղազարյան |
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ) | |
Ա. Տոնոյան |
- «Եվրոպրոֆայլ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) | |
Ա. Այվազյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի կցորդ (7.12.2014 թ. - 12.12.2014 թ.) | |
Զ. Մխիթարյան |
- թարգմանիչ | |
Ա. Շահինյան |
- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր | |
Տ. Մեհրաբյան |
- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ | |
Բ. Բարսեղյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող | |
Ա. Զատիկյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող | |
Կ. Նադոյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող | |
Ս. Հակոբյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |