Գլխավոր տեղեկություն
Համար
N 83-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.02.2015-30.04.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.02.18/8(1097).1 Հոդ.111.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.01.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2015 թվականի N 83-Ն

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 2004 թվականի նոյեմբերի 24-ի «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով և Մաքսային միության 2009 թվականի հունիսի 9-ի «Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին» ու «Երրորդ երկրների հանդեպ միասնական մաքսային տարածքում ապրանքների արտաքին առևտրին վերաբերող միջոցների կիրառման կարգի մասին» համաձայնագրերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման մեկանգամյա լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին).

2) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրի վարումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից:

2. Հաստատել`

1) թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ցանկը, որոնք արտահանման ժամանակ Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխելիս ունեն սահմանափակումներ` համաձայն N 3 հավելվածի.

4) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ցանկը, որոնց արտահանումը Մաքսային միության անդամ պետություններից իրականացվում է առանց լիցենզիայի` համաձայն N 4 հավելվածի.

5) չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ցանկը, որոնք արտահանման ժամանակ Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխելիս ունեն սահմանափակումներ` համաձայն N 5 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրի վարման ընթացակարգը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. փետրվարի 11
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 30-ի N 83-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը մշակվել է Մաքսային միության 2009 թվականի հունիսի 9-ի «Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին» համաձայնագրի դրույթներին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 83-Ն որոշման NN 3 և 5 հավելվածներում նշված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և հումքային արտադրանքի արտահանում մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից տրված լիցենզիայի հիման վրա:

 4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 83-Ն որոշման N 4 հավելվածում նշված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արտահանումն իրականացվում է առանց լիցենզիայի:

5. Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման մեկանգամյա լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում`

1) հայտ` համաձայն ձևի.

2) արտաքին տնտեսական գործունեության արտահանման պայմանագրի կամ հաշիվ-ապրանքագրի պատճենը:

6. Մեկանգամյա լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ:

7. Մեկանգամյա լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ լիազոր մարմին կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցե` secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն։

8. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում մեկանգամյա լիցենզիան առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտատուին:

 9. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելու օրվանից, թերի լինելու դեպքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:

 10. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

 11. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:

12. Մեկանգամյա լիցենզիայի ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին: Լիցենիզայի ժամկետի ավարտ է համարվում լիցենզիա տալու օրացուցային տարվա ավարտը:

13. Լիցենզիայի մերժումը, տրամադրումը, լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումն իրականացվում է լիազոր մարմնի որոշմամբ` Մաքսային միության 2009 թվականի հունիսի 9-ի «Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին» համաձայնագրով սահմանված դեպքերում և կարգով:

14. Սույն կարգը չի տարածվում`

1) թանկարժեք քարեր և թանկարժեք մետաղներ պարունակող մշակութային արժեքների` Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման վրա.

2) թանկարժեք մետաղների ռադիոակտիվ և հաստատուն իզոտոպների և դրանց հիմքով ապրանքների, որոնց հանդեպ կիրառվում են ԵԱՏՄ անդամ պետությունների արտահանման հսկողության միջոցներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման վրա.

3) Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի, Հայաստանի Հանրապետության սուբյեկտների համար թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և հումքային արտադրանքի ներմուծման և նշված ֆոնդերից թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և հումքային արտադրանքի արտահանման վրա.

4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման վրա:

15. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց կողմից, որոնք հաշվառված են որպես անհատ ձեռնարկատերեր և իրավունք ունեն թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և հումքային արտադրանքի հետ կատարել գործողություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 83-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ռեեստրում` իրականացվում է առանց լիցենզիայի:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև

Հ Ա Յ Տ

 

թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի ԵՎ թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի ԵՎ խտանյութերի ԵՎ թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման մեկանգամյա լիցենզիա ստանալու մասին

 

1. Հայտ N

2. Գործողության ժամկետը`
____ _____ 2015 թ. մինչև ____ _____ 20___ թ.

3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը`
ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

4. Պայմանագիրը կամ հաշիվ ապրանքագիրը
N

 առ

5. Հայտատուն

6. Գնորդը

7. Նշանակման երկիրը

8. Գնորդի երկիրը

9. Պայմանագրի տարադրամը

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը

13. Քանակը

14. Չափի միավոր

15. Ապրանքի ծածկագիրը և նկարագիրն` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

16. Լրացուցիչ տեղեկատվություն

17. Մեկանգամյա լիցենզիա տալու հիմքը

18. Հայտատուի լիազորած անձը

__________________________________________

 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Պաշտոնը_________________________________

Հեռախոսահամարը________________________

Ստորագրությունը_________________________

_______ ___________ 20___ թ.

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 30-ի N 83-Ն որոշման

 

Ձև

 

Մ Ե Կ Ա Ն Գ Ա Մ Յ Ա    Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմինը

1. Մեկանգամյա լիցենզիա N

2. Գործողության ժամկետը`

_____ _________ 20____ թ.

3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը`

 ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

4. Պայմանագիրը կամ հաշիվ ապրանքագիրը

 _____ _________ 20____ թ.

5. Հայտատուն

6. Գնորդը

7. Նշանակման երկիրը

8. Գնորդի երկիրը

9. Պայմանագրի տարադրամը

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը

13. Քանակը

14. Չափի միավորը

15. Ապրանքի ծածկագիրը և նկարագիրն` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

16. Լրացուցիչ տեղեկատվություն

17. Մեկանգամյա լիցենզիա տալու հիմքը

18. Լիազորած անձը

________________________________________

 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Պաշտոնը_______________________________

Ստորագրությունը_______________________

_______ ___________ 20____ թ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 30-ի N 83-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՈՐՈՆՔ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՍ ՈՒՆԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

 

Ապրանքի համառոտ նկարագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Բնական ալմաստներ

- արդյունաբերական, չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված` բացառությամբ «բորտ» և «դրիլլինգ» ձև ունեցողների` անկախ դրանց չափսերի և մշակման աստիճանի

 

-ոչ արդյունաբերական, չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված, որոնք կարող են օգտագործվել ադամանդի պատրաստման համար

7102 21 000 0-ից

 

 

 

 

7102 31 000 0

Չմշակված ոսկի կամ արծաթ*

(միայն զտարկված ոսկի և արծաթ` ձուլակտորների, թիթեղների, փոշու և հատիկների տեսքով, ինչպես նաև մետաղադրամի դրամահատման համար օգտագործվող ոսկի)

7106 10 000 0

7106 91 000

7108 11 000 0

7108 12 000

7108 20 000

Չմշակված պլատին, պլատինե խմբի* մետաղներ

(միայն զտարկված պլատին և պլատինե խմբի մետաղներ` ձուլակտորների, թիթեղների, փոշու և հատիկների տեսքով )

7110 11 000

7110 21 000

7110 31 000 0

7110 41 000 0

7110 19 100 0

7110 29 000 0

Չմշակված թանկարժեք մետաղներ (զտարկման ոչ ենթակա բնակտորներ)

7106

7108

7110

Մարգարիտ բնական

7101 10 000 0

Բնական թանկարժեք քարեր չմշակված և մշակված

7103 10 000 0

7103 91 000 0

7103 99 000 0

Նյութեր հանքային, այլ (միայն եզակի սաթե գոյացություններ)

2530 90 000 0-ից

-----------------------------------------

* Բացառությամբ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի կողմից արտահանվող թանկարժեք մետաղների

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 30-ի N 83-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

 

Ապրանքի համառոտ նկարագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Թանկարժեք մետաղներ` ապրանքների և արտադրանքների տեսքով

2843 10

2843 21 000 0

2843 29 000 0

2843 30 000 0

2843 90

7106 10 000 0 *

7106 92 000 0 *

7108 13 *

7110 19 *

7110 29 000 0 *

7110 39 000 0 *

7110 49 000 0 *

7113

7114

7115

9003 19 000 1

9021 29 000 0 **

9113 10 100 0

9608 10 920 0

9608 10 990 0

9608 30 000 0

3006 40 000 0 ***

7107 00 000 0

7109 00 000 0

7111 00 000 0

8544 ***

9101 ***

9102 ***

9103 ***

9105 ***

9111 ***

9112 ***

6804 21 000 0

Թանկարժեք քարերից արտադրատեխնիկական նշանակության արտադրանք

8205

8207

8522 90 300 0

Բնական ալմաստներ` արդյունաբերական, չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված` բացառությամբ «բորտ» և «դրիլլինգ» ձև ունեցողների` անկախ դրանց չափսերի և մշակման աստիճանի, ինչպես նաև ալմաստներ մաղավոր դասի «–3+2» և ավելի ցածր

7102 21 000 0-ից

Ալմաստներ` արդյունաբերական, այլ

7102 29 000 0

Փշրանք և փոշի ալմաստից

7105 10 000 0

Ալմաստներ մշակված, բայց չշրջանակված կամ չամրացված` ոչ արդյունաբերական,
այլ (ադամանդ)

7102 39 000 0

Արտադրանք թանկարժեք քարերից և բնական մարգարտից

7116 20-ից

7116 10 000 0-ից

Մետաղադրամներ

7118 ***

_____________________

* Բացառությամբ զտարկված թանկարժեք մետաղներից ձուլակտորների, թիթեղների, փոշու և հատիկների տեսքով, ինչպես նաև չմշակված ձևերի

** Միայն թանկարժեք մետաղներից կամ գրտնակած թանկարժեք մետաղներից

*** Միայն թանկարժեք մետաղներից` թանկարժեք քարերից ներդիրներով կամ առանց թանկարժեք քարերից ներդիրների

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 30-ի N 83-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ԵՎ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՍ ՈՒՆԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

 

Ապրանքի համառոտ նկարագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիր

Հանքաքարեր, խտանյութեր և գունավոր մետաղների մոխիր

2603 00 000 0

2604 00 000 0

2607 00 000 0

2608 00 000 0

2609 00 000 0

2617

2620 19 000 0

2620 21 000 0

2620 29 000 0

2620 30 000 0

2620 99 100 0

2620 99 950 1

2620 99 400 0

2620 99 950 2

2620 91 000 0

2620 99 950 3

2620 99 950 9

2621

Կիսաֆաբրիկատներ` գունավոր մետաղների արտադրության

7401 00 000 0

7402 00 000 0

7501

7801 99 100 0

Հանքաքարեր, խտանյութեր` թանկարժեք մետաղների

2616

Ջարդոն և թափոններ` թանկարժեք մետաղների

7112

Չմշակված թանկարժեք մետաղներ

(բացառությամբ զտարկված թանկարժեք մետաղների ձուլակտորների, թիթեղների, փոշու և հատիկների տեսքով)

7106 91 000

7108 12 000 9

7110 11 000 9

7110 21 000 9

7110 31 000 0

7110 41 000 0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.10.2022, N 1586-Ն 14.10.2022, N 83-Ն
09.04.2015, N 410-Ն 30.04.2015, N 83-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան