ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2015 թվականի գործունեության տարեկան ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Գ. Սահակյան |
2 փետրվարի 2015 թվականի, |
Հավելված Հաստատվել է ՀՀ ՎՊ խորհրդի 2014թ. հոկտեմբերի 29-ի թիվ 31/1 որոշմամբ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հ/հ |
Վերահսկողության թեմա |
1. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջետային միջոցների օգտագործում.
● աջակցություն կենսաթոշակային իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացման գործընթացին ● ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների բարելավում |
2. |
ՀՀ առողջապահության նախարարությունում և «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային, դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործում. ● առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ● առողջապահական համակարգի հզորացում ● ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր ● սեզոնային գրիպի համաճարակաբանական ցանցի հիմնում և արձագանքում ● հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի շրջանակներում առողջապահական կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման ծրագրի նախապատրաստման համար ծրագիր |
3. |
ՀՀ բնապահպանության նախարարությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջետային միջոցների օգտագործում. ● Հարավային Կովկասի տարածաշրջանում բնապահպանական դրամաշնորհային ծրագիր ● օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը` հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով Ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի դրամաշնորհային ծրագիր |
4. |
«Գերմանա-հայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ հիմնարկում օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված վարկային, դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործում |
5. |
Հայաստանի Հանրապետության դատական համակարգ ● բյուջետային և արտաբյուջետային միջոցների օգտագործում ● բյուջետային մուտքերի ապահովում |
6. |
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն
● բյուջետային և արտաբյուջետային միջոցների օգտագործում |
7. |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային, դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործում. ● «Գյումրի-2» ենթակայանի վերականգնման ծրագիր ● էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիր |
8. |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում պետական բյուջետային միջոցների օգտագործում. ● էներգախնայողության ծրագիր ● երկրաջերմային էներգիայի ծրագիր |
9. |
ՀՀ կառավարության աշխատակազմի՝ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկում և Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային, դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործում |
10. |
ՀՀ կառավարության աշխատակազմի` «ՀՀ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջետային միջոցների օգտագործում. ● «Հայաստանի Հանրապետությունում կարգավորիչ գիլյոտին» ծրագիր |
11. |
ՀՀ մշակույթի նախարարությունում ավստրիական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս» ընկերության կողմից Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի և Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի դահլիճների տեխնիկական վերազինման վարկային ծրագիր |
12. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե ● ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում ● ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններին ֆինանսական աջակցության տրամադրում ● ջրային ոլորտի ուսումնասիրության դրամաշնորհային ծրագիր ● պետական սեփականության կառավարում և օգտագործում |
13. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի` «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային, դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործում. ● համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման երրորդ վարկային ծրագիր ● Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր ● ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր` երկրորդ փուլ |
14. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի` «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային, դրամաշնորհային և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործում. ● ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման ծրագիր ● Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագիր |
15. |
Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության օրինականությունն ու արդյունավետությունը |
16. |
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից իրականացվող ծրագրեր |
17. |
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն ● բյուջետային և արտաբյուջետային միջոցների օգտագործում |
18. |
ՀՀ ֆինանսների նախարարության` «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային, դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործում |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|