Գլխավոր տեղեկություն
Համար
N 93-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.02.2015-13.08.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.02.18/8(1097).1 Հոդ.111.8
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 փետրվարի 2015 թվականի N 93-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ թույլատրել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագիրն իրականացնելու համար «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշիվներից օգտագործել 667814700,0 դրամ, որից 654814700,0 դրամը՝ Ռուսաստանի Դաշնությունից ներկրելու և տեղական սերմնարտադրողներից` «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունից սերմացու գնելու նպատակով, իսկ 13000000,0 դրամը` բեռնափոխադրման, բեռնաթափման, տրանսպորտային տերմինալի, մաքսավճարների և այլ ծախսերի համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. փետրվարի 12
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 5-ի N 93-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

 I. ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐԻ ՈՒ ԲԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

1. Գյուղատնտեսությունը երկրի պարենային ապահովության և անվտանգության ապահովման գլխավոր ոլորտն է: Ընդհանուր ռազմավարության մեջ այն ունի առանցքային դեր, և նպատակային քաղաքականության իրականացման ու առկա ներուժի լիարժեք օգտագործման շնորհիվ հնարավոր է որոշակիորեն լուծել բնագավառում ծագած մի շարք խնդիրներ:

2. Քաղաքականությունը պետք է նպատակաուղղվի գյուղատնտեսական ծագում ունեցող արտադրանքի արտադրության ծավալի աճին, ներմուծվող արտադրանքը տեղականով փոխարինելուն, նոր տեխնոլոգիաների կիրառմանը, ինչը պահանջում է պետական աջակցության տարբեր մեխանիզմների կիրառում:

3. Գյուղատնտեսական որոշ մշակաբույսերի արտադրության ծավալներն ապահովում են ինքնաբավության ցածր մակարդակ, և առաջնահերթ խնդիրը դրանց ցանքատարածությունների, արտադրության ծավալների ավելացումն ու ինքնաբավության մակարդակի հետագա բարձրացումն է, մասնավորապես, դա վերաբերում է գարուն, եգիպտացորենին, առվույտին և կորնգանին, ինչը կնպաստի անասնապահությունն անասնակերով ապահովվածության մակարդակի բարձրացմանը:

4. Ստորև ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության 2005-2013 թվականների տվյալները և 2014 թվականի օպերատիվ տվյալները գարնանացան գարու ցանքատարածությունների, միջին բերքատվության և համախառն բերքի ծավալների մասին:

 

Տարեթիվը

Ցանքատարածությունը
(հա)

Միջին բերքը
(ց/հա)

Համախառն բերքը
(տոննա)

2005 թ.

62404

16.7

103851

2006 թ.

59354

10.1

45792

2007 թ.

62253

25.1

154207

2008 թ.

63745

22.4

142712

2009 թ.

65907

22.0

140553

2010 թ.

57503

20,1

114946

2011 թ.

65306

26,4

172375

2012 թ.

61990

26.2

162290

2013 թ.

61090

29,3

179154

2014 թ.

64464

29,7

191204

Միջինը

62412

22,5

140780

 

5. Վերջին տարիներին գարու ցանքատարածությունների ավելացումը և արտադրության ծավալների աճը պայմանավորված են 2011, 2013 և 2014 թվականներին իրականացված գարնանացան գարու արտադրության զարգացման երեք ծրագրերով, որոնց շրջանակներում Հայաստանի Հանրապետություն են ներկրվել 4625 տոննա գարնանացան գարու` առաջին և «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունից գնվել են 300 տոննա էլիտային վերարտադրության սերմացուներ:

6. Ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների` հանրապետությունում 2005-2008 թվականներին եգիպտացորենի ընդհանուր ցանքատարածությունները կազմել են համապատասխանաբար` 3853, 3238, 4086 և 4241 հեկտար: Ցանքատարածությունների ավելացումը կատարվել է ի հաշիվ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված պետական աջակցության և Վրաստանի Հանրապետությունից 41,5 տոննա բարձր վերարտադրության սերմացուի ներկրման, որը բաշխվել է հանրապետության բոլոր մարզերին: 2009, 2010 և 2011 թվականներին ցանքատարածությունները նվազել են` համապատասխանաբար կազմելով 3072, 3102 և 3355 հեկտար: 2009 և 2010 թվականներին ցանքատարածությունների կրճատումը հետևանք էր պետական աջակցության դադարեցման և որակյալ սերմացուի պակասի: Հայաստանի Հանրապետությունում եգիպտացորենի արտադրության զարգացման 2011 թվականի ծրագրի իրականացման շնորհիվ ցանքատարածություններն ավելացել են` կազմելով 3934 հեկտար, իսկ 2012 թվականին նվազել են՝ կազմելով 3366 հեկտար: 2013 թվականին Ռուսաստանի Դաշնությունից ներկրվել է 9,5 տոննա եգիպտացորենի սերմացու, ցանքատարածությունները կազմել են 3631 հեկտար, իսկ 2014 թվականին ներկրվել է 23,44 տոննա եգիպտացորենի սերմացու, ցանքատարածությունները կազմել են 3170,2 հեկտար:

7. Նախկին տարիներին արձանագրվել է կերային բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների աստիճանական նվազում. եթե 1990 թվականին ցանքատարածությունները կազմել են 250 հազ. հեկտար, 1999 թվականին` 93,7 հազ. հեկտար, ապա 2000 թվականին դրանք կազմել են 61,6 հազ. հեկտար:

8. Գրանցվել է նաև կերային միամյա և բազմամյա մշակաբույսերի բերքատվության էական նվազում: Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ բազմամյա բակլազգի խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության տարածքների կրճատման հետևանքով հանրապետությունում գրեթե չի իրականացվել ցանքաշրջանառություն, անբարենպաստ պայմաններ են ստեղծվել վարելահողերի բերրիության համար՝ իջել է միավոր տարածքից ստացվող բերքի մակարդակը, նվազել են սպիտակուցների արտադրության ծավալները:

9. Սկսած 2011 թվականից՝ գրանցվել է կերային բազմամյա մշակաբույսերի ցանքատարածությունների աճ, այսպես` 2012 և 2013 թվականներին, համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների, դրանք համապատասխանաբար կազմել են 66925 և 74757 հեկտար, իսկ 2014 թվականի օպերատիվ տվյալներով` 77109 հեկտար:

10. Շուկայական հարաբերությունների պայմաններում խաթարվել է սերմնաբուծության համակարգը, նախկինում գործող ավելի քան երեք տասնյակ մասնագիտացված պետական սերմնաբուծական տնտեսությունների փոխարեն ներկայումս հանրապետությունում գործում է հացահատիկի և կերային մշակաբույսերի սերմերի արտադրության գծով 2 գիտական ընկերություն` «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունն ու «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որոնք ամբողջովին ապահովված չեն անհրաժեշտ տեխնիկայով ու սարքավորումներով, կարիք ունեն հողերի և ոռոգման համակարգի բարելավման, հողատարածքների ընդարձակման:

11. Հանրապետությունում սերմնաբուծությամբ զբաղվում են նաև մասնավոր տնտեսվարողներ և սերմնաբուծական միություններ` «Սյունիքի սերմնարտադրողների միություն» հասարակական կազմակերպությունը և «Արմենիան Թեքնոլըջի Գրուփ» հիմնադրամը: Սակայն նշված պետական և մասնավոր կազմակերպությունների կողմից արտադրվում է բարձր վերարտադրության սերմացուի պահանջարկի մինչև 3 տոկոսը:

12. Հանրապետությունում կազմակերպվում են նաև ԻԿԱՐԴԱ-ի, ՍԻՄԻՏ-ի (ICARDA, SIMIT), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Իրանի Իսլամական Հանրապետության և այլ երկրների հավաքածուներում ընդգրկված և շրջանացված հացահատիկային մշակաբույսերի սորտերի փորձարկումներ:

13. Բուսաբուծության բնագավառի ուսումնասիրությունները և վերլուծությունները ցույց են տալիս, որ`

1) զգացվում է հացահատիկային և կերային մշակաբույսերի բարձր վերարտադրություն և բերքատվություն ապահովող սերմացուի պահանջարկ.

2) անջրդի պայմաններում ցածր եկամուտ է ստացվում հատկապես հացահատիկային և կերային մշակաբույսերից.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հողօգտագործողներին հատկացվող պետական աջակցության շարունակական ծրագրերը նպաստում են տևականորեն չմշակված վարելահողերի՝ շրջանառության մեջ ներգրավմանը, գյուղատնտեսական մշակաբույսերի ագրոտեխնիկական միջոցառումների բարելավմանը, ցանքատարածությունների, համախառն բերքի, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը և տնտեսական աճի ապահովմանը:

 

 II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

14. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների եկամուտների ավելացումն է:

15. Ծրագրի խնդիրն արտերկրից 1013,8 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 5,275 տոննա եգիպտացորենի, 59,24 տոննա կապույտ առվույտի (այսուհետ` առվույտ) և 247,825 տոննա կորնգանի սերմացուների ներկրումն ու տեղական սերմնարտադրողներից 120 տոննա գարնանացան գարու էլիտային վերարտադրության սերմացուի գնումը և դրանք՝ սույն ծրագրի դրույթներին համապատասխան սուբսիդավորված գներով Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին հատկացնելն է:

 

III. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

16. Նախատեսվում է՝

1) 2015 թվականի գարնանն արտերկրից ներմուծել 1013,8 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 5,275 տոննա եգիպտացորենի, 59,24 տոննա առվույտի և 247,825 տոննա կորնգանի սերմացուներ.

2) տեղական սերմնարտադրողներից գնել 120 տոննա էլիտային վերարտադրության գարնանացան գարու սերմացու:

17. Արտերկրից ներմուծված և տեղական սերմնարտադրողներից գնված սերմացուի մեկ կիլոգրամը, պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով, հողօգտագործողներին հատկացվում է պետության կողմից ձեռք բերված արժեքից ավելի ցածր գներով՝

 

 գարնանացան գարի

 130 դրամ,

 եգիպտացորեն

 350 դրամ,

 առվույտ

 1500 դրամ,

 կորնգան

 370 դրամ:

 

18. Ստորև ներկայացվում են Հայաստանի Հանրապետության մարզերին գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմացուների նախատեսված քանակությունները (համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից ներկայացված վերջնական վճարունակ պահանջարկի):

 

NN
ը/կ

Մարզի
անվանումը

Հատկացվող սերմացուների քանակը
(տոննա)

գարնանացան գարու սերմացու

եգիպտացորենի սերմացու

առվույտի սերմացու

կորնգանի սերմացու

1.

Արագածոտն

100,0

0,5

5,0

30,0

2.

Արարատ

0,0

0,0

0,0

0,0

3.

Արմավիր

60,0

0,0

15,6

0,0

4.

Գեղարքունիք

385,6

0,0

21,22

61,1

5.

Լոռի

100,0

4,3

5,7

17,1

6.

Կոտայք

50,0

0,15

1,67

37,0

7.

Շիրակ

100,0

0,0

1,0

50,0

8.

Սյունիք

250,0

0,0

2,0

40,0

9.

Վայոց ձոր

77,1

0,325

2,65

9,4

10.

Տավուշ

10,0

0,0

4,0

0,0

11.

«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ

1,1

0,0

0,4

3,225

 

 Ընդամենը

1133,8

5,275

59,24

247,825

 

19. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների միջև սերմացուների հատկացման գործընթացը կարգավորող համապատասխան պայմանագրերի կնքման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում:

20. Պայմանագրերը կնքելուց հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության մարզպետարաններում համայնքների կողմից սերմացուների դիմաց հավաքագրված գումարները պետք է փոխանցվեն «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության` «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացված 1930005627050300 նպատակային հաշվեհամարին` պարտադիր նշելով սերմացուի տեսակները և քանակները:

21. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, համաձայն պայմանագրերի, մարզերում սերմացուն հատկացնում է Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` ապահովելով սերմերի բեռնաթափումը մարզպետարանների կողմից հատկացված պահեստներում:

22. Համայնքների ղեկավարների կողմից մարզպետարան ներկայացված սերմերի ձեռքբերման մասին հայտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության մարզպետարանները կազմակերպում են պահեստներից սերմացուների բարձման, փոխադրման աշխատանքները և սահմանված գներով նախապես հավաքված գումարների դիմաց սերմացուները կհատկացնեն հողօգտագործողներին:

23. Համաձայն N 1 ձևի` համայնքների ղեկավարները սերմերի բաշխումն ավարտելուց հետո 30-օրյա ժամկետում` սահմանված կարգով հաշվետվությունները ներկայացնում են մարզպետարան: Հայաստանի Հանրապետության մարզպետները N 2 ձևը հաստատելուց հետո սեղմ ժամկետում այն ներկայացնում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

24. Հայաստանի Հանրապետության մարզպետները սերմացուները տրամադրում են համայնքներին՝ համապատասխան համայնքների ղեկավարների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:

25. Սերմացուն հատկացվում է 0,3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսվարողներին:

26. Սերմացուները շահառուներին հատկացնելիս` առավելությունը տրվում է անասնապահությամբ զբաղվող և Հայաստանի Հանրապետության տավարաբուծության զարգացման ծրագրում ընդգրկված տնտեսվարողներին:

27. Հայաստանի Հանրապետության մարզպետները համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են յուրաքանչյուր մշակաբույսի համար N 1 ձևով նախատեսված տեղեկատվության հավաքագրումը և փաստաթղթերի պահպանությունը` տեղեկատվությանը տիրապետելու նպատակով:

28. Մեկ հեկտար ցանքի նորման սահմանվում է հետևյալ չափաքանակներով՝

 

 գարնանացան գարի

 200 կգ,

 եգիպտացորեն

 25 կգ,

 առվույտ

 25 կգ,

 կորնգան

 150 կգ:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

29. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) պետական նպատակային աջակցության մեխանիզմների կիրառմամբ հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նախադրյալների ստեղծումը.

2) ներդրումների մատչելիության միջոցով արտադրության արդյունավետության բարձրացման հնարավորությունների ստեղծումը.

3) ագրոպարենային ոլորտում աշխատատեղերի պահպանումը և նոր աշխատատեղերի ստեղծումը.

4) երկրի ագրոպարենային համակարգի կայուն իրավիճակի ձևավորման նախադրյալների ստեղծումը.

5) ցանքատարածությունների և համախառն բերքի ծավալների ավելացումը, գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացումը, տնտեսական աճի ապահովումը:

 

V. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

30. Ծրագրի իրականացման ընթացքում հողօգտագործողներին հատկացված սերմացուի դիմաց վճարված գումարները նպատակաուղղել հացահատիկային և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնմանն ու արտադրության ծավալների ավելացմանը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության ------------------- մարզի ------------------------
տարածաշրջանի ----------------------- համայնքի ---------------------------- սերմացու ստացողների

NN
ը/կ

Անունը, ազգանունը

Անձնագիրը

Տրամադրված
սերմացուի
քանակը
(կգ)

Կատարված
փաստացի
ցանքը
(հա)

Ստորա-
գրությունը

համարը

տրված` օրը,
ում կողմից

1.

           

2.

           

3.

           

4.

           

5.

           

6.

           

7.

           

Ընդամենը

x

x

   

x

Համայնքի ղեկավար

_____________________ ______________________________

        (ստորագրությունը)                                                 (անունը, ազգանունը)

 

 

 Կ. Տ.

 

Ձև N 2

 

 Հաստատում եմ՝

ՀՀ _________________________ մարզպետ

_______________________________________

________________________________________

____ ___________ 2015 թ.

 

Բ Ա Շ Խ Ա Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ________________________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ________________________ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ

 

NN
ը/կ

Համայնքը

Համայնքի ղեկավարի
անունը, ազգանունը

Համայնքին փաստացի հատկացված սերմացուի
քանակը
(տոննա)

Կատարված փաստացի ցանքը
(հա)

Սերմացու
ստացող շահառուների թիվը

Համայնքի ղեկավարի ստորագրու-
թյունը

             
             
             
             
             
             

Ընդամենը

         

 

 Մարզպետարանի գյուղատնտեսության և
բնապահպանության վարչության պետ

 ____________________  ___________________
         (անունը, ազգանունը)             (ստորագրությունը)