ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում Երևանի քաղաքապետի, Հայաստանի Հանրապետության մարզպետների լիազորությունները հստակեցնելու նպատակով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՆՀ-727 հրամանագրի 1.16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում»:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
ա) 1.2-րդ կետը «բնության և շրջակա միջավայրի պահպանություն» տողից հետո լրացնել «առևտուր, հանրային սնունդ և սպասարկում» նոր տողով.
բ) 1.3-րդ կետից հանել «առևտրի և սպասարկումների» բառերը.
գ) 1.20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.20(1)-րդ կետ.
«1.20(1). Առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում մարզպետը`
ա) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում առևտրի, հանրային սննդի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների և այլ տնտեսավարող սուբյեկտների գործունեության ընդլայնման և արդյունավետության ապահովման ուղղությամբ.
բ) օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում».
դ) 1.23-րդ կետի`
առաջին պարբերությունից հանել «առևտրի ու սպասարկումների հարցերով» բառերը.
վերջին պարբերությունը հանել:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|