ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2015 թվականի N 169-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի «Աուտիզմ ազգային հիմնադրամ» հիմնադրելու մասին» N 488-Ն որոշման 7-րդ կետը «ընդհանուր մակերեսով» բառերից հետո լրացնել «և 7-րդ մասնաշենքը` 3,496.5 հազ. դրամ սկզբնական ու 750.73 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով և 777.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|