Գլխավոր տեղեկություն
Համար
N 159-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2015 թվականի N 159-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 91 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգի 13-րդ ու 14-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված` Երևան քաղաքի Զաքարիա Սարկավագի 14 հասցեում գտնվող` 5035.6 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքի և 38.4 քառ. մետր մակերեսով կաթսայատան (այսուհետ՝ գույք) ապամոնտաժման աշխատանքների կատարման գործընթացը՝ նախապես վարվող բանակցությունների միջոցով 15-օրյա ժամկետում ընտրելով լիցենզավորված շինարարական կազմակերպություն:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ապամոնտաժման աշխատանքների դիմաց վճարումն իրականացվելու է ապամոնտաժման արդյունքում առաջացած շինարարական նյութերի միջոցով, որոնք սեփականության իրավունքով հանձնվելու են ապամոնտաժումն իրականացնող կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետում համապատասխան կազմակերպություն չընտրելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել նոր առաջարկություն ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 3

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան