Գլխավոր տեղեկություն
Համար
N 151-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2015 թվականի N 151-Ա

 

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՀԱՅՓՈՍՏ ՀՅՈՒՍԻՍ» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի ղեկավարի առաջարկությանը` ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Սպիտակի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 0.85 հեկտար, 0.03 հեկտար, 0.03176 հեկտար հողամասերը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների, կադաստրային արժեքով «ՀայՓոստ» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով օտարման վերաբերյալ։

2. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասերի ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները` համաձայն N 4 հավելվածի:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի ղեկավարին սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխության իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. փետրվարի 26

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

փետրվարի 19-ի N 151-Ա որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ

Հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, քաղ. Սպիտակ

 Մակերեսը՝ 0.85 հա

 Ծածկագիրը՝ 06-006-0570-0020

 

Ներմուծեք նկարագրությունը_7206

 

 

Շրջադարձային (բեկման) կետերը

Կոորդինատները

Գծային չափերը

Սահմանակից սեփականատիրոջ (օգտագործողի) անուն ազգանուն, (անվանումը)

X

 

1.

8435089.8210

4520948.9359

   

0.39

Ճանապարհ

2.

8435090.0998

4520949.2117

59.88

Ճանապարհ

3.

8435149.7213

4520954.7316

22.45

Ճանապարհ

4.

8435172.1758

4520954.5418

10.51

Ճանապարհ

5.

8435181.7376

4520950.1812

12.66

Ճանապարհ

6.

8435187.7146

4520939.0243

41.28

Ճանապարհ

7.

8435201.3859

4520900.0756

22.14

Ճանապարհ

8.

8435214.1756

4520882.0030

16.42

Ճանապարհ

9.

8435225.6912

4520870.2985

25.82

Ճանապարհ

10.

8435245.5775

4520853.8290

4.14

Ճանապարհ

11.

8435248.4683

4520850.8714

9.89

Ճանապարհ

12.

8435252.0074

4520841.6326

40.00

Ճանապարհ

13.

8435224.6018

4520812.4962

191.79

Համայնքային

1.

8435089.8210

4520948.9359

   

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

փետրվարի 19-ի N 151-Ա որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ
 Հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, քաղ. Սպիտակ
Մակերեսը՝ 0.03 հա

Ներմուծեք նկարագրությունը_7207

Շրջադարձային (բեկման) կետերը

Կոորդինատները

Գծային չափերը

Սահմանակից սեփականատիրոջ (օգտագործողի) անուն ազգանուն, (անվանումը)

X

Y

1.

8433934.7258

4519822.3182

   

15.00

Համայնքային

2.

8433925.2195

4519833.9212

20.00

Համայնքային

3.

8433940.6902

4519846.5963

15.00

Համայնքային

4.

8433950.1965

4519834.9933

20.00

Համայնքային

1.

8433934.7258

4519822.3182

   

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2015 թվականի

փետրվարի 19-ի N 151-Ա որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ

Հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, քաղ. Սպիտակ

Մակերեսը՝ 0.03176 հա

 

Ներմուծեք նկարագրությունը_7208

Շրջադարձային (բեկման) կետերը

Կոորդինատները

Գծային չափերը

Սահմանակից սեփականատիրոջ (օգտագործողի) անուն ազգանուն, (անվանումը)

X

Y

1.

8438358.4154

4522019.1100

   

27.42

եկեղեցի

2.

8438354.0647

4522046.1806

10.93

ճանապարհ

3.

8438364.6820

4522048.7731

21.18

եկեղեցի

4.

8438368.8571

4522028.0129

2.24

Տնատիրություն

5.

8438366.6904

4522027.4256

9.42

Տնատիրություն

6.

8438369.1694

4522018.3402

10.78

Տնատիրություն

1.

8438358.4154

4522019.1100

   

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2015 թվականի

փետրվարի 19-ի N 151-Ա որոշման

 

Հայաստանի Հանրապետության ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՅՓՈՍՏԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Վաճառող

ՀՀ Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնք

   

Գնորդ

«Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերություն

Առարկան

Հայփոստի տարածաշրջանային կենտրոն և կապի բաժանմունքներ կառուցելու համար հողատարածքի ուղղակի վաճառք գնորդին

Պայմանագրի կնքման ժամկետը

վաճառողի կողմից հողատարածքի օտարման վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո հինգ օրվա ընթացքում

Պայմանագրի գինը

հողատարածքը գնորդին կօտարվի կադաստրային արժեքով

Պայմանագրով հողի սեփականության իրավունքի փոխանցումը

հողատարածքի նկատմամբ իրավունքը գնորդին կփոխանցվի իրավունքների պետական գրանցման պահից

Պայմանագրի կնքման ծախսերը (հատակագծի, հասցեի տրամադրում, պայմանագրի նոտարական վավերացում և այլն)

գնորդի հաշվին

Կողմերի պարտավորությունները

1. Վաճառողը պարտավորվում է՝
1) գնորդին տրամադրել երրորդ անձանց իրավունքներից և փաստացի տիրապետումից ազատ հողատարածք.
2) իր լիազորությունների սահմաններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնորդին տրամադրել Հայփոստի տարածաշրջանային կենտրոնի և կապի բաժանմունքների, դրա շահագործման ու սպասարկման օժանդակ տնտեսության կառուցման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները:

 

2. Գնորդը պարտավորվում է՝
1) պայմանագրի պայմաններին համապատասխան վճարել պայմանագրի գինը.
2) իրականացնել շուրջ 500 մլն դրամի չափով ներդրում Հայփոստի տարածաշրջանային կենտրոնի և կապի բաժանմունքների կառուցման համար.
3) Հայփոստի տարածաշրջանային կենտրոնի և կապի բաժանմունքների կառուցումն իրականացնել սույն պայմանագրի կնքման օրվանից երկու տարվա ընթացքում.
4) հողատարածքն օգտագործել բացառապես կապի բաժանմունքների և տարածաշրջանային կենտրոնի կառուցման նպատակով.
5) իր կողմից ձեռք բերվող հողատարածքները, մինչև պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը, օտարել միայն վաճառողի համաձայնությամբ: Հողատարածքը նոր գնորդին կարող է օտարվել միայն գնորդի հետ կնքված պայմանագրերով սահմանված պարտավորությունները նոր գնորդի կողմից ստանձնելու դեպքում:

Կողմերի պատասխանատվությունը

Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար:
Գնորդը պատասխանատվություն է կրում՝
1) պայմանագրի գնի վճարման ժամկետի խախտման համար, որի դեպքում վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի նկատմամբ կհաշվարկվի տույժ՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության կատարման օրը՝ համապատասխան ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների կրկնապատիկի չափով: Վճարման ժամկետն ավելի, քան 180 օր ուշացնելու դեպքում վաճառողին իրավունք է վերապահվում լուծելու պայմանագիրը: Մինչև պայմանագրի լուծման պահը գնորդի կողմից վճարված գումարները չեն վերադարձվում:
2) կառուցապատման ժամկետների խախտման համար, որի դեպքում չկառուցապատված հողատարածքի միավորի պայմանագրի գնի նկատմամբ պետք է հաշվարկվի տույժ՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության կատարման օրը՝ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների կրկնապատիկի չափով: Կառուցապատման ժամկետներն ավելի, քան 180 օր ուշացնելու դեպքում վաճառողին իրավունք է վերապահվում լուծելու պայմանագիրը` չկառուցապատված հողատարածքի մասով: Մինչև պայմանագրի լուծման պահը գնորդի կողմից վճարված գումարները չեն վերադարձվում: Պայմանագրի այլ պայմանների խախտման համար պատասխանատվությունը կսահմանվի պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան