Գլխավոր տեղեկություն
Համար
N 184-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.25/16(1105) Հոդ. 170.11
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2015 թվականի N 184-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1678-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ և 35-րդ հոդվածներին համապատասխան և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի կանոնադրությունը հաստատելու և գործադիր մարմնի մասին» N 1678-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) ամբողջ տեքստում և հավելվածներում «կառավարությանն առընթեր» բառերը փոխարինել «գյուղատնտեսության նախարարության» բառերով.

2) ամբողջ տեքստում և հավելվածներում հանել «և էկոնոմիկայի» բառերը, իսկ 3-րդ կետում՝ «զարգացման և բարեփոխումների» բառերը.

3) N 1 հավելվածում՝

ա. «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող» բառերը փոխարինել «գյուղատնտեսության» բառով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ»,

գ. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ» բառերով.

4) N 2 հավելվածում`

ա. 21-րդ կետը «կազմված է» բառից հետո լրացնել «առնվազն» բառով,

բ. 15-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության N 1 շենքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Կառավարական տուն, 3» բառերով,

գ. ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետի երկրորդ պարբերությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 5
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան