ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2015 թվականի N 63-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի հերթական 8-րդ հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման մասին զեկույցի քննարկմանը մասնակցելու նպատակով 2015 թվականի փետրվարի 2-5-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Հովհաննես Պողոսյանինը, Գևորգ Թումանովինը, Նորայր Աբգարյանինը և Արմինե Ավոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վարդուհի Մելիքյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հովհաննես Պողոսյանի՝ Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունվարի 30 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հունվարի 30-ի N 63-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ փետրվարի 2-5-Ը ժնեվ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Պողոսյան | -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ (պատվիրակության ղեկավար) |
Գ. Թումանով | -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար |
Ն. Աբգարյան | -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության, միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր |
Ա. Ավոյան | -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության, իրավական փորձաքննությունների բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր |
Վ. Մելիքյան | -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության երկրորդ քարտուղար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |