ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2011 թվականի N 733-Ն
ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 919-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) նոտարի կողմից կատարվող յուրաքանչյուր նոտարական գործողության համար վճարը ներառում է տվյալ նոտարական գործողության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումը, պարզաբանումը, այդ թվում՝ օրինակելի ձևերով փաստաթղթերի պատրաստումը և տրամադրումը՝ բացառությամբ սույն որոշմամբ հաստատված սակագների 17-րդուղղ կետով նախատեսված նոտարական գործողությունների դեպքում իրավական փաստաթղթերի պատրաստման և տրամադրման.
2) սույն որոշմամբ հաստատված սակագների 17-րդուղղ կետով նախատեսված նոտարական գործողությունների դեպքում նոտարի կողմից իրավական փաստաթղթերի պատրաստման և տրամադրման համար կարող է լրացուցիչ գանձվել սույն որոշմամբ հաստատված սակագների 37-րդուղղ կետով նախատեսված վճարը.
3) նոտարի կողմից իր գրասենյակից դուրս նոտարական գործողություններ կատարելու դեպքում կարող է գանձվել լրացուցիչ վճար` ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով.
4) նոտարի կողմից վավերացված նոտարական փաստաթղթերում թույլ տրված գրավրիպակների, թվաբանական սխալների ուղղումը և արդյունքում նոր նոտարական փաստաթղթերի տրամադրումը համապատասխան նոտարի կողմից կատարվում է անվճար.
5) նոտարի կողմից վավերացված փաստաթղթի նոտարական վավերացմամբ յուրաքանչյուր կրկնօրինակի տրամադրման համար վճարվում է հիմնական փաստաթղթի համար ծառայության վճարի մեկ քառորդը.
6) նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները պետք է փակցված լինեն նոտարական գրասենյակում՝ նոտարական ծառայություններից օգտվողների համար տեսանելի տեղում:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու մասին» N 919-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունիսի 2 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 733-Ն որոշման |
ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Նոտարական գործողության տեսակը | Նվազագույն աշխատավարձի նկատմամբ գործակիցը |
1. Անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (փոխանակման, առուվաճառքի, հանձնման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար` | |
1) գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում | 0.5 |
2) այլ անշարժ գույքի դեպքում | 10-15 |
3) ավտոտնակի դեպքում | 6-8 |
4) անշարժ գույքի նվիրատվություն կամ նվիրաբերություն (բացառությամբ գյուղատնտեսական |
|
ա. առաջին հերթի ժառանգների համար | 5-7 |
բ. երկրորդ հերթի ժառանգների համար | 7-9 |
գ. այլ անձանց համար | 10-15 |
դ. աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար |
1 |
5) գյուղատնտեսական նշանակության հողամասերի նվիրատվություն կամ նվիրաբերություն |
0.5 |
2. Շարժական գույքի օտարման (փոխանակման, առուվաճառքի, հանձնման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար` | |
1) ավտոտրանսպորտային միջոցների համար | 5-8 |
2) այլ շարժական գույքի համար | 2-5 |
3. Ռենտայի պայմանագրերը վավերացնելու համար | 5-7 |
4. Անշարժ գույքի միավորման պայմանագրերը վավերացնելու համար՝ |
|
1) գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում | 0.5-1 |
2) այլ անշարժ գույքի դեպքում | 10-12 |
5. Անշարժ գույքի բաժանման պայմանագրերը վավերացնելու համար` | |
1) գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում | 0.5-1 |
2) այլ անշարժ գույքի դեպքում | 10-12 |
6. Անշարժ գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց |
|
1) գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում | 0.5-1 |
2) բնակելի տարածության դեպքում՝ | |
ա. եթե կողմերից մեկը ֆիզիկական անձ է | 5-8 |
բ. եթե երկու կողմերն իրավաբանական անձինք են | 8-10 |
3) ոչ բնակելի նշանակության շենքի կամ շինության դեպքում՝ | |
ա. եթե կողմերից մեկը ֆիզիկական անձ է | 10-12 |
բ. եթե երկու կողմերն իրավաբանական անձինք են | 12-15 |
7. Շարժական գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար |
4-6 |
8. Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերը վավերացնելու համար |
8-10 |
9. Գրավի պայմանագրերը վավերացնելու համար՝ | |
1) գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում | 0.5-1 |
2) շարժական գույքի գրավիուղղ դեպքում | 6-9 |
3) անշարժ գույքի հիփոթեքի դեպքում | 10-12 |
4) իրավունքների գրավի դեպքում | 4-6 |
5) կոշտ գրավի դեպքում | 8-10 |
6) շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի դեպքում | 6-8 |
7) գրավի այլ տեսակների դեպքում | 3-5 |
10. Երաշխավորության պայմանագրերը վավերացնելու համար | 5 |
11. Փոխառության պայմանագրերը վավերացնելու համար | 4-6 |
12. Կառուցապատման իրավունքի պայմանագրերը վավերացնելու համար |
8-10 |
13. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրերը վավերացնելու համար` |
|
1) շարժական գույք | 4-6 |
2) անշարժ գույք | 10-12 |
14. Նախնական պայմանագրերը վավերացնելու համար | 7-9 |
15. Պայմանագրում փոփոխություն և լրացումներ կատարելու, պայմանագիրը լուծելու մասին համաձայնագրերը, պայմանագրերը վավերացնելու համար |
2-8 |
16. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց և փոխնակ մոր կամ հայտնի դոնորի միջև պայմանագրերը վավերացնելու համար |
20-22 |
17. Խառը պայմանագրերի վավերացման համար | 10-15 |
18. Այլ գործարքների վավերացման համար | 6-10 |
19. Ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար` | |
1) առաջին հերթի ժառանգների համար` | |
ա. ժառանգական զանգվածում 1-2 միավոր գույքի դեպքում | 3-5 |
բ. ժառանգական զանգվածում 3-7 միավոր գույքի դեպքում | 5-8 |
գ. ժառանգական զանգվածում 8-ից ավելի միավոր գույքի դեպքում | 8-15 |
2) երկրորդ հերթի ժառանգների համար` | |
ա. ժառանգական զանգվածում 1-3 միավոր գույքի դեպքում | 5-8 |
բ. ժառանգական զանգվածում 3-7 միավոր գույքի դեպքում | 8-10 |
գ. ժառանգական զանգվածում 8-ից ավելի միավոր գույքի դեպքում | 10-15 |
3) այլ անձանց համար | 10-15 |
20. Լիազորագրեր վավերացնելու համար` | |
1) անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրեր |
1-5 |
2) շարժական գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման (բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների տնօրինման) իրավունքի լիազորագրեր |
0.5-1.5 |
3) ավտոտրանսպորտային միջոցների տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքի լիազորագրեր |
2-3 |
4) գույքային իրավունքների կառավարման լիազորագրեր |
1-3 |
5) այլ լիազորագրեր | 0.5-2 |
21. Ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար |
10-30 |
22. Փաստաթղթերի թարգմանության յուրաքանչյուր էջի իսկությունը վավերացնելու համար |
2-8 |
23. Փաստաթղթերի պատճենները և դրանցից քաղվածքները վավերացնելու համար՝ |
|
1) մեկ էջի համար և, | 1 |
2) մեկից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ էջի համար՝ | |
ա. նոտարական գրասենյակում պատճենահանվելու դեպքում | 0.1 |
բ. այլ դեպքերում | 0.5 |
24. Փաստաթղթերի վրա յուրաքանչյուր ստորագրության իսկությունը |
0.5-1 |
25. Թարգմանչի ստորագրությամբ յուրաքանչյուր փաստաթղթի իսկության |
0.5 |
26. Կտակի վավերացման համար | 2-5 |
26.1. Կտակը վերացնելու մասին դիմումի վավերացման համար | 1 |
27. Ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր տալու համար |
2-5 |
28. Քաղաքացու ողջ լինելու փաստը հաստատելու համար |
2 |
29. Քաղաքացու` որոշակի վայրում գտնվելու փաստը հաստատելու համար |
2 |
30. Լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնությունը հաստատելու համար |
2 |
31. Փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը հաստատելու համար |
1 |
32. Ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթեր այլ ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններ փոխանցելու համար |
3 |
33. Դրամական գումար կամ արժեթղթեր դեպոզիտ ընդունելու, պահպանելու, հանձնելու կամ վերադարձնելու համար |
դեպոզիտ գումարի 0.5-1 տոկոսը |
34. Փաստաթղթեր ի պահ ընդունելու համար (յուրաքանչյուր օրը) |
0.3-0.5 |
35. Ապացույցների ապահովման համար՝ | |
1) նոտարական վավերացմամբ փաստաթուղթ կազմելու համար և, |
4 |
2) նոտարի աշխատանքի յուրաքանչուր ժամի համար |
6 |
36. Կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիստի |
5-25 |
37. Անձանց առաջարկությունների հիման վրա և նրանց պահանջով ոչ օրինակելի գործարքների, հաստատման ոչ ենթակա ոչ օրինակելի փաստաթղթերի կամ իրավական այլ փաստաթղթերի պատրաստման և տրամադրման, ինչպես նաև գործարքների վավերացման կամ փաստաթղթերի պատրաստման հետ չկապված իրավական օգնության կամ խորհրդատվության տրամադրման կամ այլ ծառայությունների մատուցման համար` ծառայության մատուցման համար անհրաժեշտ յուրաքանչյուր ժամի համար |
5-10 |
(հավելվածը լրաց. 07.03.12 N 408-Ն, 26.02.15 N 170-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.09.2023, N 1584-Ն | 25.09.2023, N 733-Ն | |
23.03.2023, N 358-Ն | 02.04.2023, N 733-Ն | |
27.08.2020, N 1404-Ն | 29.08.2020, N 733-Ն | |
19.12.2019, N 1914-Ն | 26.12.2019, N 733-Ն | |
02.08.2018, N 850-Ն | 16.08.2018, N 733-Ն | |
26.01.2017, N 55-Ն | 04.02.2017, N 733-Ն | |
26.02.2015, N 170-Ն | 12.03.2015, N 733-Ն | |
07.03.2012, N 408-Ն | 19.04.2012, N 733-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|