Գլխավոր տեղեկություն
Համար
N 185-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2015-01.08.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.11/13(1102).1 Հոդ. 170.12
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2015 թվականի N 185-Ն

 

ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՆԵՐԸ ԳՈՐԾԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 952-Ն որոշման N 1 հավելվածի 74-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գործարկել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարանները (այսուհետ` միասնական ընդունարան)՝ ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների՝ համաձայն հավելվածում նշված միասնական ընդունարանների ցանկի (այսուհետ՝ ցանկ):

2. Սահմանել, որ՝

1) 2015 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված՝ սոցիալական ծառայություններ տրամադրելու համար դիմումները ներկայացվում են ցանկում ընդգրկված միասնական ընդունարաններ.

2) միասնական ընդունարաններում սույն կետի 1-ին ենթակետում նշված դիմումներն ընդունելու, հաշվառելու և սոցիալական ծառայություններ տրամադրող համապատասխան մարմին փոխանցելու գործընթացը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ Երևանի քաղաքապետի ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի միջև փոխհամաձայնեցման դեպքում (ընդունված սոցիալական համագործակցության համաձայնագրով սահմանված դեպքում)՝ Երևանի քաղաքապետարանը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 952-Ն որոշման հիման վրա իրականացված ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման փորձնական ծրագրի արդյունքները և սույն որոշման դրույթները` լրամշակել դիմումների հաշվառման (հաճախորդների սպասարկման) էլեկտրոնային համակարգը և ապահովել այդ համակարգի ամբողջական գործարկումը համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում՝ 2015 թվականի հուլիսի 1-ից.

2) մինչև 2015 թվականի հունիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 6 հավելվածի 1-ին կետով սահմանված սոցիալական բանկի տարբեր տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվության ինքնաշխատ փոխանակումն ապահովող միջոցառումների ժամանակացույցի վերաբերյալ.

3) մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը հաստատել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումներն ընդունելու (ներկայացնելու, հաշվառելու) կարգը, ինչպես նաև առանձին տեսակի դիմումներն ընդունելու (ներկայացնելու, հաշվառելու, փոխանցելու) կարգի առանձնահատկությունները.

4) ապահովել 2017 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների՝ մեկ պետական մարմնի կողմից վճարումը.

5) մինչև 2017 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ միասնական ընդունարաններում դիմումներն ընդունելու, հաշվառելու և սոցիալական ծառայություններ տրամադրող համապատասխան մարմին փոխանցելու գործընթացը տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով իրականացնելու վերաբերյալ.

6) ըստ անհրաժեշտության՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ միասնական ընդունարանները գործարկելու համար համապատասխան կառուցվածքային փոփոխությունների կատարման վերաբերյալ.

7) ըստ անհրաժեշտության՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ցանկը համալրելու վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 5
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 26-ի N 185-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՆԵՐԻ` ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

NN
ը/կ

Համալիր սոցիալական ծառայությունների
տարածքային կենտրոնի միասնական
ընդունարանի անվանումը

Սոցիալական ծառայություններ տրամադրող
մարմինների անվանումները

1

2

3

ՀՀ Արարատի մարզ

1.

Վեդու

Վեդու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Արարատի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Վեդու զբաղվածության տարածքային կենտրոն
ՀՀ Արարատի մարզի N 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

2.

Արտաշատի

Արտաշատի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Արտաշատի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Արտաշատի զբաղվածության տարածքային կենտրոն
ՀՀ Արարատի մարզի N 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

3.

Մասիսի

Մասիսի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Մասիսի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոն
ՀՀ Արարատի մարզի N 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Արարատ քաղաք

4.

Արարատի

Արարատի սոցիալական ծառայությունների տարածքային բաժին
Արարատի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Արարատի զբաղվածության տարածքային կենտրոն
ՀՀ Արարատի մարզի N 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

ՀՀ Արամավիրի մարզ

5.

Արմավիրի

Արմավիրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Արմավիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Արմավիրի զբաղվածության տարածքային կենտրոն
ՀՀ Արմավիրի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

6.

Բաղրամյանի

Բաղրամյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Բաղրամյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Բաղրամյանի զբաղվածության տարածքային կենտրոն
ՀՀ Արմավիրի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

ՀՀ Շիրակի մարզ

7.

Աշոցքի

Աշոցքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Աշոցքի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Աշոցքի զբաղվածության տարածքային կենտրոն
ՀՀ Շիրակի մարզի N 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

8.

Մարալիկի

Մարալիկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Մարալիկի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Մարալիկի զբաղվածության տարածքային կենտրոն
ՀՀ Շիրակի մարզի N 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

ՀՀ Գեղարքունիքի մարզ

9.

Ճամբարակի

Ճամբարակի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Ճամբարակի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Ճամբարակի զբաղվածության տարածքային կենտրոն
ՀՀ Գեղարքունիքի մարզի N 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

10.

Վարդենիսի

Վարդենիսի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Վարդենիսի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Վարդենիսի զբաղվածության տարածքային կենտրոն
ՀՀ Գեղարքունիքի մարզի N 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

ՀՀ Տավուշի մարզ

11.

Նոյեմբերյանի

Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Նոյեմբերյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոն
ՀՀ Լոռու մարզի N 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

ՀՀ Կոտայքի մարզ

12.

Չարենցավանի

Չարենցավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Չարենցավանի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Չարենցավանի զբաղվածության տարածքային կենտրոն
ՀՀ Կոտայքի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

13.

Եղվարդի

Եղվարդի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Եղվարդի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոն
Երևանի N 7 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Երևան քաղաք

14.

Աջափնյակի

Աջափնյակի սոցիալական ծառայությունների տարածքային բաժին
Մաշտոցի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Աջափնյակի զբաղվածության տարածքային կենտրոն
Երևանի N 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

15.

Դավթաշենի

Դավթաշենի սոցիալական ծառայությունների տարածքային բաժին
Դավթաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Դավթաշենի զբաղվածության տարածքային կենտրոն
Երևանի N 7 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

16.

Ավանի

Ավանի սոցիալական ծառայությունների տարածքային բաժին
Ավանի և Նոր Նորքի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Ավանի զբաղվածության տարածքային կենտրոն
Երևանի N 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

17.

Նուբարաշենի

Նուբարաշենի սոցիալական ծառայությունների տարածքային բաժին
Էրեբունի-Նուբարաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժին
Էրեբունու, Նուբարաշենի զբաղվածության տարածքային կենտրոն
Երևանի N 5 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

18.

Նորք-Մարաշի

Նորք-Մարաշի սոցիալական ծառայությունների տարածքային բաժին
Կենտրոն-1 սոցիալական ապահովության տարածքային բաժին
Կենտրոնի, Նորք-Մարաշի զբաղվածության տարածքային կենտրոն
Երևանի N 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան