«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հունվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
| 
 30 դեկտեմբերի 2016 թ.  | 
N 298-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը, 75-րդ և 96-րդ հոդվածները`
Հրամայում եմ`
1. Հաստատել ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի N 1 հավելվածով հաստատված ձևով ավելացված արժեքի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ ներկայացվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար:
| 
 Կոմիտեի նախագահ`  | 
Վ. Հարությունյան | 
| 
 Հավելված   | 
Ձև
| 
 ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ   | 
 
 
  | ||||||||||||||||||
| 
 2. Հարկ վճարողի հաշվառման համարը  | 
 3. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը  | ||||||||||||||||||
| 
 4. Հարկ վճարողը  | 
|||||||||||||||||||
| 
 5. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)  | 
|||||||||||||||||||
| 
 6. Հաշվետու ժամանակաշրջանը  | 
 Տարի  | 
 Ամիս  | 
|||||||||||||||||
| 
 (դրամ)  | 
| 
 ԲԱԺԻՆ 1. ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ  | ||||
| 
 ԱԱՀ-ի կրեդիտ  | 
 [Ա].   | 
 [Բ].   | ||
| 
 7. ԱԱՀ-ի 20% դրույքաչափով հարկվող գործարքների  | 
||||
| 
 8. Ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների  | 
 X  | 
 X  | ||
| 
 1) նվազեցում  | 
||||
| 
 2) ավելացում  | 
||||
| 
 9. ԱԱՀ-ի 16.67% հաշվարկային դրույքաչափով հաշվարկվող  | 
||||
| 
 10. ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորություն  | 
 X  | 
|||
| 
 11. Մատակարարի անունից դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների  | 
 X  | 
 X  | ||
| 
 1) նվազեցում  | 
 X  | 
|||
| 
 2) ավելացում  | 
 X  | 
|||
| 
 12. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների, այդ թվում`  | 
 X  | |||
| 
 1) Հարկային օրենսգրքի հոդված  | 
 2) մաս  | 
 3) կետ  | 
 X  | 
 X  | 
| 
 X  | ||||
| 
 X  | ||||
| 
 13. ԱԱՀ-ից ազատված գործարքների, այդ թվում`  | 
 X  | |||
| 
 1) Հարկային օրենսգրքի հոդված  | 
 2) մաս  | 
 3) կետ  | 
 X  | 
 X  | 
| 
 X  | ||||
| 
 X  | ||||
| 
 14. Արտոնագրային հարկով հարկվող գործունեությունից, այդ թվում`  | 
 X  | |||
| 
 X  | ||||
| 
 X  | ||||
| 
 15. Հաշվարկված ԱԱՀ-ի հարկային պարտավորությունների (ԱԱՀ-ի կրեդիտի) ճշգրտում  | 
 [Ա]. Ավելացում  | 
 [Բ]. Պակասեցում  | ||
| 
 16. Ընդամենը ԱԱՀ-ի կրեդիտ  | 
 [Ա]. Հարկման բազա  | 
 [Բ]. ԱԱՀ կրեդիտ  | ||
| 
 ԱԱՀ-ի դեբետ  | 
 [Ա]. Արժեք  | 
 [Բ].ԱԱՀ դեբետ  | ||
| 
 17. ՀՀ տարածք ներմուծված ապրանքների  | 
||||
| 
 18. ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների  | 
||||
| 
 19. Ձեռքբերումներին վերաբերող ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների  | 
 X  | 
 X  | ||
| 
 1) նվազեցում  | 
||||
| 
 2) ավելացում  | 
||||
| 
 20. Հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարի ճշգրտման ընդհանուր գումարը, այդ թվում` ըստ ճշգրտման հիմքերի.  | 
 [Ա]. Ավելացում  | 
 [Բ]. Պակասեցում  | ||
| 
 1) Հարկային օրենսգրքի հոդված  | 
 2) մաս  | 
 3) կետ  | 
 X  | 
 X  | 
| 
 21. Ընդամենը ԱԱՀ-ի դեբետ ([17.Բ]+[18.Բ]-[19.1Բ]+[19.2Բ]+[20.Ա]-[20.Բ]) Եթե գործողության արդյունքը` - հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0» - դրական է` լրացվում է [Ա] վանդակը, - բացասական է` լրացվում է [Բ] վանդակը  | 
 [Ա]. դրական  | 
 [Բ]. բացասական  | ||
| 
 22. Ներմուծված այն ապրանքների, որոնց մասով հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն առաջանում է պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար  | 
 [Ա]. Հարկման բազա  | 
 [Բ]. Հաշվարկված ԱԱՀ գումար  | ||
| 
 23. Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ԱԱՀ - եթե լրացված է [21.Ա] վանդակը` ապա ([16.Բ] - [21.Ա]), - եթե լրացված է [21.Բ] վանդակը` ապա ([16. Բ] + [21.Բ ]): Եթե նշված գործողության արդյունքը դրական է` լրացվում է [Ա] վանդակը, եթե բացասական` լրացվում է [Բ] վանդակը, եթե հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»:  | 
 [Ա]. Պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար  | 
 [Բ]. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումար  | ||
| 
 ԲԱԺԻՆ 2. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿ  | ||||||||
| 
 24. Հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկի հարկման բազան և հաշվարկված ակցիզային հարկի գումարը  | ||||||||
| 
 Ծածկագիրը ըստ ԱՏԳ ԱԱ  | 
 Ակցիզային հարկով հարկման ենթակա  | 
 Հարկման բազայի  | 
 Օտարված ապրանքների քանակը (ծավալը)  | 
 Սպիրտայնության աստիճանը, %  | 
 Մեկ բնաիրային միավորի արժեքը  | 
 Ակցիզային հարկի դրույքաչափը  | 
 Ակցիզային հարկի գումարը, դրամ  | |
| 
 [24.1]  | 
 [24.2]  | 
 [24.3]  | 
 [24.4]  | 
 [24.5]  | 
 [24.6]  | 
 [24.7]  | 
 [24.8]  | |
| 
 Ընդամենը  | 
||||||||
| 
 25. Ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի հարկման բազան և ակցիզային հարկի գումարը (նվազեցում)  | ||||||||
| 
 Ծածկագիրը ըստ ԱՏԳ ԱԱ  | 
 Ակցիզային հարկով հարկման ենթակա  | 
 Հարկման բազայի  | 
 Օտարված ապրանքների քանակը (ծավալը)  | 
 Սպիրտայնության աստիճանը, %  | 
 Մեկ բնաիրային միավորի արժեքը  | 
 Ակցիզային հարկի դրույքաչափը  | 
 Ակցիզային հարկի գումարը, դրամ  | |
| 
 [25.1]  | 
 [25.2]  | 
 [25.3]  | 
 [25.4]  | 
 [25.5]  | 
 [25.6]  | 
 [25.7]  | 
 [25.8]  | |
| 
 Ընդամենը  | 
||||||||
| 
 26. Ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի հարկման բազան և ակցիզային հարկի գումարը (ավելացում)  | ||||||||
| 
 Ծածկագիրը ըստ ԱՏԳ ԱԱ  | 
 Ակցիզային հարկով հարկման ենթակա  | 
 Հարկման բազայի  | 
 Օտարված ապրանքների քանակը (ծավալը)  | 
 Սպիրտայնության աստիճանը, %  | 
 Մեկ բնաիրային միավորի արժեքը  | 
 Ակցիզային հարկի դրույքաչափը  | 
 Ակցիզային հարկի գումարը, դրամ  | |
| 
 [26.1]  | 
 [26.2]  | 
 [26.3]  | 
 [26.4]  | 
 [26.5]  | 
 [26.6]  | 
 [26.7]  | 
 [26.8]  | |
| 
 Ընդամենը  | 
||||||||
| 
 դրամ  | ||||||||
| 
 27. Հաշվարկված ակցիզային հարկի գումար (ակցիզային հարկի կրեդիտ)  | 
||||||||
| 
 28. Ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների մասով ակցիզային հարկի գումար  | 
||||||||
| 
 1) նվազեցում  | 
||||||||
| 
 2) ավելացում  | 
||||||||
| 
 29. Ակցիզային հարկից ազատված` օտարված ապրանքների հարկման բազա  | 
||||||||
| 
 30. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված հումքի մասով հայտարարագրում առանձնացված ակցիզային հարկի գումար  | 
||||||||
| 
 31. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված հումքի մասով հարկային հաշիվներում առանձնացված ակցիզային հարկի գումար  | 
||||||||
| 
 32. Հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի ճշգրտման ընդհանուր գումար, այդ թվում` ըստ ճշգրտման հիմքերի  | 
 [Ա].   | 
 [Բ]. Պակասեցում  | ||||||
| 
 1) Հարկային օրենսգրքի հոդված  | 
 2) մաս  | 
 3) կետ  | 
 4) ենթակետ  | 
 X  | 
 X  | |||
| 
 33. Ընդամենը հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկի դեբետ ([30] + [31] + [32.Ա] - [32.Բ]) Եթե գործողության արդյունքը` - հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0», - դրական է` լրացվում է [Ա] վանդակը, - բացասական է` լրացվում է [Բ] վանդակը  | 
 Ա. դրական  | 
 Բ. բացասական  | ||||||
| 
 34. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքով - եթե լրացված է [33.Ա] վանդակը, ապա` ([27] - [28.1] + [28.2] - [33.Ա]), - եթե լրացված է [33.Բ] վանդակը, ապա` ([27] - [28.1] + [28.2] +[33.Բ]): Եթե գործողության արդյունքը դրական է` լրացվում է «Ա» վանդակը, եթե բացասական է` լրացվում է «Բ» վանդակը, եթե հավասար է 0-ի` «Ա» և «Բ» վանդակներում լրացնել «0»:  | 
 Ա. Պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը  | 
 Բ. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարը  | ||||||
| 
 Պաշտոնատար անձ  | 
 _______________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը  | 
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ
I. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևը (այսուհետ` միասնական հաշվարկ) ներկայացվում է հարկային մարմին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Հարկային օրենսգիրք) 75-րդ և 96-րդ հոդվածներին համապատասխան:
2. Միասնական հաշվարկի բաժին 2-ը (ակցիզային հարկ) լրացվում է միայն ակցիզային հարկ վճարողների կողմից` միայն Հարկային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների մասով: Մնացած բոլոր դեպքերում հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող միասնական հաշվարկի բաժին 2-ը չի լրացվում:
3. Միասնական հաշվարկի ճշտումները կատարվում են Հարկային օրենսգրքի 54-րդ հոդվածին համապատասխան: Ընդ որում, այն բոլոր դեպքերում, երբ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված միասնական հաշվարկով լրացված է բաժին 1-ը (ԱԱՀ) և բաժին 2-ը (ակցիզային հարկ), հետագայում միասնական հաշվարկը ճշտելիս պարտադիր լրացման ենթակա են միասնական հաշվարկի և բաժին 1-ը, և բաժին 2-ը: Նշված դեպքում ճշտված միասնական հաշվարկ ներկայացվելու և միայն բաժին 1-ը կամ միայն բաժին 2-ը լրացվելու դեպքում Միասնական հաշվարկի չլրացված մասում արժեքային մեծությունները համարվում են զրոյական ցուցանիշներով ներկայացված:
4. Միասնական հաշվարկում արժեքային մեծությունները լրացվում են դրամներով` առանց լումաների: Միասնական հաշվարկի վանդակներում արժեքային մեծության բացակայության դեպքում հաշվարկի այդ վանդակները ընդունվում են «0» (զրո):
5. Միասնական հաշվարկի 1-ին կետը լրացվում է հարկային մարմնի կողմից:
6. Միասնական հաշվարկի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
7. Միասնական հաշվարկի 3-րդ կետում լրացվում է ավելացված արժեքի հարկ (այսուհետ` ԱԱՀ) վճարողի հաշվառման համարը:
8. Միասնական հաշվարկի 4-րդ կետում լրացվում է հարկ վճարողի լրիվ անվանումը, նոտար կամ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի անունը, ազգանունը: Հարկային օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն թղթային եղանակով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանը սպասարկող հարկային տեսչություն միասնական հաշվարկ ներկայացնելու դեպքում միասնական հաշվարկի 4-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության լրիվ անվանումը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի անուն-ազգանունը:
9. Միասնական հաշվարկի 5-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը` Հարկային օրենսգրքի 23-րդ հոդվածին համապատասխան, իսկ ֆիզիկական անձի դեպքում բնակության վայրը` Հարկային օրենսգրքի 26-րդ հոդվածին համապատասխան:
10. Միասնական հաշվարկի 6-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է միասնական հաշվարկը:
II. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԲԱԺԻՆ 1-Ի (ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ) ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Միասնական հաշվարկի 7-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է ԱԱՀ-ի 20% դրույքաչափով հարկվող գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:
12. Միասնական հաշվարկի 8-րդ կետում Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված դեպքերում՝ դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով (բացառությամբ` Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում մատակարարի անունից (56-րդ հոդվածի 7-րդ մաս) դուրսգրված հարկային հաշիվներով) գործարքների հարկման բազան և հաշվարկված ԱԱՀ-ի գումարը: Միասնական հաշվարկի 8-րդ կետի`
1) 1-ին ենթակետի [Ա] վանդակում լրացվում է Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով (բացառությամբ` Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում մատակարարի անունից (56-րդ հոդվածի 7-րդ մաս) դուրսգրված հարկային հաշիվներով) գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը,
2) 2-րդ ենթակետի [Ա] վանդակում լրացվում է Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում՝ դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով (բացառությամբ` Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում մատակարարի անունից (56-րդ հոդվածի 7-րդ մաս) դուրսգրված հարկային հաշիվներով) գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:
13. Միասնական հաշվարկի 9-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դիմաց ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման ընդհանուր գումարը (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ 9-րդ կետի [Բ] վանդակում՝ ԱԱՀ-ի գումարը, որը որոշվում է ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման գումարի նկատմամբ կիրառելով 16.67% հաշվարկային դրույքաչափ:
14. Միասնական հաշվարկի 10-րդ կետում լրացվում է ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորության ընդհանուր գումարը, այդ թվում`
1) միասնական հաշվարկի 11-րդ և 12-րդ կետերում նշված գործարքների հետ չկապված պարտավորությունների գումարները (մասնավորապես՝ Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում առաջացած պարտավորության գումարը),
2) Հարկային օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների խախտմամբ դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:
15. Միասնական հաշվարկի 11-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան մատակարարի անունից դուրս գրված ճշգրտվող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (ԱԱՀ-ի նվազեցում), իսկ 11-րդ կետի 2-րդ ենթակետում` Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան մատակարարի անունից դուրս գրված ճշգրտվող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (ԱԱՀ-ի ավելացում):
16. Միասնական հաշվարկի 12-րդ կետում լրացվում է Օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով գործարքների հարկման բազան: Ընդ որում, միասնական հաշվարկի 12-րդ կետի 1-3 ենթակետերով նախատեսված սյունակներում` ըստ առանձին տողերի լրացվում են Հարկային օրենսգրքի այն հոդվածի, մասի և կետի համարները, որի համաձայն այդ գործարքները համարվում են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներ, իսկ համապատասխան տողի «Ա» վանդակում լրացվում է այդ գործարքների հարկման բազան:
17. Միասնական հաշվարկի 13-րդ կետի «Ա» վանդակում լրացվում է Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ից ազատված գործարքների ու գործառնությունների, ինչպես նաև միջազգային համաձայնագրերով կամ այլ օրենքներով ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ից ազատման արտոնություն սահմանված լինելու այդ գործարքների ու գործառնությունների հարկման բազան: Միասնական հաշվարկի 13-րդ կետի 1-3 ենթակետերով նախատեսված սյունակներում` ըստ առանձին տողերի լրացվում են Հարկային օրենսգրքի այն հոդվածի, մասի և կետի համարները, որի համաձայն այդ գործարքները (գործառնությունները) համարվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներ կամ գործառնություններ, իսկ համապատասխան տողի «Ա» վանդակում լրացվում է այդ գործարքների (գործառնությունների) հարկման բազան: Օրինակ, հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասով տվյալները միասնական հաշվարկում արտացոլվում են առանձին տողով՝ այդ տողի 13-րդ կետի 1-ին սյունակում լրացնելով «64» թիվը, 2-րդ սյունակում` «2» թիվը, 3-րդ սյունակում` «4» թիվը, իսկ [8.Ա] սյունակում` այդ գործարքի հարկման բազան:
18. Միասնական հաշվարկի 14-րդ կետում լրացվում է արտոնագրային հարկով հարկվող գործունեությունից իրացման շրջանառությունը:
19. Միասնական հաշվարկի 15-րդ կետում լրացվում է Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում հաշվարկված ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության (ԱԱՀ-ի կրեդիտի) ավելացման կամ պակասեցման ենթակա գումարները:
20. Միասնական հաշվարկի 16-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է [7.Ա], [8.2Ա], [9.Ա], [12.Ա], [13.Ա], [14.Ա] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [8.1Ա], [9.Բ] վանդակներում նշված թվերի տարբերությունը, իսկ [Բ] վանդակում լրացվում է [7.Բ], [8.2Բ], [9.Բ], [10.Բ], [11.2Բ], [15.Ա] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [8.1Բ], [11.1Բ], [15.Բ] վանդակներում նշված թվերի տարբերությունը:
21. Միասնական հաշվարկի 17-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մաքսային արժեքների և(կամ) ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող` Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների հարկման բազաների հանրագումարը, այդ թվում` ներմուծված այն ապրանքների մասով, որոնց ներմուծման համար մաքսային մարմինների կողմից ԱԱՀ չի գանձվում կամ հարկային մարմիններին ԱԱՀ չի հաշվարկվում ու չի վճարվում: Միասնական հաշվարկի 17-րդ կետի [Բ] վանդակում լրացվում է ապրանքների ներմուծման համար մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) և (կամ) հարկային մարմիններին վճարված (վճարման ենթակա) ԱԱՀ-ի ընդհանուր գումարը: Ընդ որում, Միասնական հաշվարկի 17-րդ կետում`
1) լրացվում են ներմուծված այն ապրանքների, բացառությամբ` Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված դեպքերի, մաքսային արժեքն ու ԱԱՀ-ի գումարը, որոնց ներմուծման մաքսային հայտարարագրի (ներմուծման ճշտված մաքսային հայտարարագրի) գրանցման օրն ընդգրկված է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում,
2) լրացվում են ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով ներմուծված այն ապրանքների, բացառությամբ` Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված դեպքերի, հարկման բազան և ԱԱՀ-ի գումարը, որոնց Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում,
3) Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված դեպքերում, երբ կիրառվում է ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգում, լրացվում է միայն միասնական հաշվարկի 17-րդ կետի [Ա] վանդակը ([Բ] վանդակում հարկի գումար չի լրացվում):
22. Միասնական հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների ընդհանուր հարկման բազան, իսկ [Բ] վանդակում` մատակարարների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը: Սույն կետով ներառվում են՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռքբերումների մասով մատակարարների կողմից դուրս գրված այն հարկային հաշիվներում արտացոլված տվյալները, որոնք ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից ստացվել և Հարկային օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով վավերացվել է մինչև միասնական հաշվարկի ներկայացման համար Հարկային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետը:
Այն դեպքերում, երբ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռքբերումների մասով հարկային հաշիվները մատակարարների կողմից դուրս են գրվում միասնական հաշվարկի ներկայացման համար Հարկային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետից հետո, ինչպես նաև մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվները ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից Հարկային օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով վավերացվում է միասնական հաշվարկի ներկայացման համար Հարկային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետից հետո, այդ հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է այդ հարկային հաշիվները Հարկային օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով վավերացնելու օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի միասնական հաշվարկի 20-րդ կետում` որպես հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի ավելացում:
23. Միասնական հաշվարկի 19-րդ կետի 1-ին ենթակետի «Ա» վանդակում լրացվում է ձեռքբերումներին վերաբերվող Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում՝ դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը: Միասնական հաշվարկի 19-րդ կետի 2-րդ ենթակետի «Ա» վանդակում լրացվում է ձեռքբերումներին վերաբերվող Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում՝ դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:
24. Միասնական հաշվարկի 20-րդ կետում լրացվում են Հարկային օրենսգրքի համաձայն կատարվող վերահաշվարկների արդյունքում, հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը կամ պակասեցումը` ըստ հարկային օրենսգրքով սահմանված հիմքերի` լրացնելով հոդվածի, մասի և կետի համարները: Մասնավորապես`
1) ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող, ԱԱՀ-ից ազատված և Հարկային օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հատուկ հարկային համակարգերի շրջանակներում հարկման ենթակա գործարքներին, որոնց մասով Հարկային օրենսգրքի 72-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարվում,
2) հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով հաշվանցման իրավունքը հետաձգվել էր և Հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն ենթակա է հաշվանցման տվյալ հաշվետու ժամանակաշրջաններում,
3) ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով Հարկային օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված դեպքերում պետք է կատարվեն վերաձևակերպումներ,
4) ԱԱՀ-ի այն գումարները, որոնք օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարողների կողմից ենթակա են հաշվանցման (հաշվարկված պարտավորություններից պակասեցման)՝ դրանց վճարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող միասնական հաշվարկով:
25. Միասնական հաշվարկի 21-րդ կետում լրացվում է դեբետագրման արդյունքը, ընդ որում, եթե`
1) ([17.Բ] + [18.Բ] - [19.1Բ] + [19.2Բ] + [20.Ա] - [20.Բ]) հավասար է 0-ի, ապա հաշվարկի 21-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»,
2) ([17.Բ] + [18.Բ] - [19.1Բ] + [19.2Բ] + [20.Ա] - [20.Բ]) մեծ է 0-ից (դրական է), ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է 21-րդ կետի [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0»,
3) ([17.Բ] + [18.Բ] - [19.1Բ] + [19.2Բ] + [20.Ա] - [20.Բ]) փոքր է 0-ից (բացասական է), ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է 21-րդ կետի [Բ] վանդակում, իսկ [Ա] վանդակում լրացվում է «0»:
26. Միասնական հաշվարկի 22-րդ կետում` [Ա] վանդակում լրացվում է ներմուծված այն ապրանքների մաքսային արժեքը կամ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով հարկման բազան և ԱԱՀ-ի գումարները, որոնք Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն պետք է արտացոլվեն պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող միասնական հաշվարկում` որպես ներմուծված ապրանքների մասով պետական բյուջեի նկատմամբ պարտավորության գումարներ: Միասնական հաշվարկի 22-րդ կետում արտացոլված գումարները հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված՝ ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների համար ԱԱՀ-ի պարտավորության ընդհանուր գումարի հաշվարկմանը չեն մասնակցում:
27. Հաշվարկի 23-րդ կետում լրացվում է տվյալ ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա կամ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարները: Ընդ որում,
1) եթե լրացված է միասնական հաշվարկի 21-րդ կետի [Ա] վանդակը` ապա ([16.Բ] - [21.Ա]) հաշվարկի 0-ից տարբերվող արդյունքը լրացվում է`
ա. [Ա] վանդակում, եթե այդ արդյունքը դրական թիվ է և [Բ] վանդակում լրացվում է «0».
բ. [Բ] վանդակում` բացարձակ արժեքով, եթե այդ արդյունքը բացասական թիվ է և [Ա] վանդակում լրացվում է «0».
2) եթե լրացված է միասնական հաշվարկի 21-րդ կետի [Բ] վանդակը` ապա ([16.Բ] + [21.Բ]) արդյունքը լրացվում է [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0».
3) եթե լրացված է միասնական հաշվարկի 21-րդ կետի [Ա] վանդակը և ([16.Բ] - [21.Ա]) հաշվարկի արդյունքը հավասար է 0-ի` միասնական հաշվարկի 23-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»:
III. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԲԱԺԻՆ 2-Ի (ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿ) ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
28. Միասնական հաշվարկի 24-րդ կետի`
1) [24.1] և [24.2] սյունակներում լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա` հաշվետու ժամանակաշրջանում օտարված ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասում բերված աղյուսակում նշված ծածկագրերի նիշերի քանակին,
2) [24.3] սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար 88-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափման բնաիրային միավորները,
3) [24.4] սյունակում լրացվում է օտարված ապրանքների քանակը (ծավալը),
4) [24.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար, իսկ [24.6] սյունակում լրացվում է ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող տվյալ ապրանքի արժեքը (առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների) հաշվարկված Հարկային օրենսգրքով սահմանված համապատասխան բնաիրային չափման միավորի` մեկ լիտրի կամ մեկ կիլոգրամի համար, իսկ ծխախոտի արտադրանքի համար լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը (առանց ԱԱՀ-ի),
5) [24.7] սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար Հարկային օրենսգրքով սահմանված կամ Հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափը, իսկ [24.8] սյունակում` ակցիզային հարկի գումարը,
6) [24.8] սյունակում լրացվում է ըստ առանձին ապրանքատեսակների ակցիզային հարկի գումարը, իսկ «Ընդամենը» տողում լրացվում է [24.8] սյունակում լրացված թվերի հանրագումարը:
29. Միասնական հաշվարկի 25-րդ կետում լրացվում են Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում գործարքի ճշգրտման արդյունքները: Ճշգրտվող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով միասնական հաշվարկի [25.1] և [25.2] սյունակներում լրացվում է ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի, [25.3] սյունակում` տվյալ ապրանքների համար Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափման բնաիրային միավորները, [25.4] սյունակում` ապրանքների քանակը (ծավալը), [25.7] սյունակում` Հարկային օրենսգրքով սահմանված կամ Հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափը, իսկ [25.8] սյունակում` ակցիզային հարկի գումարը: Միասնական հաշվարկի [25.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար, իսկ [25.6] սյունակում լրացվում է ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող տվյալ ապրանքի արժեքը (առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների) հաշվարկված Հարկային օրենսգրքով սահմանված համապատասխան բնաիրային չափման միավորի` մեկ լիտրի կամ մեկ կիլոգրամի համար, իսկ ծխախոտի արտադրանքի համար լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը (առանց ԱԱՀ-ի):
30. Միասնական հաշվարկի 26-րդ կետում լրացվում են Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում գործարքի ճշգրտման արդյունքները: Ճշգրտվող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով միասնական հաշվարկի [26.1] և [26.2] սյունակներում լրացվում է ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի, [26.3] սյունակում` տվյալ ապրանքների համար Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափման բնաիրային միավորները, [26.4] սյունակում` ապրանքների քանակը (ծավալը), [26.7] սյունակում` Հարկային օրենսգրքով սահմանված կամ Հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափը, իսկ [26.8] սյունակում` ակցիզային հարկի գումարը: Միասնական հաշվարկի [26.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար, իսկ [26.6] սյունակում լրացվում է ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող տվյալ ապրանքի արժեքը (առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների) հաշվարկված Հարկային օրենսգրքով սահմանված համապատասխան բնաիրային չափման միավորի` մեկ լիտրի կամ մեկ կիլոգրամի համար, իսկ ծխախոտի արտադրանքի համար լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը (առանց ԱԱՀ-ի):
31. Միասնական հաշվարկի 27-րդ կետում լրացվում է ակցիզային հարկի գումարը, որը հավասար լինի [24.8] սյունակի «Ընդամենը» տողում լրացված գումարին:
32. Միասնական հաշվարկի 28-րդ կետի`
1) 1-ին ենթակետում լրացվում է ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով ակցիզային հարկի նվազեցվող գումարը, որը հավասար լինի [25.8] սյունակի «Ընդամենը» տողում լրացված գումարին,
2) 2-րդ ենթակետում լրացվում է ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով ակցիզային հարկի ավելացվող գումարը, որը հավասար լինի [26.8] սյունակի «Ընդամենը» տողում լրացված գումարին:
33. Միասնական հաշվարկի 29-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Հարկային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` ակցիզային հարկով չհարկվող գործարքների ու գործառնությունների հարկման բազան:
34. Միասնական հաշվարկի 30-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկ վճարողի կողմից հումքի ներմուծման մասով հայտարարագրերում առանձնացված ակցիզային հարկի գումարը:
35. Միասնական հաշվարկի 31-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքի մասով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ակցիզային հարկի գումարը:
36. Միասնական հաշվարկի 32-րդ կետում լրացվում է Հարկային օրենսգրքի համաձայն կատարվող վերահաշվարկների (վերաձևակերպումների) արդյունքում, հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի գումարների ավելացումը կամ պակասեցումը` ըստ Հարկային օրենսգրքով սահմանված հիմքերի` լրացնելով հոդվածի, մասի և կետի համարները:
37. Միասնական հաշվարկի 33-րդ կետում լրացվում է միասնական հաշվարկի 30-րդ, 31-րդ կետերում, [32.Ա] վանդակում լրացված թվերի հանրագումարի և [32.Բ] վանդակում լրացված թվի տարբերությունը: Եթե գործողության արդյունքը հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0», եթե դրական է` լրացվում է [Ա] վանդակը, իսկ եթե բացասական է` լրացվում է [Բ] վանդակը:
38. Միասնական հաշվարկի 34-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով պետական բյուջե վճարման ենթակա կամ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարը: Ընդ որում,
1) եթե լրացված է միասնական հաշվարկի 33-րդ կետի [Ա] վանդակը` ապա ([27] - [28.1] + [28.2] - [33.Ա]) հաշվարկի արդյունքը լրացվում է [Ա] վանդակում, եթե այդ արդյունքը դրական թիվ է և [Բ] վանդակում լրացվում է «0», իսկ եթե այդ հաշվարկի արդյունքը բացասական թիվ է, ապա այն լրացվում է [Բ] վանդակում` բացարձակ արժեքով` [Ա] վանդակում լրացվելով` «0»,
2) եթե լրացված է միասնական հաշվարկի 33-րդ կետի [Բ] վանդակը` ապա ([27] - [28.1] + [28.2] + [33.Ա]) հաշվարկի արդյունքը լրացվում է [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0»,
3) եթե լրացված է միասնական հաշվարկի 33-րդ կետի [Ա] վանդակը և ([27] - [28.1] + [28.2] + [33.Ա]) հաշվարկի արդյունքը հավասար է 0-ի, ապա միասնական հաշվարկի 34-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 30.01.2023, N 76-Ն | 01.04.2023, N 298-Ն | |
| 27.08.2019, N 556-Ն | 01.01.2020, N 298-Ն | |
| 01.07.2019, N 432-Ն | 01.08.2019, N 298-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|