Գլխավոր տեղեկություն
Համար
N 140-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2015 թվականի N 140-Ա

 

 ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի հավելվածի 27-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 888-Ն որոշման 1-ին կետի, ինչպես նաև «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող գույքի վարձակալի ընտրության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 888-Ն որոշման 1-ին կետում նշված գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցման (վարձակալի ընտրության) գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը:

3. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցման (վարձակալի ընտրության) ձևի վերաբերյալ` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 883-Ն որոշմամբ հաստատված` Պետական-մասնավոր գործընկերության հետագա զարգացմանն ուղղված Հայաստանի խմելու ջրի ոլորտի բարեփոխումների գործողությունների ծրագրի 4-րդ կետի 7-րդ ենթակետը և նկատի ունենալով այդ գործընթացների անցումային խորհրդատուի կարծիքը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` աջակցել սույն որոշման 1-ին կետում նշված միչգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին և հանձնաժողովի կողմից բարձրացված համապատասխան խնդիրների լուծմանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. փետրվարի 26

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան