ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2015 թվականի N 157-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 662-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հսկիչ-դրամարկղային մեքենաներով տնտեսավարողներին ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2015 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 910,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
|
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.22 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչները |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||||||
1. Քաղաքականության միջոցառումներ | ||||||||||
1.2. Տրանսֆերտներ | ||||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||||||
1023 |
ԾՏ01 | |||||||||
Շահառուների քանակը |
Հսկիչ-դրամարկղային մեքենաներ ստացող ՀՀ տնտեսավարող սուբյեկտների թիվը |
x |
x |
x |
x | |||||
Գումարը (հազ. դրամ) |
x |
x |
x |
x |
910,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
910,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
910,000 ԱՄՆ-ի դոլարին հա-մարժեք դրամ |
910,000 ԱՄՆ-ի դոլարին հա-մարժեք դրամ | ||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
միա-նվագ |
|||||||||
Շահառուների ընտրության չափանիշները |
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կարիք ունեցող ՀՀ տնտեսավարող սուբյեկտներ |
|||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||||||
Հարկային և մաքսային վարչարարության բարելավում |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
|
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը (բաժինը/խումբը/դասը) |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
ՀՀ 2015 թվականի պետական բյուջե (հազ. դրամ) | |
ծրագիրը |
միջոցառումը | |||
1023 |
ԾՐԱԳԻՐ |
910,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ | ||
Հարկային և մաքսային ծառայություններ |
||||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Հարկային և մաքսային քաղաքականության մշակման, պլանավորման, ծրագրերի համակարգման, գանձման, վերահսկողության և աջակցության ծառայություններ | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում | ||||
ԾՏ01 |
Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ |
910,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ | ||
Տրանսֆերտի անվանումը |
||||
Հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերում և տրամադրում ՀՀ տնտեսավարող սուբյեկտներին | ||||
Տրանսֆերտի նկարագրությունը | ||||
Հսկիչ-դրամարկղային մեքենաներով ՀՀ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրման ապահովում |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|