Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-150
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.1998-20.03.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.05.18/14(146)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
17.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.03.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85 հոդվածի երրորդ մասով և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-456 հրամանագրի` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի ՆՀ-456 հրամանագրի I բաժնում (Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 20-ի ՆՀ-9 հրամանագրի խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

ա) բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով`

«4. Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար»,

բ) բաժնի 8-րդ կետը հանել:

Այդ կապակցությամբ բաժնի նախկին 4-7-րդ կետերը համապատասխանաբար համարել 5-8-րդ կետեր,

գ) բաժնի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«16. Տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարար»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
17 նոյեմբերի 1998 թ.
ՆՀ-150