Գլխավոր տեղեկություն
Համար
N 80-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.02.11/7(1096) Հոդ.103
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.01.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


22 հունվարի 2015 թվականի N 80-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «Մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափով հաշվարկման շաքարի արտադրության համար 1701 11 ծածկագրին դասվող (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների) ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման կարգը հաստատելու մասին» N 546-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՇԱՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 ԵՎ 1701 14 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԵՂԵԳՆԻՑ ՇԱՔԱՐ-ՀՈՒՄՔ ԱՌԱՆՑ ԲՈՒՐԱՀԱՂՈՐԴՈՂ ՈՒ ՆԵՐԿՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ՝ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԱՔԱՐԻ ՃԱԿՆԴԵՂԻ)` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագրի N 3 հավելվածի 42-րդ կետի դրույթն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների՝ բացառությամբ շաքարի ճակնդեղի)` Հայաստանի Հանրապետություն ներմուծման կարգը` համաձայն հավելվածի».

4) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա:».

5) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. փետրվարի 5
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 22-ի N 80-Ն որոշման

 

 

«Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 12-ի N 546-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՇԱՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 ԵՎ 1701 14 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԵՂԵԳՆԻՑ ՇԱՔԱՐ-ՀՈՒՄՔ ԱՌԱՆՑ ԲՈՒՐԱՀԱՂՈՐԴՈՂ ՈՒ ՆԵՐԿՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ՝ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԱՔԱՐԻ ՃԱԿՆԴԵՂԻ)` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագրի N 3 հավելվածի 42-րդ կետի դրույթին համապատասխան` շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների՝ բացառությամբ շաքարի ճակնդեղի)` Հայաստանի Հանրապետություն ներմուծման կարգի գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Շաքարի արտադրության համար ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքները Հայաստանի Հանրապետություն են ներմուծվում առանց ներմուծման մաքսատուրքի վճարման` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված` Հայաստանի Հանրապետություն շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների՝ բացառությամբ շաքարի ճակնդեղի)` նպատակային նշանակության հավաստման վերաբերյալ եզրակացության (այսուհետ` եզրակացություն) հիման վրա:

3. Եզրակացություն ստանալու համար ապրանքներ ներմուծող անձը (այսուհետ` Հայտատու) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 1 ձևի.

2) ներմուծված ապրանքի վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկը` համաձայն N 2 ձևի.

3) ներմուծվող շաքարի հումքի հաշիվ-ապրանքագրի և (կամ) պայմանագրի պատճենները:

4. Եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել թղթային կամ էլեկտրոնային (secretariat@mineconomy.am) եղանակով, ինչպես նաև փոստով կամ առձեռն։

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, հինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն` համաձայն սույն կարգով սահմանված N 3 ձևի:

6. Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:

7. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

8. Եզրակացություն ստանալու մասին դիմումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մերժվում է, եթե չի ներկայացվել 3-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը կամ չի պահպանվել 7-րդ կետի պահանջը:

9. Եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումի հիմնավորված մերժումը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (էլեկտրոնային եղանակով, փոստով կամ առձեռն) տրվում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

10. Եզրակացություն տրամադրելու մերժումը հայտատուն կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել հայտատուի ներկայացրած դիմումի հիման վրա:

12. Հայտատուի կողմից սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերի ներկայացման և հիմնավորող փաստաթղթերի (պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր և այլն) առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից հինգ աշխատանքային օրվա ընթացքում կարող է տրամադրվել նոր եզրակացություն:

13. Եզրակացությունը կորցնելու (ոչնչացվելու և այլն) դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից կարող է տրամադրվել եզրակացության կրկնօրինակը, որի աջ անկյունում կատարվում է դրոշմակնքում` «Կրկնօրինակ» բառով:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՇԱՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 ԵՎ 1701 14 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԵՂԵԳՆԻՑ ՇԱՔԱՐ-ՀՈՒՄՔ ԱՌԱՆՑ ԲՈՒՐԱՀԱՂՈՐԴՈՂ ՈՒ ՆԵՐԿՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ՝ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԱՔԱՐԻ ՃԱԿՆԴԵՂԻ)` ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

Դիմող ____________________________________________________________________

 (իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հեռախոսահամարը

 և էլեկտրոնային հասցեն)

 

Գտնվելու վայրը ______________________________________________________________

 (իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ հասցեն)

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման
համարը ________________________________________

 

Խնդրում եմ տալ եզրակացություն Հայաստանի Հանրապետություն շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների, բացառությամբ շաքարի ճակնդեղի)` նպատակային նշանակության հավաստման վերաբերյալ:

 

Դիմումին կից ներկայացնում եմ`

 

1. Ապրանքի ներմուծման պայմանագրերի կամ հաշիվ-ապրանքագրերի պատճենները.

2. Ներմուծված ապրանքի վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկը.

3. Այլ փաստաթղթեր (ցանկության դեպքում):

_________________________________________________

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Դիմող _______________ ___________________________

  (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

  ____ ______________ 20  թ.

 

 Ձև N 2

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ

NN
ը/կ

Անվանումը

Ապրանքի ծածկագիրն ըստ
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

Քանակը (կգ)

Միավոր արտադրանքի վրա ծախսվող հումքի
քանակը (կգ)

1.

Ներմուծված ապրանքը
-----------------------------------
-----------------------------------
-----------------------------------

     

2.

1) Վերամշակումից հետո ստացվելիք ապրանքային արդյունքը

2) վերամշակման արդյունքում գոյացած`
- թափոններ
- մնացորդներ
- արտադրական կորուստներ

     

Դիմող _______________ ___________________________

  (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

____ ______________ 20  թ.

 

 Ձև N 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՇԱՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1 701 13 ԵՎ 1701 14 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԵՂԵԳՆԻՑ ՇԱՔԱՐ-ՀՈՒՄՔ ԱՌԱՆՑ ԲՈՒՐԱՀԱՂՈՐԴՈՂ ՈՒ ՆԵՐԿՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ՝ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԱՔԱՐԻ ՃԱԿՆԴԵՂԻ)` ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայտատու

Գտնվելու վայրը

Վերամշակման համար ներմուծված ապրանքի մատակարարը

Հաշիվ-ապրանքագրի և (կամ) պայմանագրի համարը և ամսաթիվը

Վերամշակման համար ներմուծված ապրանքներ

Վերամշակման արդյունքը

անվա-նումը

ապրանքի
ծածկագիրն ըստ
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

չափի միավորը

քա-նակը

անվա-նումը

ապրանքի
ծածկագիրն ըստ
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

չափի միավորը

քանակությունը

ընդա-մենը

արտադրական
թափոնների,
մնացորդների,
կորուստների քանակը

1

2

3

4

5

6

7

8

9

                 

Ծանոթագրություն

 

Եզրակացություն տվող ______________ ________________ _________________

  (պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
 

Եզրակացություն տալու ամսաթիվը

 ____ ______________ 20  թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան