Basic information
Number
N 42-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.01.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
23.01.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.01.2017
Effective date
24.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2017 թվականի N 42-Ա

 

 ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորերկրյա ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների սահմանված չափաքանակների ապահովման, ռեսուրսավճարների նոր կառուցվածքի, ձկնարտադրության ոլորտում ջրի քանակական նորմերի, ջրային համակարգերում կորուստների նորմատիվների սահմանման վերաբերյալ միջոցառումների ծրագիր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հունվարի 23-ի N 42-Ա

որոշման

 

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

 Ա. Մինասյան  - ՀՀ բնապահպանության նախարար (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)
   
 Գ. Մարտիրոսյան  - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
   
 Խ. Հակոբյան  - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
   
 Ա. Հարությունյան  - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
   
 Վ. Գևորգյան  - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ
   
 Վ. Միրումյան  - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
   
 Վ. Նարիմանյան

 - ՀՀ ԷԵԲՊՆ-ի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ

   
 Կ. Մարգարյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ
 
 Յ. Ջավադյան

 - «Հայջրնախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան