ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2008 թվականի N 557-Ն
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության լիազոր մարմին ճանաչել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
(1-ին կետը փոփ. 30.12.10 N 1731-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 19.03.15 N 263-Ն)
3. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 4-ի «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության լիազորություններ վերապահելու մասին» N 149 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.10.2015, N 1147-Ն | 15.10.2015, N 557-Ն | |
19.03.2015, N 263-Ն | 05.04.2015, N 557-Ն | |
30.12.2010, N 1731-Ն | 20.01.2011, N 557-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|