ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
10 փետրվարի 2015 թ. |
թիվ 10-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բանկերից ստացվող հաշվետվությունը համապատասխանեցնել նորմատիվային դաշտի փոփոխություններին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի. «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ` Կանոնակարգ 3) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգ 3-ի 2-րդ կետի աղյուսակը լրացնել նոր` 33-րդ կետով հետևյալ բովանդակությամբ`
33 |
Հաշվետվություն դրամային ակտիվների ռիսկի կշիռներով կշռվող արտարժութային ակտիվների վերաբերյալ |
37 |
ամսական |
2) Կանոնակարգ 3-ի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7. Թիվ 4 հաշվետվությունը բաղկացած է երկու էջից:
Հաշվետվության 1-ին էջում ներկայացվում են բոլոր արժույթներով ներգրավված միջոցները (անվանական գումարների (մայր գումարների) մնացորդները) դրամական արտահայտությամբ, հազար դրամներով, առանց տասնորդական միավորների: Ներգրավված միջոցների խմբավորումը կատարվում է ըստ հետևյալ խմբերի` «ՀՀ դրամ», «ԱՄՆ դոլար», «Եվրո» և «Այլ արտարժույթ»: Հաշվետվության 1-ին էջի 2-ից 29-րդ սյունակների տողերում ներկայացվում է պարտադիր պահուստավորման ենթակա ներգրավված միջոցների հաշվարկը: Ընդ որում` 2-24 բոլոր զույգ համարներով «Բարձր դրույքով» սյունակների տողերում լրացվում են Կանոնակարգ 2-ի 24-րդ և 24.1-րդ կետերի 1-ին պարբերությունների պահանջներին բավարարող ներգրավված միջոցները, իսկ 3-25-րդ բոլոր կենտ համարներով «Ցածր դրույքով» սյունակների տողերում լրացվում են Կանոնակարգ 2-ի 24-րդ և 24.1-րդ կետերի 2-րդ պարբերությունների պահանջներին բավարարող ներգրավված միջոցները: 30-ից 33-րդ սյունակների տողերում լրացվում են Կանոնակարգ 2-ի 53.1-րդ կետով սահմանված կարգով վաղաժամկետ մարված միջոցների գծով պահուստավորման ենթակա գումարները` ըստ արժույթների: 34-րդ, 35-րդ և 36-րդ սյունակների տողերում ներկայացվում է փաստացի պահուստավորված միջոցների հաշվարկը: Ընդ որում, 34-րդ, 35-րդ և 36-րդ սյունակների տողերը լրացնելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված հաշվետու բանկի թղթակցային հաշիվների տվյալ օրվա մնացորդն արտացոլող քաղվածքները: 37-ից 40-րդ և 41-ից 44-րդ սյունակների տողերում ներկայացվում են հաշվետու բանկի կողմից ներգրավված այն միջոցները, որոնք, համաձայն կանոնակարգ 2-ի 53-րդ կետի համապատասխանաբար 7-րդ և 8-րդ ենթակետերի ենթակա չեն պարտադիր պահուստավորման:
Հաշվետվության 2-րդ էջը լրացվում է այն դեպքում, երբ 1-ին էջի 3-ից 25-րդ կենտ համարով «Ցածր դրույքով» և 41-ից 44-րդ սյունակներից որևէ մեկում լրացված են տվյալներ: 2-րդ էջում լրացվում են Կանոնակարգ 2-ի 24-րդ և 24.1-րդ կետերի 2-րդ պարբերությունների պահանջներին բավարարող ներգրավված միջոցների և Կանոնակարգ 2-ի 53-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջներին բավարարող պարտատոմսերի վերաբերյալ տվյալները: 1-ին սյունակում լրացվում են ներգրավված միջոցի պայմանագրի, պարտատոմսերի թողարկման համարը կամ որևէ այլ տվյալ, որը կիրառվում է բանկի կողմից տվյալ ներգրավված միջոցի նույնականացման համար: 2-րդ սյունակում լրացվում է փոխատուի լրիվ անվանումը, իսկ պարտատոմսերով ներգրավված միջոցների դեպքում չի լրացվում: Ներգրավված միջոցը, մեկից ավելի անձանց կողմից ֆինանսավորված լինելու դեպքում, հաշվետվության մեջ ներկայացվում է առանձին տողերում, իսկ գումարները բաշխվում են ֆինանսավորման մասնաբաժինների համամասնությամբ: 3-րդ սյունակում լրացվում է ներգրավված միջոցի տեսակը, մասնավորապես` «վարկ», «վերականգնվող վարկային գիծ», «չվերականգնվող վարկային գիծ», «այլ վարկային գիծ», «ավանդ», «երկարաժամկետ ստորադաս փոխառություն», «փոխառություն», «տոկոսային պարտատոմս», «ոչ տոկոսային պարտատոմս» կամ «այլ»: 4-ից 6-րդ սյունակները լրացվում են հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ, դրամական արտահայտությամբ, հազար դրամներով: 7-րդ սյունակում լրացվում է ներգրավված միջոցի արժույթի ISO կոդը: 8-րդ սյունակում լրացվում է ներգրավված միջոցի պայմանագրով մարման ամսաթիվը, իսկ մասնակի մարումներ նախատեսված լինելու դեպքում` առաջիկա մարման ամսաթիվը: 10-րդ և 11-րդ սյունակներում լրացվում են պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում հաշվետու ժամանակահատվածի ընթացքում ներգրավված միջոցի` նվազեցված դրույքաչափով ընդգրկվելու ժամանակահատվածի սկզբի և ավարտի ամսաթվերը:»:
3) Կանոնակարգ 3-ի 19-րդ կետը 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ոչ բանկ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված և վերջիններիս տրամադրված միջոցները սույն հաշվետվության 1-ին և 2-րդ էջերում արտացոլվում են համապատասխանաբար «Այլ ֆինանսական կազմակերպություններից» և «Այլ ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխված» տողերում:»:
4) Կանոնակարգ 3-ը լրացնել նոր 33.3 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«33.3. Թիվ 37 հաշվետվությունը ներկայացվում է Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի 7.1 կետով սահմանված պահանջներին բավարարող, դրամային ակտիվների ռիսկի կշիռներով կշռվող արտարժութային ակտիվների առկայության դեպքում: Հաշվետվությունը լրացվում է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ: Հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձ պարտապանի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը: 5-րդ սյունակում լրացվում է ակտիվի հաշվեկշռային արժեքը` ներառյալ հետհաշվեկշռում հաշվառվող գումարների` վարկային ռիսկի փոխարկման գործոններով վերահաշվարկված մեծությունը: 5-րդ և 6-րդ սյունակները լրացվում են դրամական արտահայտությամբ, հազար դրամներով: 7-րդ սյունակում լրացվում է ակտիվի արժույթի ISO կոդը»:
5) Կանոնակարգ 3-ի Ձև թիվ 4 հաշվետությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի 1-ի (կցվում է):
6) Կանոնակարգ 3-ի Ձև թիվ 17 հաշվետվական ձևի 1-ին էջը լրացնել նոր` 1.5.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
1.5.1. Այլ ֆինանսական կազմակերպություններից |
Հայաստանի Հանրապետության դրամ |
ԱՄՆ-ի դոլար |
Եվրո |
ՌԴ ռուբլի |
այլ արժույթներ |
7) Կանոնակարգ 3-ի Ձև թիվ 17 հաշվետվական ձևի 2-րդ էջը լրացնել նոր` 2.6.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
2.6.1. Այլ ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխված |
Հայաստանի Հանրապետության դրամ |
ԱՄՆ-ի դոլար |
Եվրո |
ՌԴ ռուբլի |
այլ արժույթներ |
8) Կանոնակարգ 3-ը լրացնել նոր` Ձև թիվ 37 հաշվետվական ձևով` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի մարտի 11-ին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան
2015 թ. փետրվարի 12
Երևան
Հավելված 1 Հաստատված է |
Ձև թիվ 4
«Հաշվետվություն
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորման նորմատիվի վերաբերյալ
Բանկի անվանումը |
_____________________ |
Ամսաթիվը______ |
թ-ից մինչև_____թ. |
(հազ. դրամ) |
Ամսաթիվ |
Ռեզիդենտներից ներգրավված միջոցներ | |||||||
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
Եվրո |
Այլ արտարժույթ | |||||
Բարձր դրույքով |
Ցածր դրույքով |
Բարձր դրույքով |
Ցածր դրույքով |
Բարձր դրույքով |
Ցածր դրույքով |
Բարձր դրույքով |
Ցածր դրույքով | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Միջինը |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
Ենթակա է պահուստավորման |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
Ոչ ռեզիդենտներից ներգրավված միջոցներ | |||||||||||||||
Ընդամենը |
Այդ թվում` ոչ ռեզիդենտ բանկերից | ||||||||||||||
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
Եվրո |
Այլ արտարժույթ |
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
Եվրո |
Այլ արտարժույթ | ||||||||
Բարձր դրույքով |
Ցածր դրույքով |
Բարձր դրույքով |
Ցածր դրույքով |
Բարձր դրույքով |
Ցածր դրույքով |
Բարձր դրույքով |
Ցածր դրույքով |
Բարձր դրույքով |
Ցածր դրույքով |
Բարձր դրույքով |
Ցածր դրույքով |
Բարձր դրույքով |
Ցածր դրույքով |
Բարձր դրույքով |
Ցածր դրույքով |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
Ընդամենը ներգրավված միջոցներ |
Վաղաժամկետ մարված միջոցների գծով պահուստավորման ենթակա գումարները |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում թղթակցային հաշվի մնացորդը |
Երկարաժամկետ |
Պարտատոմսերով ներգրավված միջոցներ, | ||||||||||||||
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
Եվրո |
Այլ արտարժույթ |
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
Եվրո |
Այլ արտարժույթ |
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
Եվրո |
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
Եվրո |
Այլ արտարժույթ |
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
Եվրո |
Այլ արտարժույթ |
26 |
27 |
28 |
29 |
30 |
31 |
32 |
33 |
34 |
35 |
36 |
37 |
38 |
39 |
40 |
41 |
42 |
43 |
44 |
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
|||||||||||||||
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
(հազ. դրամ) |
Պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում նվազեցված (զրոյական) դրույքաչափով ընդգրկվող ներգրավված միջոցներ |
Ներգրավված միջոցի նույնականացման ներքին համարը |
Պարտատիրոջ անվանումը |
Ներգրավված միջոցի տեսակը |
Ներգրավված միջոցի պայմանագրային գումարը (սահմանաչափը) |
Ներգրավված միջոցի անվանական մնացորդը |
Ցածր (զրոյական) դրույքով ընդգրկվող գումարը |
Արժույթը |
Մարման ժամկետը |
Պահուստավորման դրույքը |
Ցածր (զրոյական) դրույքաչափով ընդգրկման ժամանակահատվածը | |
Սկիզբ |
Ավարտ | |||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Բանկի վարչության նախագահ |
___________________ |
Գլխավոր հաշվապահ |
___________________» |
Հավելված 2
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2015 թվականի փետրվարի 10-ի
թիվ 10-Ն որոշմամբ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Դրամային ակտիվների ռիսկի կշիռներով կշռվող արտարժութային ակտիվների վերաբերյալ
Ձև թիվ 37
Բանկի անվանումը __________________________ |
Ամսաթիվը ___________________ թ. |
Հ/Հ |
Պարտապանի անվանումը |
Անձնագիր |
ՀՎՀՀ/ՀԾՀ |
Ակտիվի հաշվեկշռային արժեք |
Ակտիվի հնարավոր կորուստների պահուստ |
Ակտիվի արժույթ |
Տվյալ ակտիվի գծով ռիսկի կշիռ |
Ռիսկով կշռված ակտիվների նվազում | |
Արտարժութային |
Դրամային | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
0 | |||||||||
0 | |||||||||
0 | |||||||||
0 | |||||||||
0 | |||||||||
0 | |||||||||
0 | |||||||||
0 | |||||||||
0 | |||||||||
0 | |||||||||
0 | |||||||||
0 | |||||||||
0 | |||||||||
0 | |||||||||
0 | |||||||||
0 | |||||||||
0 | |||||||||
0 | |||||||||
0 | |||||||||
0 |
Բանկի վարչության նախագահ |
___________________ |
Գլխավոր հաշվապահ |
___________________» |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|