Basic information
Number
N 862-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.07.2003-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2003.07.30/39(274) Հոդ.724
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
10.07.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.07.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
14.07.2003
Effective date
31.07.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2003 թվականի N 862-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 726-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված կառուցվածքում՝

ա) «Վերահսկողության վարչություն» բառերը փոխարինել «ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն» բառերով.

բ) հանել «սպասարկման բաժին» բառերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետն ուժի մեջ է մտնում 2003 թվականի օգոստոսի 20-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 11
Երևան