Գլխավոր տեղեկություն
Համար
N 337-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.04.15/21(1110) Հոդ.273
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 ապրիլի 2015 թվականի N 337-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1772-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 895 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1246 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1772-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝

1) որոշման հավելվածի N 1 ձևի՝

ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում գրանցման համարը, ՀՎՀՀ-ն» բառերը փոխարինել «Իրավաբանական անձանց պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը» բառերով,

բ. 4-րդ և 4.1-ին կետերն ուժը կորցրած ճանաչել,

գ. 4.2-րդ կետը «ամսաթիվը» բառից հետո լրացնել «(լրացվում է միայն նախկինում տրամադրված փորձաքննության մասին ակտի առկայության դեպքում)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. ապրիլի 8
 Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան