Գլխավոր տեղեկություն
Համար
N 6-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.01.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.01.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2015 թվականի N 6-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 976-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 18-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Ինտերալկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 976-Ա որոշման հավելվածի ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

4.

87164000

Բեռնատար ա/մեք. բաց հարթակ կիսակցորդ, օգտ., 1991 թ. BROSHUIS E2190 27

հատ

1

Հոլանդիա/Ֆրանսիա

9,236,000

»:

2) ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին և 4.2-րդ կետերով.

«
 4.1. 84351000 Խաղողի մամլիչ սարքավորում DIEMME AR 100NSA 2003 թ. 100 HL, օգտ. հատ 1 Իտալիա/Ֆրանսիա 27,300,000
4.2. 84138200  Խաղողի մամլիչի հեղուկի պոմպ՝ խաղողի նախնական ընդունման սնուցիչ տարայով, օգտ. հատ  1 Ֆրանսիա/Ֆրանսիա 5,550,000
»:

3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

6.

85021180

Գեներատոր՝ էլդիզելային ASAHIIGEN ASH G4 50

հատ

1

Ֆրանսիա/Ֆրանսիա

6,820,000

»:

4) «Ընդամենը» տողում «308,200,000» թիվը փոխարինել «330,106,000» թվով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունվարի 16

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան