Basic information
Number
թիվ 158
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (22.12.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
22.12.2015
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
22.12.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

22 դեկտեմբերի 2015 թվականի

թիվ 158

քաղ. Մոսկվա

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎՐԱ ԽԱԹԱՐՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանքների փոխադարձ առևտրի վրա խաթարող ազդեցություն ունեցող՝ գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների թույլատրված մակարդակի հաշվարկման մեթոդաբանության և գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության մասին ծանուցագրերի ձևերի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Վ. Խրիստենկո

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 
ԽՈՐՀՈՒՐԴ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎՐԱ ԽԱԹԱՐՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 29-րդ հավելված) 8–րդ ու 39-րդ կետերով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 77-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանքների փոխադարձ առևտրի վրա խաթարող ազդեցություն ունեցող՝ գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների թույլատրված մակարդակի հաշվարկման մեթոդաբանությունը.

ընթացիկ տարում իրականացվելիք՝ գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ծրագրերի մասին ծանուցագրի ձևը.

հաշվետու տարում գյուղատնտեսությանը տրամադրված պետական աջակցության մասին ծանուցագրի ձևը։

2. Սահմանել, որ սույն Որոշմամբ հաստատված Մեթոդաբանությունը և ծանուցագրերի ձևերը Բելառուսի Հանրապետության համար ուժի մեջ են մտնում «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 29-րդ հավելված) 8-րդ կետի երրորդ պարբերությամբ կամ 9-րդ կետով սահմանված պարտավորությունների հետ միասին՝ հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 106–րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ղրղզստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից


Վ. Գաբրիելյան


Վ. Մատյուշևսկի


Բ. Սագինտաև


О. Պանկրատով


Ի. Շուվալով

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation