ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2015 թվականի N 120-Ն
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ ու 6-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2015 թվականի ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2015 թվականի ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
|
Հավելված N 1 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
2015 ԹՎԱԿԱՆԻ
I. ՆԱԽԱԲԱՆ
1. Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ՄԱԿ ԶՀԿ) տվյալներով`
1) 2014 թվականին միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.138.000.000` 4.7 տոկոսով ավելի, քան 2013 թվականին էր: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 51 միլիոնով.
2) վերջին տարիներին համաշխարհային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 4-4.5 տոկոս.
3) 2013 թվականին ներքին զբոսաշրջային այցելությունները համաշխարհային մակարդակով կազմել են շուրջ 5-6 միլիարդ:
2. Զբոսաշրջությունը Հայաստանում նույնպես արձանագրում է դրական զարգացումներ` գրանցելով թե' ներգնա և թե' ներքին զբոսաշրջային այցելությունների թվի կայուն և դինամիկ աճ:
3. Վիճակագրական տվյալներով`
1) 2014 թվականին Հայաստան է այցելել 1.203.746 միջազգային զբոսաշրջիկ` 11.3 տոկոսով ավելի, քան 2013 թվականի նույն ժամանակաշրջանի ընթացքում.
2) 2013 թվականին ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 669.540` 2012 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 30.1 տոկոսով.
3) 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 785.180: 2013 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 33,7 տոկոսով:
4. 2000-2014 թվականների ընթացքում Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 26 անգամ:
II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
5. Ծրագրի մշակման համար հիմք են`
1) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
2) 2008 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը:
III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
6. Ծրագրի հիմնական նպատակն է նպաստելը`
1) միջազգային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանը.
2) դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացմանը (շուրջ 10 տոկոս).
3) համայնքներում զբոսաշրջության զարգացմանը.
4) ներքին զբոսաշրջության զարգացմանը.
5) համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերությանը Հայաստանի ինտեգրմանը:
IV. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Ծրագրի նպատակների իրականացման համար ծրագրային միջոցառումներն ուղղված են հետևյալ խնդիրների լուծմանը`
1) միջազգային շուկայում Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ամրապնդում և զարգացում.
2) հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացում.
3) զբոսաշրջային ենթակառուցվածքների և մարդկային ռեսուրսների զարգացում.
4) համայնքներում զբոսաշրջային ներուժի բացահայտում և ներքին ու միջազգային զբոսաշրջային շուկայում ներկայացում և խթանում.
5) զբոսաշրջության ապակենտրոնացում դեպի հանրապետության մարզեր և համայնքներ.
6) ակտիվ և արդյունավետ միջազգային համագործակցության իրականացում:
V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
8. 2015 թվականին շարունակվելու է հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման, ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացման, համայնքներում զբոսաշրջության զարգացման ու արդյունավետ միջազգային համագործակցության ապահովման միջոցառումների իրականացումը:
9. Մարքեթինգային քաղաքականության իրականացման շրջանակներում նախատեսվում է ավելացնել հեղինակավոր միջազգային ցուցահանդեսների թիվը, որոնց Հայաստանը կմասնակցի պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ, ինչպես նաև այդ մասնակցությունը դարձնել առավել ներկայանալի: Նախատեսվում է նաև ընդլայնել ճանաչողական այցերի կազմակերպման աշխարհագրությունը, ավելացնել գովազդատեղեկատվական նյութերի քանակն ու տեսականին:
10. 2015 թվականին կշարունակվի պետական աջակցությունը փառատոների և տոնակատարությունների կազմակերպմանը: Փառատոների կազմակերպումը նպաստում է համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, ներգնա ու ներքին զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:
11. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմանը համապատասխան` 2015 թվականին կշարունակվի հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման և պարբերական գնահատման գործընթացը Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում՝ ի նպաստ հյուրանոցային ծառայությունների որակի ապահովման:
12. Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների գործունեության ապահովումն էական նշանակություն ունի հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման գործընթացում: 2015 թվականին պետական աջակցություն կցուցաբերվի հանրապետության տարբեր համայնքներում, վերջիններիս հետ համագործակցությամբ` զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների գործունեությանը:
13. 2015 թվականին կշարունակվի պետական աջակցությունը Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) հետ համագործակցության շրջանակներում Երևանում Զբոսավարների միջազգային կրթական կենտրոնի գործունեության ապահովմանը: Կենտրոնի գործունեությունը կնպաստի միջազգային չափանիշներին համապատասխանող, բարձրակարգ զբոսավարների պատրաստմանը և վերապատրաստմանը, միջազգային շուկայում Հայաստանի հեղինակության ու մրցունակության բարձրացմանը:
14. Ծրագրում ներառված են նաև միջոցառումներ` ուղղված զբոսաշրջային տների ցանցի ձևավորմանն ու զարգացմանը` ի նպաստ համայնքներում զբոսաշրջության զարգացման և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման գործընթացի:
15. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետով զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովումը սահմանված է որպես պետական քաղաքականության հիմնական սկզբունք, իսկ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով միջազգային կապերի զարգացմանը և միջազգային ինտեգրմանը նպաստող համակարգի ստեղծումը` որպես պետական քաղաքականության հիմնական նպատակ: Միջազգային համագործակցության շրջանակներում 2015 թվականին միջոցառումները կուղղվեն զբոսաշրջության բնագավառում համագործակցության վերաբերյալ միջազգային համաձայնագրերի և գործնական ծրագրերի կատարմանը, ինչպես նաև ՄԱԿ ԶՀԿ, ԱՊՀ և այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ու գործընկերների հետ համագործակցության շրջանակներում ծրագրերի և միջոցառումների իրականացմանը կամ դրանց մասնակցությանը:
VI. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ
16. Ծրագրի իրականացումը նախատեսվում է ապահովել շահագրգիռ կողմերի` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ:
VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
17. «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2015 թվականի ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 188 400.0 հազ. դրամի չափով, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին (մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի համաֆինանսավորմամբ):
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
|
Հավելված N 2 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման |
Ակնկալվող արդյունքը |
Վերստուգելի չափանիշը |
Պատասխանատու կատարողները (համակատարող-ները) |
Կատարման ժամկետը |
Ֆինանսա- վորման |
1. |
Հայկական զբոսաշրջային արդյունքի միջազգային և ներքին շուկաներում խթանում (զբոսաշրջության ոլորտի գովազդատեղեկատվական համակարգի կատարելագործում) |
Միջազգային շուկայում Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի շարունակական ամրապնդում Միջազգային և ներքին շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի ճանաչելիության և գրավչության բարձրացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ |
2015 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ | |
1.1. |
Գովազդատեղեկատվական համակարգ |
|||||
1.1.1. |
Տպագիր և էլեկտրոնային գովազդատեղեկատվական նյութեր |
Բազմալեզու գովազդատեղեկատվական նյութերի մշակում, տպագրում և տարածում |
Վեց լեզուներով մշակված և տպագրված Հայաստանը ներկայացնող առնվազն 12000 բրոշյուրներ և քարտեզներ` տարածված պահանջարկի շուկաներում | |||
1.1.2. |
Էլեկտրոնային մարքեթինգի ապահովում |
Մշտապես գործող և թարմացվող |
Կգործի և պարբերաբար կթարմացվի Հայաստանի զբոսաշրջային մասնագիտացված կայքը` armenia.travel Կապահովվի առնվազն մեկ լրացուցիչ օտար լեզվով թարգմանություն | |||
1.1.3. |
Համացանցով, սոցիալական ցանցերով Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացում |
Հայաստանը ներկայացնող գովազդային հոլովակների պատրաստում, համացանցի, սոցիալական ցանցերի և այլ միջոցներով համաշխարհային շուկայում ներկայացում |
Առնվազն մեկ հոլովակի ներկայացում | |||
1.1.4. |
Պետական աջակցություն զբոսաշրջային տեղեկատվական կենտ-րոնների գործունեության ապահովմանը |
Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների բնականոն գործունեության ապահովման համար ֆինանսական, տեղեկատվական և մեթոդական աջակցության տրամադրում |
Պետական աջակցություն առնվազն չորս զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների բնականոն գործունեության ապահովմանը | |||
1.1.5. |
Պետական աջակցություն Համահայկական աշխարհագրական ասոցիացիային` «Բացահայտիր Հայաստանը» և «Երևան» հեռուստածրագրերի պատրաստման և հեռարձակման համար |
«Բացահայտիր Հայաստանը» և «Երևան» հեռուստածրագրերի միջոցով ներքին շուկային և հայկական սփյուռքին հայրենական զբոսաշրջային գրավչությունների ներկայացում |
Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ | |||
1.1.6. |
Թիրախային շուկայում Հայաստանի խթանում. Հայաստանը միջազգային զբոսաշրջային ուղեցույցների շարքում |
Միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ուղեցույցներում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացում |
Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացում. |
|||
1.2. |
Միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացում |
Կապահովվի Հայաստանի մասնակցությունը միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսների, կներկայացվի հայկական զբոսաշրջային արդյունքը` համագործակցելով նաև ԼՂՀ-ի շահագրգիռ կողմերի հետ, ի նպաստ միջազգային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի պատշաճ ներկայացման, հայկական և օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների գործարար կապերի հաստատման և ամրապնդման գործընթացին «Road Show» -ների կազմակերպում, ինչպես նաև հայկական մշակույթի ներկայացում օտարերկրյա լրատվամիջոցների և զբոսաշրջային գործակալների համար |
Մասնակցություն և հայկական զբոսաշրջային արդյունքի պատշաճ ներկայացում առնվազն 8 միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսների` յուրաքանչյուր ցուցահանդեսին ապահովելով առնվազն 3 զբոսաշրջային օպերատորի մասնակցություն Ցուցահանդեսներին մասնակցության շրջանակներում կկազմակերպվեն առնվազն 3 | |||
1.3. |
Օտարերկրյա լրագրողների և զբոսաշրջության ոլորտի մասնագետների և պոտենցիալ ներդրողների Հայաստան ճանաչողական այցերի կազմակերպում |
Կկազմակերպվի օտարերկրյա լրագրողների, զբոսաշրջության ոլորտի մասնագետների, պոտենցիալ ներդրողների ճանաչողական այց Հայաստան` երկիրը, հայկական զբոսաշրջային արդյունքը, Հայաստանում ներդրումային հնարավորությունները ներկայացնելու և համապատասխան լրատվամիջոցներով միջազգային շուկայում Հայաստանը և հայկական զբոսաշրջային արդյունքը ներկայացնելու ու խթանելու նպատակով |
Առնվազն 20 օտարերկրյա լրագրողների ու մասնագետների ճանաչողական այց Հայաստան | |||
2. |
Ավանդական տոնակատարությունների և փառատոների կազմակերպման ապահովում |
Համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանն ու մրցունակության բարձրացմանը նպաստելու նպատակով պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ կկազմակերպվեն ավանդական փառատոներ և տոնակատարություններ |
Կապահովվի համայնքների զբոսաշրջային ներուժի, տեղական ուտեստների, արհեստագործական և այլ արտադրանքների ներկայացումը և ճանաչելիության բարձրացումը Կապահովվի փառատոների ինստիտուցիոնալացումը, ավանդական, ամենամյա, ներքին ու միջազգային շուկայում ճանաչելի ու գրավիչ դառնալը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ |
2015 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2.1. |
Պետական աջակցություն Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությանը` Ավանդական ուտեստների մրցույթ- փառատոնի կազմակերպման համար |
Կկազմակերպվի ավանդական ուտեստների մրցույթ-փառատոն |
Ավանդական ուտեստների փառատոնի պատշաճ կազմակերպում առնվազն ՀՀ Լոռու մարզի Ախթալայի համայնքում` շրջակա համայնքների ու մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և համագործակցությամբ` ապահովելով առնվազն 5000 այցելու Փառատոնի ընթացքում կկազմակերպվեն մրցույթներ տարբեր անվանակարգերով |
2015 թ. |
||
2.2 |
Պետական աջակցություն «Արենի» փառատոն» հիմնադրամին` |
Փառատոնը կկազմակերպվի ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքում |
Գինու փառատոնի պատշաճ կազմակերպում` հյուրընկալող և շրջակա համայնքների մասնակցությամբ ու համագործակցությամբ` ապահովելով առնվազն 5000 այցելու ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի, Ռինդի և այլ համայնքներում Փառատոնի ընթացքում կկազմակերպվեն մրցույթներ տարբեր անվանակարգերով |
2015 թ. |
||
2.3. |
Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված տոնակատարության կազմակերպում |
Կկազմակերպվի միջոցառում` նվիրված Զբոսաշրջության միջազգային օրվան |
Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված տոնակատարության պատշաճ կազմակերպում |
2015 թ. սեպտեմբեր |
||
2.4. |
Պետական աջակցություն այլ փառատոների ու տոնակատարությունների կազմակերպմանը |
Փառատոները կկազմակերպվեն ՀՀ տարբեր մարզերում` հյուրընկալող և շրջակա համայնքների մասնակցությամբ ու համագործակցությամբ |
Առնվազն 2 այլ փառատոների պատշաճ կազմակերպում |
2015թ. ընթացքում |
||
3. |
Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացում |
Կապահովվի հյուրանոցային տնտեսության օբյեկտների (ՀՏՕ) որակավորման և պարբերական գնահատման գործընթացը |
Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում կիրականացվի որակավորման գործընթաց` ըստ ներկայացված հայտերի |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ |
2015 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
4. |
Մարդկային ռեսուրսների զարգացում |
Զբոսաշրջության ոլորտը բարձրակարգ կադրերով ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ |
2015 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ | |
4.1. |
Պետական աջակցություն զբոսավարների միջազգային ուսումնական կենտրոնի գործունեությանը |
Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի հետ համագործակցության շրջանակներում Երևանում զբոսավարների միջազգային ուսումնական կենտրոնի գործունեության ապահովում |
Կապահովվի կենտրոնի բնականոն գործունեությունը Կապահովվի առնվազն մեկական միջազգային և տեղական դասընթաց | |||
4.2. |
Զբոսաշրջային տների (B&B) համակարգի և մարդկային ռեսուրսների զարգացում |
Կիրականացվեն միջոցառումներ` ուղղված ՀՀ համայնքներում զբոսաշրջային տների (B&B) համակարգի և այդ համակարգում ընդգրկվող մարդկային ռեսուրսների զարգացմանը |
ՀՀ առնվազն 1 մարզի համայնքների առնվազն 20 բնակիչների համար կկազմակերպվեն ուսումնական սեմինարներ | |||
5. |
ՀՀ մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ծրագրի խթանում |
ՀՀ մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների խթանում, մասնավորապես, կապահովվի մասնակցություն Շոտլանդիայում «Routes Europe՛ 2015» համաժողովին, Հարավային Աֆրիկայում «World Routes' 2015» և |
Կապահովվի մասնակցությունը երեք միջազգային համաժողովներին, գործնական կապեր կհաստատվեն նոր ավիափոխադրողների հետ` նրանց հնարավոր մուտքը Հայաստանի ավիափոխադրումների շուկա խթանելու համար |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ |
2015 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
6. |
Զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության ապահովում |
Զբոսաշրջության ոլորտում իրավապայմանագրային պարտավորությունների կատարման, ինչպես նաև միջազգային համագործակցության առավել ակտիվացման ապահովում |
Կիրականացվեն միջազգային համագործակցության շրջանակներում միջոցառումներ, հանդիպումներ, ընդունելություններ, կկատարվեն երկկողմ իրավապայմանագրային պարտավորություններ, կապահովվի պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությունը ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության, այլ միջազգային կազմակերպությունների ու գործընկերների կողմից կազմակերպվող ծրագրերին, համաժողովներին, աշխատանքային հանդիպումներին, վերապատրաստումներին: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ |
2015 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |