Գլխավոր տեղեկություն
Համար
N 1061-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.02.2015-13.02.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 2 դեկտեմբերի 2010 թվականի N 1061-Ա

 

«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 927-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 03.02.15 N 72-Ա)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`

1. Հաստատել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 03.02.15 N 72-Ա)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 927-Ա որոշումը:

(2-րդ կետը փոփ. 03.02.15 N 72-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 2
Երևան 

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2010 թ.

դեկտեմբերի 2-ի N 1061-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(վերնագիրը փոփ. 03.02.15 N 72-Ա)

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Հ. Քոչինյան

   

- «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական (համաձայնությամբ)

Ա. Թունյան

 

- ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ (համաձայնությամբ)

Ա. Կարապետյան


- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության տեսչության պետ

 

Մ. Սայադյան

 

- ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ

 

Ս. Դարբինյան

 

- Վանաձորի քաղաքապետ (համաձայնությամբ)

 

Ա. Դարբինյան

 

- ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Կ. Սարիբեկյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

Է. Շարմազանով

   

 

- ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

Մ. Մկրտչյան

 

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

 

Վ. Բաղդասարյան

 

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի տնտեսագիտամաթեմատիկական մոդելավորման և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Ռ. Սուքիասյան

 

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

Ս. Քառյան

 

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսոր

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Ս. Թումանյան

    

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր

Ս. Ժամհարյան

 

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետի դեկան

Ս. Խառատյան

 

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի դեկան

Թ. Շահվերդյան

 

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դեկան

Զ. Վարդանյան

 

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան

Ա. Պողոսյան

 

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան

 

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Ա. Հարությունյան

    

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Թարգմանչական գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող

 

Ս. Ղազարյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող

 

Ա. Եղիազարյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Լրագրություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող

 

Գ. Ներկարարյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Մաթեմատիկա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող

 

Կ. Շուշանյան

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Դեղագործական քիմիա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող

 

Ա. Մարտիրոսյան

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի

«Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող

(հավելվածը փոփ. 27.01.11 N 56-Ա, 11.01.12 N 6-Ա, 09.11.12 N 1100-Ա, 25.12.13 N 1220-Ա, 03.02.15 N 72-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան