ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2014 թվականի N 832-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
2. Երևանի Մամիկոնյանց 46/5 հասցեում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 3677.6 քառ. մետր շենքը և դրա զբաղեցրած 0.2645 հա հողամասն ամրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակազմ» պետական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ կազմակերպել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
4. Երևանի Մամիկոնյանց 46/5 հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վարչական օբյեկտի հիմնանորոգման ծրագրի իրականացման և գրասենյակային գույքի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին 2014 թվականի ինն ամսում հատկացնել 1,000,000.0 հազ. դրամ, որից՝ 880,000.0 հազ. դրամը` վարչական օբյեկտի հիմնանորոգման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), 120,000.0 հազ. դրամը՝ գրասենյակային գույքի ձեռքբերման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):
41. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին սույն որոշման 4-րդ կետով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով նախատեսված գումարի հաշվին գրասենյակային գույքի ձեռքբերումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և դրանց համար սահմանված առավելագույն գները գերազանցող գներով:
(41-ին կետը լրաց. 06.11.14 N 1255-Ն)
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին սույն որոշման 4-րդ կետի համաձայն հատկացված գումարներով գնումներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հայտարարելու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված գնումների պլանի համաձայն:
6. «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման համար Հայաստանի Հանրապետությանը լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2014 թվականի ինն ամսում հատկացնել 765,130.9 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):
7. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ ապահովել «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով 765130900 հատ, յուրաքանչյուրը 1 դրամ անվանական արժեքով լրացուցիչ բաժնետոմսերի թողարկումը և անվանական արժեքով տեղաբաշխումը Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի, բաժնետոմսերը մուտքագրելով «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշիռ:
8. «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությունից «ՖՕԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերի 100 տոկոսը գնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2014 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 1,058,539.1 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):
(8-րդ կետը փոփ. 04.12.14 N 1349-Ն)
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել «ՖՕԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (գրանցման համարը` 264.110.06911, ՀՎՀՀ` 00010459) կանոնադրական կապիտալի 100 տոկոս կազմող 61,355,288 դրամ անվանական արժեքով մեկ բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր և Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, գրանցել իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից վարվող ընկերության մասնակիցների գրանցամատյանում` որպես «ՖՕԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 100 տոկոս մասնակից.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, որպես «ՖՕԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակից գրանցելուց հետո ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման եղանակով ընկերության ակտիվների կազմից առանձնացնել Երևանի Արաբկիր, Վաղարշյան 13 ա հասցեում գտնվող հասարակական նշանակության 1798.97 քառ. մետր մակերեսով շենք-շինությունը` զբաղեցրած 0,06098 հա հողամասով հանդերձ, ընկերության հաշվեկշռում հաշվառվող ամբողջ շարժական գույքը և առանձնացված գույքը որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության աշխատակազմ» պետական հիմնարկին՝ գույքի առանձնացման գործարքից առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված գործընթացներն ավարտելուց հետո «ՖՕԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել:
(9-րդ կետը փոփ., լրաց. 04.12.14 N 1349-Ն, փոփ. 25.12.14 N 1484-Ն, լրաց. 10.03.15 N 229-Ն)
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 20 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 832-Ն որոշման |
«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի աղյուսակում կատարվող փոփոխությունները
(հազ. դրամ) |
Ցուցանիշների փոփոխությունը | |
1.Եկամուտների գծով |
1,823,670.0 |
2.Ծախսերի գծով |
- |
3.Դեֆիցիտը (պակասուրդը) |
(1,823,670.0) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 832-Ն որոշման |
«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածում ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակներում կատարվող փոփոխությունները
(հազ. դրամ) |
Եկամտատեսակը |
Ցուցանիշների փոփոխությունը | |
ինն ամիս |
տարի | |
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
1,621,040.0 |
1,823,670.0 |
Հարկային եկամուտներ և պետական տուրքեր |
1,621,040.0 |
1,823,670.0 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 832-Ն որոշման |
«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածՈՒՄ, N 4 հավելվածի N 1 աղյուսակում ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարվող փոփոխությունները
(հազ. դրամ) |
Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ու դրանց տարրերի անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (մուտքերի ավելացումը և ելքերի նվազումը նշված են | |
ինն ամիս |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
(765,130.9) |
(1,823,670.0) |
այդ թվում` |
||
Ա.Ներքին աղբյուրներ-ընդամենը |
(765,130.9) |
(1,823,670.0) |
այդ թվում՝ |
||
2. Ֆինանսական զուտ ակտիվներ |
(765,130.9) |
(1,823,670.0) |
այդ թվում՝ |
||
2.2 Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում |
(765,130.9) |
(1,823,670.0) |
զ) «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ |
(765,130.9) |
(765,130.9) |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
(765,130.9) |
(765,130.9) |
թ) «ՖՈԿ» ՍՊԸ |
- |
(1,058,539.1) |
ՀՀ պետական գույքի կառավարման վարչություն |
- |
(1,058,539.1) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 832-Ն որոշման |
«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի աղյուսակՈՒՄ, ինչպես նաԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 3 հավելվածում կատարվող փոփոխությունները
(հազ. դրամ) |
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |
ինն ամիս |
տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
855,909.1 |
- | |||
այդ թվում` |
|||||
04 |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
(709,205.0) |
(709,205.0) | ||
09 |
Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող) |
(709,205.0) |
(709,205.0) | ||
01 |
Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող) |
(709,205.0) |
(709,205.0) | ||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
1,565,114.1 |
709,205.0 | ||
այդ թվում` |
|||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքային պահուստային ֆոնդ |
1,565,114.1 |
709,205.0 | ||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
1,565,114.1 |
709,205.0 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 832-Ն որոշման |
«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի աղյուսակՈՒՄ, ինչպես նաԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 4 հավելվածում կատարվող փոփոխությունները
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |
ինն ամիս |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
855,909.1 |
- |
այդ թվում՝ |
||
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
1,565,114.1 |
709,205.0 |
այդ թվում՝ |
||
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ |
1,565,114.1 |
709,205.0 |
այդ թվում՝ |
||
պահուստային միջոցներ |
1,565,114.1 |
709,205.0 |
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
(709,205.0) |
(709,205.0) |
այդ թվում` |
||
Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր |
(709,205.0) |
(709,205.0) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 6 ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 832-Ն որոշման |
«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները ԵՎ լրացումները
(հազ. դրամ) |
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |
ինն ամիս |
տարի | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
855,909.1 |
- | |||
այդ թվում` |
|||||
04 |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
(709,205.0) |
(709,205.0) | ||
այդ թվում` |
|||||
09 |
Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող) |
(709,205.0) |
(709,205.0) | ||
այդ թվում` |
|||||
01 |
Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող) |
(709,205.0) |
(709,205.0) | ||
01. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր |
(709,205.0) |
(709,205.0) | |||
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
(709,205.0) |
(709,205.0) | |||
որից` |
|||||
Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի ստացում |
(709,205.0) |
(709,205.0) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
1,565,114.1 |
709,205.0 | ||
այդ թվում` |
|||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքային պահուստային ֆոնդ |
1,565,114.1 |
709,205.0 | ||
այդ թվում` |
|||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
1,565,114.1 |
709,205.0 | ||
01.ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
1,565,114.1 |
709,205.0 | |||
ՀՀ կառավարություն |
1,565,114.1 |
709,205.0 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 7 ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 832-Ն որոշման |
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||
1. Քաղաքականության միջոցառումներ | ||||||
1.1. Ծառայություններ | ||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||
1001 |
ԲՏ01 | |||||
Գումարը (հազ. դրամ) |
x |
x |
765,130.90 |
765,130.90 | ||
Կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը |
||||||
«Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ | ||||||
Ներդրման հիմնավորումը |
||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը |
||||||
Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.41 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | ||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | ||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | |||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | ||||
1079 |
ԲՏ01 | ||||
Գումարը (հազ. դրամ) |
x |
x |
1,058,539.10 | ||
Կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը |
|||||
Ներդրման հիմնավորումը |
|||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը |
|||||
Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում | |||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
ՀՀ 2014 թ. պետական բյուջե | |
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/խումբը/դասը) |
(հազ. դրամ) | |
ԾՐԱԳԻՐ |
||||
1001 |
ԲՏ01 |
Սովորական բաժնետոմսերի ձեռքբերում |
765,130.90 | |
Ծրագրի նկարագրությունը | ||||
«Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի կարողությունների զարգացման նպատակով սովորական բաժնետոմսերի ձեռքբերում | ||||
Կազմակերպության անվանումը, որի բաժնետոմսերը ձեռք են բերվում | ||||
«Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ | ||||
Տվյալ ակտիվի հետ կապված ծրագիրը (ծրագրերը) | ||||
Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում |
Բաժին 2. | ||||
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը | ||||
ՀՀ պետական գույքի կառավարման վարչություն | ||||
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
ՀՀ 2014 թ. պետական բյուջե | |
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/խումբը/դասը) |
||
ԾՐԱԳԻՐ |
||||
1079 |
ԲՏ01 |
Սովորական բաժնետոմսերի ձեռքբերում |
1,058,539.10 | |
Ծրագրի նկարագրությունը | ||||
«ՖՈԿ» ՍՊԸ-ի բաժնեմասերի ձեռք- բերում | ||||
Կազմակերպության անվանումը, որի բաժնետոմսերը ձեռք են բերվում | ||||
«ՖՈԿ» ՍՊԸ | ||||
Տվյալ ակտիվի հետ կապված ծրագիրը (ծրագրերը) | ||||
Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |