ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2015 թվականի N 112-Ն
ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ «ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 1950 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագրի N 3 հավելվածի 41-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրին միացած երկրների ցանկը` համաձայն N 2 հավելվածի, որտեղից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքները կներմուծվեն առանց ներմուծման մաքսատուրքի վճարման:
3. Հաստատել առանց ներմուծման մաքսատուրքի վճարման` սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների և նշված ապրանքների նպատակային նշանակության մասին եզրակացություն տրամադրող` Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմինների ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 2-ից ծագող (ծագած) հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ «ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 1950 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
1. Առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման կարգը (այսուհետ` կարգ) մշակվել է «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) և համաձայնագրին կից 1976 թվականի նոյեմբերի 26-ի արձանագրության դրույթներին համապատասխան և կարգավորում է առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման հետ կապված հարաբերությունները:
2. Եզրակացություն տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) տրամադրում է «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման նպատակային նշանակության վերաբերյալ եզրակացությունը` իր իրավասությունների շրջանակներում:
3. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 112-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքները, լիազոր մարմնի կողմից տրամադրված եզրակացության հիման վրա, ազատվում են ներմուծման մաքսատուրքից:
4. Եզրակացություն ստանալու համար ներմուծողը (այսուհետ` հայտատու) լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում` համաձայն սույն կարգի N 1 ձևի.
2) ներմուծվող ապրանքի հաշիվ-ապրանքագիրը:
5. Լիազոր մարմինը, հայտատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն` համաձայն սույն կարգի N 2 ձևի:
6. Եթե հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուից պահանջվում է ներկայացնել չներկայացված փաստաթղթերը:
7. Եզրակացություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը թերի են և 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում դիմումի մեջ կամ կից փաստաթղթերում առկա թերությունները:
8. Եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումի մերժման մասին որոշումն ընդունելուց հետո լիազոր մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (էլեկտրոնային եղանակով, փոստով կամ առձեռն) տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:
9. Եզրակացություն տրամադրելու մերժումը հայտատուն կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
10. Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի կողմից տրամադրված եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում հայտատուի ներկայացրած դիմումի հիման վրա:
11. Եզրակացությունը կորցնելու (ոչնչացվելու և այլն) դեպքում, հայտատուի դիմումի հիման վրա, լիազոր մարմնի կողմից կտրամադրվի եզրակացության կրկնօրինակը, որի աջ անկյունում կատարվում է դրոշմակնքում` «Կրկնօրինակ» բառով:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև N 1
___________________________________________________________________
(Լիազոր մարմին)
Դ Ի Մ ՈՒ Մ
ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ «ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 1950 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Դիմող` ______________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը,
հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)
Գտնվելու վայրը` _______________________________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ հասցեն)
Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը _____________________________________________________
Ապրանքի նպատակային նշանակությունը ____________________________________
Խնդրում եմ տալ եզրակացություն` առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների հավաստման վերաբերյալ։
Դիմումին կից ներկայացնում եմ`
1. Ապրանքի ներմուծման հաշիվ ապրանքագրի պատճենը
2. Այլ փաստաթղթեր (ցանկության դեպքում):
__________________________________________________________________________
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Դիմող _______________ ___________________________
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
Ձև N 2
___________________________________________________________________________
(Լիազոր մարմին)
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ «ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 1950 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտատուն
____________________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
Գտնվելու վայրը
____________________________________________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու վայրը)
Հաշիվ-ապրանքագիրը
____________________________________________________________________________
Ապրանքը _________________________________________________________________
(ապրանքի անվանումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը)
Եզրակացություն տրամադրողը |
__________________ | _____________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
_____ __________________ 20 թ.
|
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
«ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 1950 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ
Երկրի անվանումը
1. Ավստրալիայի Միություն
2. Ավստրիայի Հանրապետություն
3. Հայաստանի Հանրապետություն
4. Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն
5. Բարբադոս
6. Բելգիայի Թագավորություն
7. Բուլղարիայի Հանրապետություն
8. Բուրկինա Ֆասոյի Հանրապետություն
9. Հունգարիայի Հանրապետություն
10. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն
11. Գաբոն
12. Հայիթիի Հանրապետություն
13. Գանայի Հանրապետություն
14. Գվատեմալայի Հանրապետություն
15. Գվինեա-Բիսաուի Հանրապետություն
16. Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
17. Հոնդուրասի Հանրապետություն
18. Հունաստանի Հանրապետություն
19. Դանիայի Թագավորություն
20. Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
21. Զամբիայի Հանրապետություն
22. Զիմբաբվեի Հանրապետություն
23. Իսրայել
24. Հորդանանի Հաշիմյան Թագավորություն
25. Իրաքի Հանրապետություն
26. Իռլանդիայի Հանրապետություն
27. Իսպանիայի Թագավորություն
28. Իտալիայի Հանրապետություն
29. Ղազախստանի Հանրապետություն
30. Կամբոջայի Թագավորություն
31. Կամերունի Հանրապետություն
32. Քենիայի Հանրապետություն
33. Կիպրոսի Հանրապետություն
34. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
35. Կոլումբիայի Հանրապետություն
36. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
37. Կուբայի Հանրապետություն
38. Ղրղզստանի Հանրապետություն
39. Լատվիայի Հանրապետություն
40. Լիբերիայի Հանրապետություն
41. Լիբանանի Հանրապետություն
42. Լիտվայի Հանրապետություն
43. Լիխտենշտեյնի Իշխանություն
44. Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
45. Մավրիկիոսի Հանրապետություն
46. Մադագասկարի Հանրապետություն
47. Մալավիի Հանրապետություն
48. Մալայզիա
49. Մալիի Հանրապետություն
50. Մալթայի Հանրապետություն
51. Մարոկկոյի Թագավորություն
52. Մոնակոյի Իշխանապետություն
53. Նիգերի Հանրապետություն
54. Նիգերիայի Դաշնային Հանրապետություն
55. Նիդերլանդների Թագավորություն
56. Նիկարագուայի Հանրապետություն
57. Նորվեգիայի Թագավորություն
58. Օմանի Սուլթանություն
59. Պակիստանի Իսլամական Հանրապետություն
60. Պերուի Հանրապետություն
61. Լեհաստանի Հանրապետութուն
62. Պորտուգալիայի Հանրապետություն
63. Ռուանդայի Հանրապետություն
64. Ռումինիա
65. Էլ Սալվադորի Հանրապետություն
66. Սան Մարինոյի Հանրապետություն
67. Սերբիայի Հանրապետություն
68. Սինգապուրի Հանրապետություն
69. Սլովակիայի Հանրապետություն
70. Սլովենիայի Հանրապետություն
71. Սիերա Լեոնեի Հանրապետություն
72. Թաիլանդի Թագավորություն
73. Տոգոյի Հանրապետություն
74. Տոնգայի Թագավորություն
75. Թունիսի Հանրապետություն
76. Ուգանդայի Թագավորություն
77. Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն
78. Ֆիջիի Կղզիների Հանրապետություն
79. Ֆիլիպինների Հանրապետություն
80. Ֆինլանդիայի Հանրապետություն
81. Ֆրանսիայի Հանրապետություն
82. Խորվաթիայի Հանրապետություն
83. Չեռնոգորիայի Հանրապետություն
84. Շվեյցարիայի Համադաշնություն
85. Շվեդիայի Թագավորություն
86. Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետություն
87. Էկվադորի Հանրապետություն
88. Էստոնիայի Հանրապետություն
89. Ճապոնիա
90. Դոմինիկյան Հանրապետություն
91. Նոր Զելանդիա
92. Կոտ դ`Իվուարի Հանրապետություն
93. Մոլդովայի Հանրապետություն
94. Ռուսաստանի Դաշնություն
95. Սուրբ Աթոռ
96. Միացյալ Թագավորություն
97. Սողոմոնյան Կղզիներ
98. Չեխիայի Հանրապետություն
99. Բոլիվիայի Բազմազգ Պետություն
100. Բոսնիա և Հերցեգովինա
101. Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն
102. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
103. Իրանի Իսլամական Հանրապետություն
104. Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն
105. Տանզանիայի Միացյալ Հանրապետություն
106. Սիրիայի Արաբական Հանրապետություն
107. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
108. Տրինիդադ և Տոբագոյի Հանրապետություն
109. ՆՀՀ Մակեդոնիա
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
|
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ «ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 1950 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Ապրանքի բնութագիրը |
Եզրակացություն տրամադրող լիազոր մարմինը |
1. Գրքեր, հրատարակություններ և փաստաթղթեր |
||
4911 10-ից |
Զբոսաշրջության գովազդային պաստառներ և զբոսաշրջային գրականություն (բրոշյուրներ, ուղեցույցներ, ժամանակացույցեր, բուկլետներ և համանման հրատարակություններ) պատկերազարդ կամ ոչ պատկերազարդ` ներառյալ մասնավոր կազմակերպությունների կողմից հրապարակված հրատարակությունները, որոնց նպատակն է զբոսաշրջության զարգացումը ներմուծող երկրի սահմաններից դուրս (բացառությամբ զբոսաշրջության մասին պաստառների և գրականության, որոնք հրապարակվել են մասնավոր առևտրային կազմակերպությունների կողմից, որտեղ գովազդն զբաղեցնում է ծավալի 25%-ից ավելի մասը) |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
4911-ից |
Հրատարակություններ, որոնց նպատակն է խթանել ուսուցումը ներմուծող երկրի սահմաններից դուրս: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
4911-ից |
Գրքերի և հրապարակումների կատալոգներ` հրատարակչությունների կամ տարածողների կողմից վաճառքի համար առաջարկվող, որոնք գտնվում են ներմուծող երկրի սահմաններից դուրս |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
482020 000-ից |
Վարժությունների ժողովածուներ` տպագրված տեքստերով և աշակերտի լրացման համար նախատեսված բաց թողնված տեղերով |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
4911-ից |
Կատալոգներ` լուսավորական, գիտական կամ մշակութային բնույթի ֆիլմերի, ձայնագրերի կամ այլ տեսալսողական նյութերի, որոնք հրատարակվում են ՄԱԿ-ի կամ ՄԱԿ-ի անունից իր ցանկացած մասնագիտացված կազմակերպության կողմից |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն |
8523-ից |
Ծրագրավորված ուսուցման համար նյութեր, որոնք կարող են ներկայացված լինել հավաքածուների տեսքով` համապատասխան տպագիր նյութերով` ներառյալ ձայներիզները |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2. Տեսալսողական նյութեր` լուսավորական, գիտական կամ մշակութային բնույթի |
||
3705-ից |
Կինոֆիլմեր, դիաֆիլմեր, միկրոֆիլմեր, դիապոզիտիվներ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
3705-ից |
Կինոխրոնիկա (ձայնային կամ համր) ներմուծվող պատճենահանման նպատակով լուսակայած և երևակած նեգատիվների և պոզիտիվների տեսքով` յուրաքանչյուր սյուժետի երկու պատճենների ներմուծման սահմանափակման պայմանով |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
8523-ից |
Ձայնագրություններ` բացառապես հասարակական կամ մասնավոր լուսավորական, գիտական կամ մշակութային հաստատություններում կամ միջավայրում օգտագործելու նպատակով |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
8523-ից |
Տեսագրություններ, կինեսկոպիկ ձայնագրություններ, տեսասկավառակներ, տեսագրություններ և ձայնի ու պատկերի ձայնագրման այլ ձևեր |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3705 90 900-ից |
Դիապոզիտիվներ` ներառյալ ուղիղ էկրանավորման կամ օպտիկական սարքավորումների համար նախատեսված |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3705-ից, |
Միկրոքարտեր, միկրոֆիշեր, մագնիսային կամ տեղեկատվության պահպանման այլ միջոցներ, որոնք կիրառվում են հաշվողական մեքենաներ օգտագործող տեղեկատվության և դոկումենտացիայի պահպանման ծառայություններում |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3. Նյութեր և պարագաներ` կույր և ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար |
||
8523-ից |
«Խոսող գրքեր», գրամոֆոնի սկավառակ, ձայներիզներ կամ այլ ձայնավերարտադրական նյութեր, որոնք նախատեսված են կույրերի զարգացման համար կրթության, գիտության և մշակույթի ոլորտում, գրքեր` մեծացված տառերով |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
8519-ից |
Ձայնագրեր, ձայներիզների համար նվագարկիչներ` հատուկ նախատեսված կամ հարմարեցված կույրերի համար և որոնք անհրաժեշտ են «Խոսող գրքեր»-ի նվագարկման համար |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
8543-ից |
Սարքավորումներ կույր կամ մասնակիորեն տեսողությունը կորցրած անձանց համար նորմալ տառատեսակը կարդալու նպատակով, օրինակ` էլեկտրոնային մեքենաներ կարդալու համար, հեռուստատեսական խոշորացուցիչներ և օպտիկական հարմարանքներ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
8443-ից, |
Սարքավորումներ մեխանիկական կամ հաշվիչ մեքենաների միջոցով Բրայլի նյութերի և գրառումների արտադրության համար, օրինակ` մեքենաներ ստերեոտիպից տպագրելու համար, էլեկտրոնային մեքենաներ Բրայլի տառատեսակին փոխելու համար և այդ տառատեսակով տպագրություն, տերմինալային և Բրայլի հաշվողական մեքենաների վիդեո սարքավորումներ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
39-ից, |
Բրայլի թուղթ, մագնիսական ժապավեններ և ձայներիզներ Բրայլի տառատեսակով գրքերի և «Խոսող գրքեր»-ի պատրաստման համար |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
6602 00 000, |
Հարմարանքներ կույրերի տեղաշարժումը հեշտացնելու համար, օրինակ` էլեկտրոնային սարքեր կողմնորոշման և խոչընդոտների հայտնաբերման համար և սպիտակ ձեռնափայտեր |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
8469-ից, |
Տեխնիկական միջոցներ կույրերի ուսուցման, աշխատունակության վերականգնման, պրոֆեսիոնալ նախապատրաստման և աշխատանքային գործունեության համար, օրինակ` Բրայլի ժամացույցներ, Բրայլի գրող մեքենաներ, ուսումնական պիտույքներ և այլ հարմարանքներ` հատուկ հարմարեցված կույրերի համար |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
84-ից |
Արտադրական սարքավորումներ հատուկ ստեղծված և (կամ) հարմարեցված կույրերի աշխատանքի համար |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
9021-ից |
Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ և դրանց նյութեր ու օժանդակ միջոցներ, ձայնաստեղծ ապարատներ և ձայնաստեղծ պրոթեզներ ու դրանց նյութեր և օժանդակ միջոցներ, աչքի պրոթեզներ և դրանց նյութեր ու օժանդակ միջոցներ լսողական ապարատներ, լսողական ապարատների մասեր և օժանդակ միջոցներ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
85-ից, |
Լսողական բժշկական սարքավորումներ, որոնք օգտագործվում են լսողության և խոսքի խանգարումներ ունեցող անձանց ռեաբիլիտացիայի համար |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
7606 11 100-ից, |
Սալեր, թերթեր, շերտեր կամ ժապավեններ` ալյումինից 0.2 մմ-ից ավելի հաստությամբ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
7217 10 100-ից, |
Մետաղալար (պողպատե, պղնձե և այլն), որոնք օգտագործվում են Բրայլի համակարգով նամակի գրաքարի ձողերի պատրաստման համար, տեխնոլոգիական ասեղներ, ձևանմուշի զսպանակ կույրերի համար` նախատեսված քուղերի գործման նպատակով |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
3212-ից |
Խտանյութեր պիգմենտների` հատիկավորված, ունիվերսալ` պոլիմերների ներկման համար |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
4805-ից |
Հինգ շերտանի ծալքավորման համար թուղթ |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
50-ից |
Թելեր` պոլիմերային նյութերից, որոնք օգտագործվում են քուղերի գործման, ձևանմուշների, վրձինների գործման, կտորների ձևման ժամանակ կույրերին հարմարեցված սարքավորումների պատրաստման համար |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3812-ից |
Պլաստիֆիկատորներ (պլաստիկական զանգված), որոնք օգտագործվում են հենարանային, ծալվող ձեռնափայտերի, դրանց համար բռնակների, կույրերի համար շախմատի, տամախաղի, դոմինոյի ծածկման համար, գրիչների, որոնք նախատեսված են Բրայլի համակարգով նամակների համար |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
39-ից |
Ֆենոպլաստ շախմատի տախտակների, ձեռնափայտի բռնակների և այլնի պատրաստման համար |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
4. Գիտական սարքեր և սարքավորումներ |
||
8419-ից, |
Գիտական սարքեր և սարքավորումներ` նախատեսված բացառապես գիտական կամ լուսավորական հաստատությունների համար |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
5. Նյութեր և մեքենաներ գրքերի, հրատարակումների և փաստաթղթերի արտադրության համար |
||
3209 10 000 9-ից |
Ներկեր և լաքեր (ներառյալ արծնները և ողորկալաքերը)՝ ակրիլային կամ վինիլային պոլիմերների հիմքով |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3204 13 000-ից |
Ներկանյութեր` հիմնային և բաղադրանյութեր` դրանց հիմքով, որոնք օգտագործվում են օֆսեթային տպագրության թիթեղների արտադրության համար |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3211 00 000-ից |
Պատրաստի սիկատիվներ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3212-ից |
Նրբաթիթեղ` դրոշմատպման համար, ներկանյութեր և այլ ներկող նյութեր |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3215-ից |
Տպագրական ներկ, գրելու կամ նկարելու թանաք կամ տուշ և թանաքի այլ տեսակներ՝ խտացրած կամ չխտացրած, պինդ կամ ոչ պինդ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3503 00-ից |
Ժելատին (այդ թվում` ուղղանկյուն (ներառյալ քառակուսի թերթերով), մակերևութային մշակմամբ կամ առանց մշակման, ներկած կամ չներկած) և ժելատինի ածանցյալները, ձկնասոսինձ, այլ կենդանի ծագման սոսինձ` բացառությամբ 3501 ապրանքային դիրքի կազեինայինից |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3505 10-ից |
Դեքստրիններ և այլ մոդիֆիկացված օսլա |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3506-ից |
Պատրաստի սոսինձներ և այլ պատրաստի հարակցանյութեր՝ այլ տեղում չնշված և չներառված, որպես սոսինձներ կամ հարակցանյութեր օգտագործվելու համար պիտանի |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3701 30 000-ից |
Այլ թիթեղներ և ժապավեններ՝ ցանկացած կողմի 255 մմ-ից ավելի երկարությամբ |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3701 91 000-ից |
Թիթեղներ` գունավոր (բազմագույն) լուսանկարչության համար |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3701 99 000-ից |
Ֆոտոժապավեններ այլ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
3702 31-ից |
Ժապավեններ` չլուսակայած` 105 մմ-ից ոչ ավելի լայնությամբ, գունավոր լուսանկարի համար (բազմագույն) |
ՀՀ մշակույթի նախարարություն |
3702 32 -ից |
Ժապավեններ այլ չլուսակայած, 35 մմ-ից ավելի լայնությամբ, բայց ոչ ավելի 105 մմ-ից արծաթի հալոգեններից լուսազգաշերտով 30 մ-ից ավելի երկարությամբ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
3702 41 000 0-ից, |
Ժապավեններ այլ չլուսակայած` 610 մմ-ից ավելի լայնությամբ և 200 մմ-ից ավելի երկարությամբ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
3702 43 000 0-ից |
Ժապավեններ այլ չլուսակայած` 610 մմ-ից ավելի լայնությամբ և 200մմ-ից ոչ ավելի երկարությամբ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
3702 44 000 0-ից |
Ժապավեններ այլ չլուսակայած` 105 մմ-ից ավելի լայնությամբ, բայց ոչ ավելի, քան 610 մմ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
3705 10 000 0-ից |
Լուսաթիթեղներ և լուսաժապավեններ` լուսակայած և երևակայած (բացառությամբ կինոժապավենի), օֆսեթային վերարտադրման համար |
ՀՀ մշակույթի նախարարություն |
3707-ից |
Լուսաքիմիկատներ (բացառությամբ լաքերից, սոսինձներից և հարակցանյութերից և նույնանման միջոցներից), չխառնուրդված արտադրանք, լուսանկարչական նպատակների համար օգտագործվող, որոշված բաժնեչափերով ներկայացված |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3707 10 000 0-ից |
Լուսազգայուն շերտեր՝ զգայունացրած (ֆոտոռեզիստ տպագրական օֆսեթային թիթեղների արտադրության համար) |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3707 90 200 0-ից |
Երևակիչներ և սևեռիչներ |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3810 10 000-ից |
Պատրաստուկներ` մետաղական մակերևույթների խածատման համար |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3814 00-ից |
Լուծիչներ և նոսրացուցիչներ բարդ օրգանական, այլ տեղերում չհիշատակված, պատրաստի բաղադրություններ` ներկերի և լաքերի հեռացման համար |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3905 29 000 0-ից |
Պոլիվինիլֆոսֆորային թթու` օֆսեթային թիթեղների արտադրության համար |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3910 00 000 0-ից |
Սիլիկոններ` առաջնային ձևերով |
ՀՀ մշակույթի նախարարություն |
3913 90 -ից |
Գումիարաբիկ` օֆսեթային թիթեղների արտադրության համար |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3920 -ից |
Թաղանթներ պոլիվինիքլորիդից, առաձգական, պլաստիկատար ոչ ավելի, քան 1 մմ հաստությամբ |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3920 10-ից |
Թաղանթներ էթիլեն պոլիմերներից, 0.125 մմ-ից ոչ ավելի հաստությամբ |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3920 20 210-ից |
Թաղանթներ պոլիպրոպիլենից, երկառանցքային կողմնորոշման տպագրական արտադրանքի մշակման համար ոչ ավելի, քան 0,10 մմ հաստությամբ |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3920 20 290-ից |
Թաղանթներ պոլիպրոպիլենից այլ, 0,10 մմ-ից ոչ ավելի հաստությամբ |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3920 62 -ից |
Թերթեր, թաղանթներ պոլիէթիլենտերեֆտալատից, 0.35 մմ-ից ոչ ավելի հաստությամբ |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3920 99 900 0-ից |
Թաղանթներ այլ պլաստմասսաներից |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3921 90-ից |
Պլաստմասսայից այլ սալիկներ, թերթեր, թաղանթ և շերտեր կամ ժապավեններ` խտացման կամ պոլիմերացման նյութերից՝ վերախմբավորմամբ, քիմիապես մոդիֆիկացված կամ չմոդիֆիկացված, համամիացման նյութերից |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
4008 21 900-ից |
Թիթեղներ, թերթեր և շերտեր կամ ժապավեններ` վուլկանացված, առանց ծակոտկեն ռետինից` բացառությամբ կոշտ ռետինից, 1.5 մմ-ից ավելի լայնությամբ, բայց ոչ ավելի. քան 3.0 մմ |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
4801 00-ից |
Լրագրաթուղթ գլանափաթեթներով կամ թերթերով |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
4802-ից |
Գրելու, տպագրության կամ գրի հետ կապված այլ նպատակներով օգտագործվող ոչ կավճապատ թուղթ և ստվարաթուղթ, և չդակված քարտեր ու թղթե ժապավեններ՝ գլանափաթեթներով կամ ցանկացած չափի ուղղանկյուն (այդ թվում՝ քառակուսի) թերթերով |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
4805 30-ից |
Թուղթ` ծալքավորման համար ծծմբային |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
4805 91 000 0-ից |
Թուղթ և ստվարաթուղթ այլ, 1 մ2 համար 150 գ կամ դրանից պակաս զանգվածով |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
4805 92 000 0-ից |
Թուղթ և ստվարաթուղթ այլ 1 մ2-ի համար 150 գ-ից ավելի, բայց 225 գ-ից պակաս զանգվածով |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
4805 93-ից |
Թուղթ և ստվարաթուղթ այլ, 1 մ2 -ի համար 225 գ կամ դրանից ավելի զանգվածով |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
4806 30 000-ից |
Բուսական մագաղաթ |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
4806 40 100-ից |
Պերգամին` տպագրության համար |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
4806 40 900-ից |
Այլ փայլուն թափանցիկ կամ կիսաթափանցիկ թուղթ |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
4807 -ից |
Այլ թուղթ և ստվարաթուղթ` բազմաշերտ (պատրաստված մի քանի հարթ թերթերով թղթի և ստվարաթղթի սոսնձման ճանապարհով) առանց մակերևութային ծածկույթով կամ տոգորման, ամրանավորված կամ չամրանավորված, գլանափաթեթով կամ թերթերով, որոնք կազմված են 2 կամ ավելի շերտերից, տարատեսակ բաղադրությամբ |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
4808 -ից |
Ծալքավոր թուղթ և ստվարաթուղթ (սոսնձած կամ չսոսնձած արտաքին հարթ շերտերով), խորշոմավորած, դրոշմատպված կամ ծակոտած՝ գլանափաթեթներով կամ թերթերով |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
4809-ից |
Պատճենահանող, ինքնապատճենահանող և պատճենահանող կամ փոխադրիչ այլ թուղթ (ներառյալ պատճենահանող սարքերի կամ օֆսեթային թիթեղների նախշակաղապարների համար նախատեսված պատվածքով կամ ներծծված թուղթը), տպված կամ չտպված, գլանափաթեթներով կամ թերթերով |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
4810-ից |
Թուղթ և ստվարաթուղթ՝ մեկ կամ զույգ կողմերից ճենակավով (չինական կավ) կամ այլ անօրգանական նյութերով պատված, կապակցող նյութերի օգտագործմամբ կամ առանց կապակցող նյութերի և առանց որևէ այլ պատվածքի, ներկած կամ չներկած, զարդարված կամ չզարդարված մակերեսով, տպված կամ չտպված, գլանափաթեթներով կամ ցանկացած չափի ուղղանկյուն թերթերով (ներառյալ քառակուսիները) |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
4811 41-ից |
Թուղթ, ստվարաթուղթ` սոսնձապատված կամ կպչուն, ինքնակպչուն, տոգորված կամ մակաշերտած պոլիմերային նյութերով (բացի սոսինձներից), այլ |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
4811 90 000 0-ից |
Թուղթ և ստվարաթուղթ, այլ |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
4823 -ից |
Թուղթ և ստվարաթուղթ` տպագրության և այլ գծանկարչական նպատակների համար, տպագիր, դրոշմատպած |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
5402 20 000 0-ից |
Բարձր ամրության պոլիեթերային թելեր |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
5404 12 000 0-ից |
Այլ պոլիպրոպիլենային թելեր |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
5901 10-ից |
Մանածագործվածքներ՝ խեժապատ կամ օսլայած, որոնք օգտագործվում են գրքերի կազմեր պատրաստելու կամ նմանատիպ նպատակներով |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
7606-ից |
Ժապավեն` ալյումինե, 0.28 մմ հաստությամբ, H18 մակնիշի, տպագրական թիթեղիկների նախապատրաստման և պատրաստման համար |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
8104 90 000-ից |
Մագնեզիում` մշակված, պատված լուսազգայուն շերտով, 2 մմ և ավելի հաստությամբ, բայց ոչ ավելի, քան 7 մմ, գրքային կազմի երեսպատման համար |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
8305 20 000-ից |
Մետաղալարային կապեր` բլոկներով, ոչ թանկարժեք մետաղներից, պոլիգրաֆիայում օգտագործելու համար |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
47-ից |
Գրքերի, հրատարակությունների և փաստաթղթերի արտադրության համար օգտագործվող նյութեր (ցելյուլոզային զանգված, թափոնների վերամշակումից ստացված թուղթ, թերթային և այլ թուղթ` տպագրության համար, տպագրական ներկեր, սոսինձ և այլն) |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
6. Երաժշտական գործիքներ և այլ երաժշտական սարքավորումներ ու մշակութային բնույթի հավաքածուների առարկաներ |
||
92-ից |
Երաժշտական գործիքներ և այլ երաժշտական սարքավորումներ` նախատեսված բացառապես պետական մշակութային միջոցառումների կամ երաժշտական դպրոցների համար |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
5907 00 000 0 |
Մանածագործվածքներ, այլ եղանակով ներծծված կամ պատվածքով. նկարազարդ կտավներ, որոնք նախատեսված են որպես թատերական դեկորացիաներ, գեղարվեստական կամ նույնանման այլ ստուդիաների հետնաբեմի դեկորացիաներ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
7. Սպորտային սարքավորումներ |
||
9506-ից |
Սպորտային սարքավորումներ` նախատեսված ֆիզկուլտուրասպորտային կազմակերպության համար |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |