Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-140
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.11.1998-18.12.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.11.10/27(60)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
21.10.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.12.2003

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 21-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» ՆՀ-270 հրամանագրի (Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի նոյեմբերի 27-ի ՆՀ-523, 1996 թվականի հունիսի 25-ի ՆՀ-604 և 1997 թվականի հունիսի 23-ի ՆՀ-758 հրամանագրերի խմբագրությամբ) 1-ին կետի`

ա) առաջին պարբերության «թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողով» բառերը փոխարինել «թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի պետական միջգերատեսչական հանձնաժողով» բառերով.

բ) առաջին պարբերությունը «հանձնաժողովի կազմում ընդգրկելով» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի, Երևանի քաղաքապետի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզպետների տեղակալներին»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին` ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
21 հոկտեմբերի 1998 թ.
ՆՀ-140