Basic information
Number
թիվ 148
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (15.12.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
15.12.2015
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
15.12.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

15 դեկտեմբերի 2015 թվականի

թիվ 148

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ, ԱՌԳՐԱՎՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում արգելքների, առգրավումների և սահմանափակումների հայտնաբերմանն ու վերացման ուղղված աշխատանքների ընթացքի մասին» կարգադրության նախագծին (կցվում է):

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Վ. Խրիստենկո

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 
ԽՈՐՀՈՒՐԴ
 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ, ԱՌԳՐԱՎՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը՝ 2015 թվականին Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում արգելքների, առգրավումների և սահմանափակումների հայտնաբերմանն ու վերացմանն ուղղված աշխատանքների ընթացքի մասին և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 23-ի թիվ 7 կարգադրությունը՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ տարվա ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ, ապահովել Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության փոխադարձ հասանելիությունը խոչընդոտող արգելքների, ինչպես նաև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվության արդիականացումը, ինչպես նաև էլեկտրոնային տեսքով տվյալների համապատասխան բազայի ձևավորումը, վարումն ու օգտագործումը:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն Կարգադրության 1-ին կետում նշված տվյալների բազան արդիականացնելու նպատակով ապահովել կիսամյակի ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելը Եվրասիական տնտեսական հանձնաժողով:

3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ղրղզստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից


Վ. Գաբրիելյան


Վ. Մատյուշևսկի


Բ. Սագինտաև


О. Պանկրատով


Ի. Շուվալով

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation