ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2015 թվականի N 122-Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի՝
1. Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից առաջարկվող 52 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին ստորագրել բանակցությունների արդյունքում կազմվող արձանագրությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. փետրվարի 18 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. փետրվարի 18-ի N 122-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Ե. Զախարյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (բանակցային խմբի ղեկավար) |
Ա. Սիմոնյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Ա. Բաղդասարյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ |
Հ. Հարությունյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության պետ |
Տ. Մելքոնյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ա. Բուդաղյան |
- ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ (համաձայնությամբ) |
Ա. Մարության |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ |
Ա. Ալբերտյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության վառելիքաէներգետիկ համալիրի և տնտեսության արտադրական այլ ոլորտների բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ |
Ա. Վարդանյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության քաղաքացիական և վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի պետ |
Լ. Հարությունյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ |
Ա. Անանյան |
- «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Հ. Հովհաննիսյան |
- «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Մ. Մնացականյան |
- «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |