ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2015 թվականի N 243-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1932-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 1932-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 18 |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N 243-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1932-Ն որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԽՈՐՀՐԴԻ
Վ. Գաբրիելյան |
‑ ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (խորհրդի նախագահ) |
Ա. Գրիգորյան | ‑ ՀՀ բնապահպանության նախարար (խորհրդի նախագահի տեղակալ) |
Ս. Կարապետյան | ‑ ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահի տեղակալ) |
Ե. Զախարյան | ‑ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար |
Գ. Խաչատրյան | ‑ ՀՀ ֆինանսների նախարար |
Հ. Մանուկյան | ‑ ՀՀ արդարադատության նախարար |
Վ. Գասպարյան | ‑ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ |
Գ. Բաղիյան | ‑ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
Ս. Պապյան | ‑ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ |
Դ. Կարապետյան | ‑ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ |
Մ. Մաթևոսյան |
‑ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Գյուլխասյան |
‑ «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Հ. Սանասարյան |
‑ «Կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Կ. Դանիելյան |
‑ «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |