ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
14 հոկտեմբերի 2015 թվականի |
թիվ 26 |
քաղ. Մոսկվա |
ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով ««Լաքաներկային նյութերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի նախագծերի մասին» եւ «Սինթետիկ լվացող միջոցների եւ կենցաղային քիմիայի ապրանքների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2014 թվականի ապրիլի 28-ի թիվ 26 որոշումը, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալը՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 103 որոշմամբ հաստատված՝ «2012 - 2013 թվականների համար Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մշակման ծրագրի» 9-րդ եւ 10-րդ կետերին համապատասխան «Լաքաներկային նյութերի անվտանգության մասին» եւ «Սինթետիկ լվացող միջոցների եւ կենցաղային քիմիայի ապրանքների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի նախագծերի պատասխանատու մշակող հանդիսացող Ղազախստանի Հանրապետության Կառավարությանը՝ սույն Կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում խորհրդակցություններ անցկացնել Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) կառավարությունների եւ «Լաքաներկային նյութերի անվտանգության մասին» ու «Սինթետիկ լվացող միջոցների եւ կենցաղային քիմիայի ապրանքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերի ընդունման հարցով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի (այսուհետ՝ Կոլեգիա) հետ համատեղ, այդ խորհրդակցությունների արդյունքներով ապահովել նշված տեխնիկական կանոնակարգերի նախագծերի համաձայնեցված խմբագրությունների պատրաստումը եւ ներկայացնել դրանք Հանձնաժողով:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 103 որոշմամբ հաստատված 2012 - 2013 թվականնների համար Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մշակման ծրագրի 3-րդ կետին համապատասխան՝ «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Միության տեխնիկական կանոնակարգի նախագծերի պատասխանատու մշակող հանդիսացող Ռուսաստանի Հանրապետության Կառավարությանը՝ սույն Կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում, Հանձնաժողովի Կոլեգիայի հետ համատեղ խորհրդակցություններ անցկացնել մյուս անդամ պետությունների կառավարությունների եւ «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Միության տեխնիկական կանոնակարգի նախագծի վերաբերյալ Ղազախստանի Հանրապետության առաջարկությունները (Ղազախստանի Հանրապետության ներդրումների եւ զարգացման նախարարության 2015 թվականի օգոստոսի 9-ի թիվ 04-2-25/6791 նամակ) հաշվի առնելու հարցով, այդ խորհրդակցությունների արդյունքներով ապահովել նշված տեխնիկական կանոնակարգի նախագծի համաձայնեցված խմբագրության պատրաստումը եւ ներկայացնել այն Հանձնաժողով:
3. Հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի ապրիլի 28-ի թիվ 26 որոշմամբ նախատեսված փաթեթային սկզբունքը հաշվի առնելով, անդամ պետությունների հետ համատեղ ապահովել «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին», «Լաքաներկային նյութերի անվտանգության մասին» եւ «Սինթետիկ լվացող միջոցների եւ կենցաղային քիմիայի ապրանքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերի՝ սույն Կանոնադրության 1-ին եւ 2-րդ կետերին համապատասխան մշակված եւ Հանձնաժողով ներկայացված նախագծերը, ինչպես նաեւ դրանց փաստաթղթերի լրակազմերի համապատասխանեցումը Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի եւ ակտերի դրույթներին՝ Հանձնաժողովի կողմից տեխնիկական կանոնակարգերի նշված նախագծերը եւ դրանց փաստաթղթերի լրակազմերն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
4. Հանձնաժողովի կոլեգիային՝ «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին», «Լաքաներկային նյութերի անվտանգության մասին» եւ «Սինթետիկ լվացող միջոցների եւ կենցաղային քիմիայի ապրանքների անվտանգության մասին» Միության տեխնիկական կանոնակարգերի մշակված նախագծերն ուղարկել Բելառուսի Հանրապետության Կառավարություն, Ղազախստանի Հանրապետության Կառավարություն եւ Ռուսաստանի Դաշնության Կառավարություն՝ կրկնակի քննարկման համար, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Կառավարություն եւ Ղրղզստանի Հանրապետության Կառավարություն՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:
5. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Բ. Սագինտաեւ |
Վ. Դիլ |
Ի. Շուվալով |