Գլխավոր տեղեկություն
Համար
N 242-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.25/15(1104) Հոդ.208
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2015 թվականի N 242-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1233-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1233-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը «ինքնաշատրվանող» բառից հետո լրացնել «և բացասական մակարդակով (բացառությամբ ոռոգման նպատակով օգտագործելու ներուժ ունեցող)» բառերով.

3) որոշման 3.1-ին կետի 3-րդ ենթակետում «2014 թ. դեկտեմբերի 25» բառերը փոխարինել «2015 թ. դեկտեմբերի 25» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 18
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

փետրվարի 19-ի N 242-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1233-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ (ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԸ ՆՇՎԱԾ ԵՆ ԴՐԱԿԱՆ ՆՇԱՆՈՎ) ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշների փոփոխությունը
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող` ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման ծառայություններ
Նկարագրությունը
ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող` ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման աշխատանքների իրականացում

1016

ԱԾ 04

Քանակական

Լուծարված հորերի թիվն ըստ կնքված պայմանագրերի

   

Որակական

Մշակված չէ

   

Ժամկետայնության

Ֆինանսավորումն ստանալուց հետո եռամսյա ժամկետում

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

 

X

4,926.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1016 Շրջակա միջավայրի պահպանության, մոնիթորինգի և տեղեկատվական-վերլուծական ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Շրջակա միջավայրի պահպանություն, բնապահպանության ոլորտում համակարգչային ցանցի և տվյալների բազայի ստեղծում ու պահպանում, մոնիթորինգի արդյունքում խախտումների գրանցում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի ընտրված կազմակերպություններ

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող` ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման ծառայություններ
Նկարագրությունը
ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող` ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների իրականացում

1016

ԱԾ 05

Քանակական

Լուծարված կամ լուծարման ենթակա հորերի քանակը

47

 

Քանակական

Կոնսերվացված կամ կոնսերվացման ենթակա հորերի քանակը

40

 

Որակական

Մշակված չէ

   

Ժամկետայնության

2015 թվականի դեկտեմբերի 25

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

 

X

102,571.4

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1016 Շրջակա միջավայրի պահպանության, մոնիթորինգի և տեղեկատվական-վերլուծական ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Շրջակա միջավայրի պահպանություն, բնապահպանության ոլորտում համակարգչային ցանցի և տվյալների բազայի ստեղծում ու պահպանում, մոնիթորինգի արդյունքում խախտումների գրանցում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան