ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 նոյեմբերի 2014 թվականի N 1290-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և 10-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 273.210.03288) վերակազմավորել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի (այսուհետ` համալսարան):
2. Հաստատել համալսարանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
4. Համալսարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար) նշանակել Հովհաննես Վաչեի Թոքմաջյանին (անձնագիր` AN 0668650, տրված՝ 02.10.2013 թ., 012-ի կողմից):
5. Առաջարկել համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համալսարանի պետական գրանցումը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող N 2 հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինմանը:
7. «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Երևան քաղաքի Կորյունի 16 հասցեում գտնվող 82474.58 հազ. դրամ սկզբնական արժեքով և 2906.48 քառ. մետր ուսումնական մասնաշենքը (այդ թվում` 571 քառ. մետր նկուղով) և 0.161662 հեկտար մակերեսով հողատարածքը հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված պետական սեփականություն հանդիսացող` սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել համալսարանին:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` որոշման 6-րդ և 7-րդ կետերում նշված գործընթացի ավարտից հետո վեցամսյա ժամկետում համալսարանի հետ կնքել N 3 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին գրավոր ծանուցելով համալսարանին՝ պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով համալսարանի միջոցների հաշվին:
10. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
ա. ապահովել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,
բ. հաստատել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին փոխանցման ակտը.
2) համալսարանի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝
ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը,
բ. ապահովել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով համալսարանին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը։
11. Սահմանել, որ համալսարանը «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է և նրան են անցնում վերակազմավորված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1290-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը (այսուհետ՝ համալսարան) հիմնադրի որոշմամբ հիմնադրված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է։
2. Համալսարանը «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը՝ 273.210.03288) իրավահաջորդն է (փոխանցման ակտին համապատասխան)։
3. Համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին)։
4. Համալսարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան։
5. Համալսարանի անվանումն է՝
1) հայերեն լրիվ՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ.
2) հայերեն կրճատ՝ «ՀԱՊՀ» հիմնադրամ.
3) ռուսերեն լրիվ՝ Фонд «Национальный политехнический университет Армении».
4) ռուսերեն կրճատ՝ Фонд «НПУА».
5) անգլերեն լրիվ՝ «National Polytechnic University of Armenia» Foundation.
6) անգլերեն կրճատ՝ «NPUA» Foundation:
6. Համալսարանի գտնվելու վայրն Է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0009, Տերյան 105։
7. Համալսարանն ունի մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում և Կապանում:
II. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
8. Համալսարանն իրավաբանական անձ է, ստեղծված է համարվում պետական գրանցման պահից և գործում է անժամկետ։
9. Համալսարանը Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան։
10. Համալսարանն ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
11. Համալսարանն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բանկային հաշիվներ բացելու Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով։
12. Համալսարանի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը, ինչպես նաև ամբողջ գույքը պետք է օգտագործվի նրա կանոնադրական նպատակների իրականացման համար։
13. Համալսարանն իր կանոնադրությանը համապատասխան՝
1) օգտագործում է հիմնադրի կողմից համալսարանին հանձնված (տրամադրված) գույքը.
2) տնօրինում, օգտագործում և տիրապետում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը։
14. Համալսարանը կարող է ունենալ իր անվանումը պարունակող՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք, դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև անհատականացնող այլ միջոցներ:
15. Համալսարանի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում։
16. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում համալսարանի պարտավորությունների համար, իսկ համալսարանը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար։ Համալսարանն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով:
III. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
17. Համալսարանի նպատակն է՝
1) կրթական ծառայությունների մատուցումը, կրթական, գիտաարտադրական ծրագրերի ստեղծումը, դրանց իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության և հասարակության կրթական ու տեխնոլոգիական կարիքները բավարարելու նպատակով.
2) սովորողներին՝ կարիերայի ընտրությանը, մասնագիտական առաջընթացին, կյանքին նախապատրաստելը՝ փոփոխվող սոցիալ-տնտեսական միջավայրում գործելու համար.
3) նպաստավոր միջավայրի ստեղծումը՝ անհատի համակողմանի զարգացման, ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակելու համար.
4) մասնագետների պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումը, լրացուցիչ և շարունակական կրթական ծրագրերի իրականացումը՝ աշխատաշուկայի պահանջմունքներին համապատասխան.
5) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.
6) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը.
7) սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը.
8) ճարտարագիտական, բնագիտական, տնտեսագիտական, դիզայնի և այլ բնագավառներում միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական կրթական ծրագրերի իրականացումը՝ ուսման առկա, հեռակա, դրսեկության և հեռահար ձևերով.
9) հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը.
10) բնագիտական, տեխնիկական, տնտեսագիտական, ճարտարապետական, դիզայնի, հասարակագիտական, հումանիտար և այլ գիտությունների բնագավառներում գիտական, հետազոտական, ինովացիոն, նախագծային, փորձագիտական, խորհրդատվական, շինարարական, արտադրական, տեխնիկական հսկողության, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական աշխատանքների իրականացումը, գիտաժողովների, ցուցահանդեսների, ցուցահանդես-վաճառքների կազմակերպումը, գիտական մշակումների արդյունքների ներդրումը և այլ ծառայությունների մատուցումը:
18. Համալսարանը կանոնադրական նպատակներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`
1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.
2) հիմնադրելու զանգվածային լրատվության միջոցներ.
3) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.
4) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.
5) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու նրանց մասնակից.
6) պայմանագրային կարգով ներգրավելու այլ անձանց կողմից տրամադրվող միջոցներ՝ համալսարանի հիմնական և ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման նպատակով, ընդ որում, առանց հիմնադրի որոշման բացառելու հիմնադրի կողմից համալսարանի օգտագործմանը հանձնված գույքի, այդ թվում՝ շենքերի, շինությունների և հողատարածքների գրավադրումը, օտարումը կամ անհատույց օգտագործման հանձնումը.
7) իրեն օգտագործման իրավունքով տրամադրված գույքը հանձնելու վարձակալության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հանձնված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքի։ Հանձնված գույքի վարձակալության հանձնման արդյունքում ստացված եկամուտները պետական սեփականություն են.
8) ըստ կրթական ծրագրերի՝ կազմակերպելու սովորողների, ասպիրանտների, դոկտորանտների, հայցորդների, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, ընդունելություն և ուսումնական գործընթաց, այլ ուսումնական հաստատություններից սովորողների տեղափոխում համալսարան և համալսարանից՝ այլ ուսումնական հաստատություններ, ընդունելություն՝ երկրորդ մասնագիտությամբ ուսուցման, ինչպես նաև լրացուցիչ կրթության ծրագրերով.
9) ընտրելու ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևեր, կարգ և պարբերականություն.
10) պետական կրթական չափորոշիչների համաձայն մշակելու և հաստատելու մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր.
11) շնորհելու մասնագիտական կրթության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված որակավորման աստիճաններ, սահմանելու համալսարանի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ.
12) իր կողմից կնքված պայմանագրերի հիման վրա օտարերկրյա պետություններում ստեղծելու ուղղակի, երկկողմանի ու բազմակողմանի կապեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների, գիտական և այլ կազմակերպությունների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ, կատարելու համատեղ աշխատանքներ՝
ա. մասնագետների պատրաստում և վերապատրաստում,
բ. ուսանողների և ասպիրանտների ուսուցում և փոխանակում,
գ. դասախոսների որակավորման բարձրացում և փոխանակում,
դ. իր գործունեության ուղղություններով բնակչությանը վճարովի ծառայությունների մատուցում,
ե. մշակութային, լուսավորչական և այլ գործունեություն.
13) իրականացնելու տեղական և միջազգային գիտակրթական ու հետազոտական ծրագրեր, կատարելու գիտական հետազոտություններ, կազմակերպելու գիտաժողովներ և արշավախմբեր.
14) որոշելու համալսարանի բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնելու աշխատողների ընտրությունը և բաշխումը, այդ թվում՝ գիտամանկավարժական կազմի համալրումը.
15) սահմանելու համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական և գիտական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը, մշակելու ընտրության ընթացակարգերը և անցկացնելու ընտրություններ.
16) ապահովելու համալսարանի սովորողների մասնակցությունը հետազոտական աշխատանքներին.
17) իրականացնելու հետազոտական, ինովացիոն, նախագծային, փորձագիտական, խորհրդատվական, շինարարական, արտադրական, տեխնիկական հսկողության, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական աշխատանքներ.
18) իրականացնելու հրատարակչական գործունեություն, ունենալու հրատարակչություն և տպարան.
19) իրականացնելու ֆինանսական կառավարում՝ ներառյալ աշխատավարձի, կրթաթոշակի վճարումը, ուսման վարձի փոխհատուցումը, ուսանողական նպաստների տրամադրումը, համալսարանի պահպանմանը և զարգացմանը, գիտահետազոտական գործունեությանը նպատակաուղղված ծախսերի կատարումը.
20) ինքնուրույն որոշելու ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառյալ իր աշխատողների վարձատրության և խրախուսման կարգն ու չափերը, սահմանելու անվանական կրթաթոշակներ.
21) ստեղծելու ուսումնամարզաառողջարարական բազաներ, մանկապարտեզներ, սննդի, առաջին բժշկական օգնության օբյեկտներ.
22) իրականացնելու օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեություն:
19. Համալսարանը կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`
1) հանրակրթական, միջին, նախնական մասնագիտական (արհեստագործական), բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, ինչպես նաև լրացուցիչ կրթության կազմակերպում.
2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական և բոլոր աստիճանների կրթության կազմակերպում.
3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում.
4) գիտահետազոտական, գիտական, նախագծային, տեխնիկական հսկողության, արտադրական, շինարարական աշխատանքների կատարում և իրացում.
5) փորձագիտական գործունեության կազմակերպում.
6) խորհրդատվական ծառայությունների մատուցում.
7) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում.
8) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.
9) սովորողների և աշխատողների սննդի կազմակերպում.
10) համակարգչային տեղեկատվական ծառայությունների մատուցում և համակարգչային ծրագրերի ու լեզուների ուսուցման կազմակերպում.
11) սովորողների և աշխատողների կենցաղի ու հանգստի կազմակերպում:
IV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
20. Համալսարանի շահառուները կրթական, գիտական, գիտաարտադրական բնագավառներին առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք են:
V. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
21. Համալսարանը պարտավոր է՝
1) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև իր կանոնադրությանը համապատասխան.
2) հրապարակել ամենամյա հաշվետվություն իր գործունեության մասին, օրենքով նախատեսված դեպքում՝ նաև ֆինանսական հաշվետվությունների աուդիտի մասին եզրակացությունը.
3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով՝ տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.
5) ապահովել սույն կետում նշված հաշվետվություններին ծանոթանալու մատչելիությունը.
6) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ։
VI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
22. Համալսարանն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով:
23. Համալսարանի կառավարման մարմիններն են՝
1) համալսարանի հոգաբարձուների խորհուրդը.
2) համալսարանի տնօրենը (այսուհետ` ռեկտոր):
24. Համալսարանի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32 է:
25. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները: Կառուցվածքային ստորաբաժանումների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել ցանկացած աշխատող: Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներից առաջադրված անձանց թեկնածություններն ընտրվում են համալսարանի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին: Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
26. Համալսարանի ուսանողության ներկայացուցիչներից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների, մասնաճյուղերի ուսանողական խորհուրդները: Ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և ակտիվ հասարակական դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ): Համալսարանի ուսանողական խորհուրդն ընտրում է ստորաբաժանումներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացնում լիազոր մարմնին: Ուսանողության կողմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
27. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
28. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև համալսարանի հետ համագործակցող գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):
29. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հոգաբարձուների խորհրդի կազմը լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
30. Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, ովքեր չեն կարող լինել համալսարանի այլ մարմնի անդամներ:
31. Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները խորհրդի անդամների կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
32. Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:
33. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն՝
1) ներկայացնելու առաջարկություններ հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.
2) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ, որոշումների նախագծեր.
3) ստանալու տեղեկություններ համալսարանի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.
4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:
34. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են՝
1) մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.
2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել՝ ելնելով համալսարանի շահերից։
35. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ դադարում է՝
1) իր դիմումի համաձայն.
2) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.
4) եթե դադարել են համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.
5) որպես ուսանող առաջադրվելու դեպքում՝ ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով.
6) նրան առաջադրած անձի կամ մարմնի առաջարկությամբ.
7) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում՝ պաշտոնից ազատվելու հետևանքով.
8) նրա մահվան դեպքում:
36. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին ռեկտորի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ռեկտորը տեղեկացնում է հիմնադրին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:
37. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով։ Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով։ Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։ Քվեարկության ժամանակ հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն։ Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում։
38. Խորհրդի նիստերն արձանագրվում են:
39. Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են`
1) իր աշխատակարգի հաստատումը.
2) խորհրդի նախագահի, ռեկտորի և սույն կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրությունների կազմակերպումն ու նրանց ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
3) ռեկտորի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը.
4) համալսարանի գործունեության տարեկան և ռազմավարական ծրագրերի հաստատումը.
5) համալսարանի կողմից իրականացվող (այդ թվում՝ անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
6) համալսարանի բյուջեի և դրա փոփոխությունների, 20000000 դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի սահմանաչափը գերազանցող պայմանագրերի, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու համալսարանի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.
7) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշման ընդունումը.
8) համալսարանի գործունեության, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրությունը.
9) համալսարանի կրթական, գիտաթեմատիկ նախագծերի, դրանց իրականացման և խոշոր գիտական ծրագրերում, նախագծերում ու համագործակցության այլ ձևաչափերում մասնակցության և արդյունքների մասին հաշվետվության հաստատումը.
10) հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
11) սույն կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների ձևավորումը.
12) ռեկտորի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանների, հրահանգների և ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.
13) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
14) համալսարանի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.
15) համալսարանի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
16) համալսարանի կառուցվածքի հաստատումը.
17) համալսարանի հաստիքացուցակի հաստատումը.
18) համալսարանի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.
19) համալսարանի գույքի տնօրինման կարգի հաստատումը.
20) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի մյուս մարմիններին օրենքով չվերապահված այլ լիազորությունների իրականացումը։
40. Հոգաբարձուների խորհրդի իրավասությունը հանդիսացող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի։
41. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու համալսարանի բոլոր փաստաթղթերին։
42. Հոգաբարձուների խորհրդի նախագահը՝
1) հրավիրում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.
2) ստորագրում է հոգաբարձուների խորհրդի որոշումները.
3) հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ կարող է ստեղծել հանձնախմբեր և նշանակել դրանց նախագահներին, մասնավորապես, սույն կանոնադրությամբ նախատեսված համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) և սույն կանոնադրության 39-րդ կետի 6-րդ, 7-րդ, 18-րդ ու 19-րդ ենթակետերով նախատեսված հարցերի նախնական քննարկումը՝ դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհուրդ եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.
4) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրության վարումը.
5) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը.
6) համալսարանի անունից ռեկտորի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր։
43. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները հոգաբարձուների խորհրդի որոշմամբ կատարում է հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը։
VII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
44. Համալսարանի գիտական խորհուրդը (այսուհետ՝ գիտական խորհուրդ) ձևավորվում է սույն կանոնադրության համաձայն և հանդիսանում է համալսարանի ուսումնամեթոդական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին:
45. Գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են ուսումնական տարվա յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում սույն կանոնադրությամբ սահմանված կարգով կարող են գումարվել գիտական խորհրդի արտահերթ նիստեր:
46. Գիտական խորհուրդը՝
1) հաստատում է իր աշխատակարգը.
2) հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում քննարկում և որոշումներ է ընդունում համալսարանի՝ ըստ կրթական ծրագրերի և մասնագիտությունների ընդունելության պլանների վերաբերյալ.
3) հաստատում է ուսումնական պլաններն ըստ մասնագիտությունների և մասնագիտացումների՝ դրանք ներկայացնելով լիազորված պետական մարմին.
4) համաձայն կրթական ծրագրերի՝ որոշում է սովորողների ամփոփիչ ատեստավորման պահանջները՝ կրթական չափորոշիչներին համապատասխան.
5) հաստատում է համալսարանի ինստիտուտների ու կենտրոնների տնօրենների, ֆակուլտետների դեկանների, ամբիոնների ու բաժանմունքների վարիչների, այլ ստորաբաժանումների ղեկավարների ընտրությունների կարգերը.
6) կազմակերպում է պրոֆեսորադասախոսական կազմի և ստորաբաժանումների ղեկավարների, այդ թվում` դեկանների, ամբիոնի վարիչների թափուր պաշտոնատեղերի թեկնածուների մրցութային ընտրությունը, սահմանված կարգով շնորհում է դոցենտի և պրոֆեսորի գիտական կոչումներ.
7) քննարկում և ներկայացնում է առաջարկություններ նոր ստորաբաժանումներ՝ ինստիտուտներ, կենտրոններ, ֆակուլտետներ, հիմնարկներ, դեպարտամենտներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, հենակետեր ստեղծելու վերաբերյալ, հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններն ու կանոնակարգերը՝ բացառությամբ սույն կանոնադրության 39-րդ կետի 7-րդ ենթակետում նշված ստորաբաժանումների.
8) քննարկում է համալսարանի մասնաճյուղերի տարեկան գործունեության մասին հաշվետվությունները.
9) քննարկում է համալսարանի միջազգային կապերի ուղղությունները, համագործակցության ծրագրերը և միջազգային պայմանագրերի նախագծերը.
10) քննարկում և հաստատում է ուսանողական խորհրդի, ուսանողական գիտական ընկերության, երիտասարդ գիտնականների և մասնագետների ընկերության ստեղծման ու գործունեության կարգերը.
11) քննարկում և հրատարակության է երաշխավորում մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ժողովածուներ և այլ նյութեր.
12) սահմանում և շնորհում է համալսարանի պատվավոր կոչումներ, մեդալներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ: Ներկայացնում է թեկնածություններ՝ կոչումներ, պարգևներ՝ հանրապետական և միջազգային մրցանակներ ստանալու համար.
13) ստեղծում է գիտական խորհրդին կից գործող մշտական հանձնաժողովներ, սահմանում դրանց կառուցվածքը, կազմերի ձևավորման կարգը և աշխատակարգը.
14) քննարկում է կրթության և գիտության զարգացման հիմնահարցեր, լսում գիտական հաղորդումներ, իրականացնում է սույն կանոնադրությունից բխող՝ ուսումնական, մեթոդական, հետազոտական և կազմակերպչական գործունեության հետ կապված այլ լիազորություններ։
47. Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 120-ը:
48. Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, ինստիտուտների, դեպարտամենտների, կենտրոնների, մասնաճյուղերի ղեկավարները, գիտական քարտուղարը, ուսումնամեթոդական վարչության պետը, աշխատակազմի ղեկավարը, գլխավոր հաշվապահը, ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ, հանրակրթական և միջին մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, արհմիութենական կազմակերպության նախագահը, ուսանողական խորհրդի նախագահը, ինչպես նաև ռեկտորի նշանակմամբ այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և համալսարանի առանձին դասախոսներ ու գիտաշխատողներ, հանրապետության գիտության առաջատար մասնագետներ, համալսարանի ուսանողության ներկայացուցիչներ։ Ի պաշտոնե և ռեկտորի կողմից նշանակվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի անդամների թվի 50 տոկոսը։ Համալսարանի ուսանողության ներկայացուցիչների առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է համալսարանի ուսանողական խորհուրդը: Ուսանողների թիվը գիտական խորհրդում չի կարող պակաս լինել դրա անդամների թվի 25 տոկոսից։ Գիտական խորհրդի մնացած անդամներն ընտրվում են համալսարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ գիտական խորհրդի կանոնակարգով սահմանված համամասնություններով և կարգով:
49. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր՝ նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում։ Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, եթե որոշում չի ընդունվում փակ գաղտնի քվեարկության մասին։ Գիտական խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման միջոցով:
50. Գիտական խորհրդի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել գիտական խորհրդի նախագահի առաջարկով, ինչպես նաև գիտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով։ Գիտական խորհրդի նախագահն արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ պահանջն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պարտավոր է ապահովել նիստի գումարումը:
51. Գիտական խորհրդի քարտուղարը նշանակվում է ռեկտորի հրամանով։
52. Համալսարանի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է համալսարանի ռեկտորը։ Ռեկտորը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը։
53. Ռեկտորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով։
54. Ռեկտորի իրավասություններն են՝
1) համալսարանի գույքի տնօրինումը (այդ թվում՝ ֆինանսական միջոցները), համալսարանի անունից գործարքների կնքումը.
2) համալսարանը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ներկայացնելը.
3) համալսարանի անունից հանդես գալը՝ առանց լիազորագրի.
4) լիազորագրեր տալը.
5) ռեկտորի տեղակալների (պրոռեկտորների) նշանակումը և պաշտոնից ազատումը, նրանց հետ աշխատանքային պայմանագրերի կնքումը.
6) ռեկտորին կից խորհրդատվական մարմինների ձևավորումը, դրանց կազմի ու լիազորությունների սահմանումը.
7) մինչև 20000000 դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրերի կնքումը։ Նշված սահմանաչափը գերազանցող պայմանագրերը ենթակա են հաստատման հոգաբարձուների խորհրդի կողմից.
8) գործադիր-կարգադրիչ գործառույթների իրականացումը.
9) բանկերում համալսարանի հաշվարկային (այդ թվում՝ տարադրամային) և այլ հաշիվների բացումը.
10) համալսարանի աշխատանքային կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և համալսարանի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, համալսարանի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնելը.
11) համալսարանի աշխատողներին, այդ թվում՝ համալսարանի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին սահմանված կարգով աշխատանքի ընդունելը, աշխատանքից ազատելը և համապատասխան աշխատանքային պայմանագրեր կնքելը.
12) իր իրավասության սահմաններում հրամանների, կարգադրությունների, հրահանգների արձակումը, կատարման համար պարտադիր ցուցումներ տալը և դրանց կատարման վերահսկումը.
13) աշխատողների նկատմամբ խրախուսական և կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառումը.
14) հոգաբարձուների խորհուրդ համալսարանի գործունեության մասին տարեկան հաշվետվություններ ներկայացնելը։
55. Ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում։
56. Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ հոգաբարձուների խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, 5 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում։
57. Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն։ Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ը, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է խորհրդի որոշումը։
58. Ռեկտոր չի կարող ընտրվել այն անձը՝
1) ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով մարված կամ հանված չէ.
2) ում օրենքի համաձայն արգելվում է զբաղեցնել ղեկավար պաշտոններ.
3) ով նախընթաց 3 տարվա ընթացքում եղել է սնանկացման պատճառով լուծարված և պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավարը։
59. Ռեկտոր ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, եթե նա՝
1) դիմել է դրա մասին.
2) իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է ռեկտորի պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.
3) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.
4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած:
60. Համալսարանի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է։ Համալսարանի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր կանոնակարգով, իրեն ընձեռված լիազորությունների սահմաններում քննարկում է համալսարանի գործունեության ոլորտներին վերաբերող հարցեր։ Համալսարանի ռեկտորատի կազմում ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, աշխատակազմի ղեկավարը, ուսումնամեթոդական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, արհմիութենական կազմակերպության նախագահը, մասնաճյուղերի, ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, ինչպես նաև ռեկտորի նշանակմամբ՝ դասախոսներ, համալսարանի աշխատողներ, ուսանողական խորհրդի ներկայացուցիչներ։
VIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
61. Համալսարանի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել կարող է ինչպես համալսարանի հիմնադիրը, այնպես էլ՝ համալսարանի հոգաբարձուների խորհուրդը՝ սույն կանոնադրությամբ և օրենքով սահմանված կարգով։ Կանոնադրությունում կատարվող այդ փոփոխություններն ու լրացումները չեն կարող վերաբերել համալսարանի նպատակներին կամ շահառուներին։
IX. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
62. Համալսարանն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ։
63. Համալսարանն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները։
64. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս՝ համալսարանն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում։
65. Համալսարանը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում է իր կանոնադրությանը կամ ծառայում է իր կանոնադրական նպատակների իրականացմանը։ Համալսարանը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել ինքնուրույն կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ, կամ լինել դրանց մասնակից։ Հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում՝ անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակները սահմանվում են համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ։
66. Համալսարանը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով։
67. Հիմնադրի կողմից համալսարանին՝ որպես հիմնադրի ներդրում հանձնված գույքը համալսարանի սեփականությունն է, համալսարանն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով։
68. Համալսարանի սեփական միջոցներով ձեռք բերված գույքը և օրենքով սահմանված այլ աղբյուրներից ձևավորված գույքը համալսարանի սեփականությունն են։ Համալսարանն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով։
69. Այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից որպես կամավոր գույքային ներդրում հանձնված գույքը՝ ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները, համալսարանի սեփականությունն են։
70. Համալսարանի սեփականությունը հանդիսացող և նրան օգտագործման հանձնված ընդհանուր ակտիվների արժեքի 20 տոկոսը գերազանցող գործարքները կնքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ։
71. Համալսարանի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ համալսարանի մարմինների անդամների, ինչպես նաև համալսարանի աշխատողների՝ բացառությամբ աշխատողների աշխատավարձի և համալսարանի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ համալսարանի հիմնադիրը, համալսարանի մարմինների անդամները, ինչպես նաև համալսարանի աշխատողները կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են։
X. ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
72. Համալսարանում իրականացվում է բարձրագույն մասնագիտական կրթություն՝ բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերով և հետբուհական մասնագիտական կրթություն՝ հետազոտողի ծրագրով (ասպիրանտուրա): Համալսարանն իրականացնում է նաև նախադպրոցական, հանրակրթական (ավագ դպրոց), նախնական մասնագիտական, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրեր:
73. Համալսարանում բարձրագույն և հետբուհական կրթության հիմնական կրթական ծրագրերն իրականացվում են առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատ) ձևերով։ Թույլատրելի է բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու տարբեր ձևերի զուգակցումը:
74. Համալսարանում բարձրագույն կրթության առաջին աստիճանում՝ բակալավրիատում, ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով, առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումների հիման վրա՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի և մասնագիտությունների ցանկի:
75. Դիմորդների համար անհրաժեշտ համալսարանին վերաբերող տեղեկատվությունը, այդ թվում՝ ուսանողի հետ կնքվող համապատասխան պայմանագրերի ձևաթերթերը տեղադրվում են համալսարանի պաշտոնական կայքում:
76. Համալսարանում բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի՝ մագիստրատուրայի ընդունելությունն իրականացվում է բարձրագույն կրթության առաջին աստիճանի (բակալավրիատի) գնահատականների հաշվառմամբ՝ գիտական խորհրդի կողմից հաստատված կանոնակարգով:
77. Համալսարանում բարձրագույն կրթության երրորդ աստիճանի՝ ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիմորդների մրցութային ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի և մասնագիտությունների ցանկի:
78. Համալսարանում գիտական կադրերի պատրաստումը կարող է իրականացվել նաև հայցորդության եղանակի կիրառմամբ: Հայցորդը` բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող և առանց ասպիրանտուրայում սովորելու՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ է, ով սահմանված կարգով կցված է համալսարանին: Հայցորդությանը վերաբերող փաստաթղթերը ձևակերպվում են ատենախոսության թեմայի առկայության դեպքում: Հայցորդներն անարգել օգտվում են համալսարանի գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային սենյակներից, գրադարաններից: Հայցորդների կցումը բուհին կամ կազմակերպությանը ձևակերպվում է տվյալ բուհի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով: Հայցորդության եղանակով ուսուցումն իրականացվում է վճարովի հիմունքներով: Վճարի չափը սահմանում է համալսարանի գիտական խորհուրդը:
79. Հայցորդության եղանակով թեկնածուական ատենախոսությունների պատրաստման դեպքում հայցորդի համար բարձրագույն կրթության երրորդ աստիճանի՝ ասպիրանտուրայի համար նախատեսված հետազոտողի կրթական ծրագրի իրացումը պարտադիր է: Թեկնածուական ատենախոսություն պատրաստող հայցորդներին որակավորման քննություններ հանձնելու և ատենախոսությունն ավարտելու համար հատկացվող առավելագույն ժամկետը 5 տարի է: Հայցորդի կարգավիճակով լրիվ ժամկետ անցած անձինք երկրորդ անգամ չեն կարող օգտվել նույն մասնագիտությամբ հայցորդ ձևակերպվելու իրավունքից:
80. Դոկտորական ատենախոսություն պատրաստող հայցորդների գիտական գործունեությունը որևէ ժամկետով չի սահմանափակվում: Համալսարանում գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն կարող է պատրաստվել նաև դոկտորանտուրայի միջոցով: Դոկտորանտուրային վերաբերող փաստաթղթերը ձևակերպվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
81. Համալսարանում գիտական աստիճաններ շնորհում են մասնագիտական խորհուրդները՝ հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը։ Մասնագիտական խորհուրդներն ստեղծվում և գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և լիազոր մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան։
82. Համալսարանում հանրակրթական ծրագրերով ուսուցումը կազմակերպվում է համալսարանի կազմում գործող հանրակրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանումների (ավագ դպրոցների) կողմից։
83. Համալսարանում միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսուցումը կազմակերպվում է համալսարանի կազմում գործող միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանումների (քոլեջների) կողմից։
84. Համալսարանի բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ծրագրերով սովորողներին տրվում է ուսանողական (ասպիրանտական) տոմս և ստուգման գրքույկ:
85. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն:
86. Համալսարանի ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով։ Յուրաքանչյուր կրթական ծրագրի համար ուսումնական գործընթացի նորմատիվային տևողությունը, ուսումնական տարվա սկիզբն ու վերջը որոշվում են համապատասխան պետական կրթական չափորոշիչներով:
87. Համալսարանում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները՝ դասախոսություն, գործնական (սեմինար) և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա, ինչպես նաև ուսանողի ինքնուրույն աշխատանք։
88. Ուսուցման բովանդակությունը և մասնագիտական ուղղվածությունը տարբերակվում են համաձայն ուսումնական մասնագիտությունների, որոնց ցանկը, իրականացվող յուրաքանչյուր հիմնական կրթական ծրագրի համար, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ յուրաքանչյուր մասնագիտության շրջանակներում կարող են ստեղծվել մասնագիտացումներ:
89. Յուրաքանչյուր մասնագիտության համար ուսումնական գործընթացի կազմակերպումը կարգավորվում է մասնագիտության ուսումնական պլանով, որով սահմանվում է համապատասխան կրթական ծրագրի բովանդակության բաշխումն ըստ ուսուցման տարիների, ուսումնական դասընթացների և առարկաների:
90. Համալսարանի` ըստ մասնագիտությունների, մասնագիտացումների ուսումնական պլանները և դասընթացները երաշխավորում են տարբեր կրթական փուլերում սովորողների ուսումնառության գործընթացը (մուտքը կրթական ծրագիր և ելքը` ծրագրից)՝ ապահովելով ակադեմիական կրեդիտների կուտակումը, փոխանցումը և որակավորման աստիճանների շնորհումը:
91. Համալսարանը պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կազմում է ուսումնական պլանները, որոնք հաստատվում են գիտական խորհրդի կողմից և ներկայացվում լիազոր մարմնին:
92. Ըստ նշանակության` ուսումնական առարկաները (դասընթացները) դասակարգվում են երկու խմբի` պարտադիր ուսուցման առարկաներ և ընտրովի առարկաներ:
93. Ուսումնական առարկաների նպատակը, բովանդակությունը, տրամաբանական հաջորդականությունը, փոխադարձ կապը, երաշխավորվող գրականությունը, ուսումնական պլանով հատկացված ժամաքանակի բաշխումը` ըստ պարապմունքների ձևերի, և քննական (ատեստավորման) պահանջները սահմանվում են առարկայական ծրագրերով, որոնք համապատասխան ամբիոնի ներկայացմամբ` հաստատում է նշված աշխատանքը համակարգող պրոռեկտորը:
94. Ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաները ենթակա են գնահատման` ըստ գիտական խորհրդի կողմից հաստատված կարգի:
95. Համալսարանի ուսանողներին, ովքեր կատարել են ուսումնական պլանի պահանջները, թույլատրվում է մասնակցել ամփոփիչ պետական ատեստավորմանը, որն իրականացվում է դիպլոմային (ավարտական) աշխատանքի, այդ թվում` մագիստրոսական թեզի (ատենախոսության) պաշտպանության միջոցով: Դիպլոմային (ավարտական) աշխատանքի կազմակերպումը կարող է իրականացվել նաև ստեղծագործական խմբերի ձևավորման միջոցով: Ստեղծագործական խմբերի ձևավորման, այդ եղանակով դիպլոմային (ավարտական) աշխատանքի կատարման, պաշտպանության և գնահատման կանոնակարգը հաստատում է գիտական խորհուրդը:
96. Դիպլոմային (ավարտական) աշխատանքի, այդ թվում` մագիստրոսական թեզի (ատենախոսության) պաշտպանության իրավունք վերապահվում է համապատասխան կրթական ծրագրով սովորող անձանց, ովքեր լրիվ ծավալով ուսումնասիրել և անցել են ատեստավորում մասնագիտության (մասնագիտացման) ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից և անցել պահանջվող բոլոր պրակտիկաները:
97. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերով ուսումնառությունն ավարտած և համալսարանի ամփոփիչ պետական ատեստավորումն անցած անձանց սահմանված կարգով շնորհվում է որակավորման համապատասխան աստիճան և հանձնվում է որակավորման շնորհված աստիճանը հաստատագրող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ)` համապատասխան ներդիրով:
98. Ավարտական փաստաթղթում նշվում են որակավորումը, մասնագիտությունը (մասնագիտացումները), կրթական ծրագրերը և ուսումնասիրված դասընթացները: Ավարտական փաստաթղթի օրինակելի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
99. Կրթության ծրագիրը չավարտած անձանց տրվում է սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանք:
100. Լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է համալսարանի կողմից սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (վկայագիր, հավաստագիր):
101. Անցումը ուսուցման մեկ աստիճանից մյուսին կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
102. Բարձրագույն մասնագիտական կրթության տարբեր աստիճանների կրթական ծրագրերով առաջին անգամ կրթություն ստանալը չի դիտվում որպես երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթության ստացում:
103. Համալսարանը կազմակերպում է գիտաժողովներ, ցուցահանդեսներ, խորհրդակցություններ, սեմինարներ, ստուգատեսներ, սպարտակիադաներ, մրցաշարեր:
104. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացվող գիտահետազոտական, նախագծային, կոնստրուկտորական, փորձարարական ու այլ աշխատանքների պլանավորումը, ֆինանսավորումը, հաշվետվությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
105. Հետազոտական, նախագծային, կոնստրուկտորական, արտադրական, փորձարարական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները, ուսանողները, ինչպես նաև, հաստիքային այլ աշխատողներ ու պայմանագրային հիմունքներով հրավիրված այլ անձինք:
106. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի ապահովման նպատակով համալսարանը կազմակերպում է ներքին ու արտաքին գնահատման գործընթաց, հրապարակում է որակի գնահատման և (կամ) հավաստագրման չափանիշները, որակի գնահատում և (կամ) հավաստագրում իրականացնող կազմակերպության տված եզրակացությունները: Արտաքին գնահատման գործընթացը կարող է իրականացվել նաև արտերկրի համապատասխան կազմակերպության կողմից:
107. Համալսարանի ուսումնական և գիտական գործընթացը կազմակերպվում է ելնելով համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրի պահանջներից:
108. Համալսարանի ուսումնական և գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.
2) համալսարանի ձեռնարկատիրական գործունեության եկամուտներից.
3) նվիրատվություններից.
4) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.
5) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված միջոցներից.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից։
XI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
109. Համալսարանի կառուցվածքը սահմանվում է հոգաբարձուների խորհրդի որոշմամբ։
110. Համալսարանի ինքնուրույն ուսումնական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝ ինստիտուտները, ֆակուլտետները, կենտրոնները, ամբիոնները, քոլեջները, դպրոցները, հենակետերը, ուսումնափորձնական տնտեսությունները:
111. Տարածքային մասնաճյուղերը համալսարանի առանձնացված ստորաբաժանումներ են:
112. Մասնաճյուղը համալսարանի անունից լիազորված է իրականացնել բարձրագույն մասնագիտական և այլ կրթական ծրագրեր` տարածաշրջանի կրթական և գիտական պահանջները բավարարելու համար: Մասնաճյուղը չունի իրավաբանական անձի կարգավիճակ և գործում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրության հիման վրա` ինքնածախսածածկման սկզբունքով:
113. Համալսարանի ինստիտուտը համալսարանի ուսումնամեթոդական և (կամ) գիտահետազոտական գործընթացը կազմակերպող խոշոր կառուցվածքային ստորաբաժանում է: Ինստիտուտն իր գործունեությունն իրականացնում է ղեկավարվելով համալսարանի և իր կանոնադրություններով:
114. Դեպարտամենտը համալսարանի արտադրական, սպասարկման կամ այլ գործընթացներ կազմակերպող կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր գործունեությունն իրականացնում է ղեկավարվելով համալսարանի և իր կանոնադրություններով:
115. Համալսարանի ֆակուլտետը համալսարանի (մասնաճյուղի, ինստիտուտի) ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործընթացը կազմակերպող հիմնական ստորաբաժանում է, որն իրականացնում է մասնագետների պատրաստումը` մեկ կամ մեկից ավելի հարակից մասնագիտությունների գծով և (կամ) ընդհանուր կրթության առանձին բաղադրամասերի ուսուցումը և գործում է՝ ղեկավարվելով համալսարանի կանոնադրությամբ ու իր կանոնակարգով:
116. Ֆակուլտետն ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է համալսարանի գիտական խորհրդի առաջարկությամբ` հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:
117. Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական, գիտական ու օժանդակ այլ օղակներից: Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և դեկանը:
118. Ֆակուլտետի կառավարման կոլեգիալ մարմինը ֆակուլտետի խորհուրդն է, որի նախագահը ֆակուլտետի դեկանն է: Խորհրդի կազմում ընդգրկվում են դեկանի տեղակալները, ֆակուլտետի ամբիոնների վարիչները, ֆակուլտետի արհեստակցական կազմակերպության ղեկավարը, ֆակուլտետի ուսխորհրդի նախագահը, առաջատար պրոֆեսորներ, դոցենտներ, ոլորտի այլ մասնագետներ, ուսանողներ: Ուսանողական համակազմի ներկայացուցիչների թիվը պետք է լինի ոչ պակաս, քան խորհրդի անդամների 25 տոկոսը:
119. Ֆակուլտետի խորհրդի թիվը և ցուցակային կազմը հաստատվում է ռեկտորի կողմից` 5 տարի ժամկետով:
120. Ֆակուլտետի խորհուրդը՝
1) քննարկում և համալսարանի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում ֆակուլտետի կանոնակարգը.
2) տալիս է եզրակացություն ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչների թափուր տեղերի թեկնածուների վերաբերյալ` գիտական խորհրդում մրցութային ընտրությանը մասնակցելու համար.
3) գիտական խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ ու այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու վերաբերյալ.
4) քննարկում և ընդունում է ֆակուլտետի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը, հաստատում ֆակուլտետի տարեկան աշխատանքային պլանը.
5) առաջադրում է ֆակուլտետի ներկայացուցիչներ համալսարանի գիտական խորհրդի կազմում.
6) ներկայացնում է ֆակուլտետի ուսումնական պլանները` համալսարանի գիտական խորհրդում հաստատելու համար.
7) լուծում է սույն կանոնադրությունից բխող, ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեությանն առնչվող այլ հարցեր:
121. Ֆակուլտետի խորհրդի աշխատանքն իրականացվում է յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի համար կազմված աշխատանքային պլանի համաձայն: Աշխատանքային պլանը ֆակուլտետի խորհրդի քննարկումից հետո հաստատվում է համալսարանի ռեկտորի կողմից: Ֆակուլտետի խորհրդի ուսումնական և գիտական գործունեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:
122. Ֆակուլտետի խորհրդի որոշումները ստորագրում է ֆակուլտետի դեկանը: Ֆակուլտետի խորհրդի նիստերն արձանագրվում են:
123. Ֆակուլտետի խորհրդի նիստը համարվում է իրավազոր՝ նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի ղեկավարության, աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար:
124. Ֆակուլտետի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իր իրավասությունների սահմաններում և սույն կանոնադրությանը համաձայն իրականացնում է ֆակուլտետի դեկանը:
125. Ֆակուլտետի դեկանն ընտրվում է համալսարանի գիտական խորհրդում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ: Ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված դեկանին պաշտոնի է նշանակում համալսարանի ռեկտորը և սահմանված կարգով կնքում է պայմանագիր 5 տարի ժամկետով: Ֆակուլտետի դեկանն այդ պաշտոնը, որպես կանոն, կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ: Ֆակուլտետի դեկանի գործունեությունը համարվում է վարչական և գիտամանկավարժական աշխատանք:
126. Ֆակուլտետի խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ֆակուլտետին առնչվող ընթացիկ հարցերը քննարկվում են և լուծվում դեկանատի ընդլայնված նիստում, որին մասնակցում են դեկանը, դեկանի տեղակալը (տեղակալները), ֆակուլտետի կազմի մեջ մտնող ամբիոնների վարիչները և ֆակուլտետի խորհրդի քարտուղարը: Ընդլայնված նիստերն արձանագրվում են:
127. Ամբիոնը համալսարանի կամ ֆակուլտետի ուսումնական և գիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը միավորելով մասնագիտական ընդհանրություն ունեցող գիտամանկավարժական կազմը՝ կազմակերպում է որոշակի ուսումնական մասնագիտություն (մասնագիտացում) կամ ուսումնական պլանի որոշակի մասի ուսուցում և համապատասխան ուսումնամեթոդական ու գիտահետազոտական գործընթաց:
128. Ըստ ենթակայության` համալսարանում կարող են լինել ֆակուլտետային ամբիոններ և համահամալսարանական ամբիոններ:
129. Ամբիոնն ստեղծվում է գիտական խորհրդի որոշմամբ, որին ամբիոնի ստեղծման առաջարկություն է ներկայացնում ֆակուլտետը (մասնաճյուղը): Ամբիոնը գործում է սույն կանոնադրությանը և համալսարանի ամբիոնի կանոնակարգին համապատասխան, որն ընդունվում է համալսարանի գիտական խորհրդի կողմից:
130. Ամբիոնը մասնակցում է համապատասխան մասնագիտության (մասնագիտացման) ուսումնական պլանների և այդ պլաններով նախատեսվող առարկայական ծրագրերի մշակման աշխատանքներին, իրականացնում է դրանց համապատասխան ուսումնական գործընթաց, մասնակցում արտադրական և հետազոտական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների հետ պայմանագրային կապեր հաստատելու գործընթացին, ներկայացնում կարծիք ֆակուլտետի դեկանի, ամբիոնի վարիչի, պրոֆեսորադասախոսական կազմի թափուր տեղերի համար թեկնածուների վերաբերյալ, ստեղծում իր պրոֆիլին բնորոշ դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ և այլ հրատարակություններ:
131. Ամբիոնը ղեկավարում է ամբիոնի վարիչը, ով բաց մրցութային հիմունքներով ընտրվում է համալսարանի գիտական խորհրդի կողմից սահմանված կարգով: Ընտրված թեկնածուն ռեկտորի կողմից նշանակվում է ամբիոնի վարիչի պաշտոնում` մինչև 5 տարի ժամկետով, և նրա հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր: Ամբիոնի վարիչը որպես կանոն իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան 2 անգամ անընդմեջ: Ամբիոնի վարիչի գործունեությունը համարվում է գիտամանկավարժական աշխատանք:
132. Ամբիոնի ուսումնագիտական գործունեությանը վերաբերող հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի գիտամանկավարժական կազմի նիստերում: Ամբիոնի մյուս աշխատողներն ամբիոնի նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:
XII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ
133. Համալսարանի աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ: Համալսարանում սահմանվում են` գիտամանկավարժական կազմ` պրոֆեսորադասախոսական կազմ (ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ, ավագ դասախոս, դասախոս) և գիտական աշխատողներ, ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական (հիմնական, սեզոնային, ժամանակավոր), ուսումնաօժանդակ և այլ կազմի աշխատողներ:
134. Համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի բոլոր թափուր պաշտոնների նշանակումը կատարվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է մինչև 5 տարի ժամկետով: Աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդում է բաց մրցութային ընտրություն: Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գիտամանկավարժական կազմի աշխատողի հետ կարող է կնքվել նոր պայմանագիր` մինչև 1 տարի ժամկետով, առանց մրցութային ընտրության` պայմանագրային ժամկետում նրա գիտամանկավարժական գործունեության գնահատման հիման վրա:
135. Համալսարանի գիտամանկավարժական աշխատողներն իրավունք ունեն՝
1) համալսարանի կանոնադրությամբ և ուսումնական ստորաբաժանումների կանոնակարգերով սահմանված կարգով ընտրելու և ընտրվելու համալսարանի (մասնաճյուղի) հոգաբարձուների խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում ու համալսարանի ընտրովի այլ մարմիններում և պաշտոններում.
2) մասնակցելու համալսարանի գործունեությանն առնչվող բոլոր հարցերի քննարկմանն ու լուծմանը.
3) բողոքարկելու համալսարանի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հրամանները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
4) իրենց մասնագիտական գործունեության համար ունենալու անհրաժեշտ կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ.
5) ընտրելու գիտական հետազոտությունների թեմաներ և դրանք կատարելու իրենց ընտրած մեթոդներով.
6) ընտրելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ.
7) համատեղությամբ կատարելու գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ.
8) օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային կամ համալսարանի կառուցվածքային այլ ստորաբաժանումների ծառայություններից` համալսարանի կանոնադրությանը և (կամ) կոլեկտիվ պայմանագրին համապատասխան.
9) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան` ազատորեն որոշելու ուսումնական դասընթացների մատուցման մեթոդաբանությունը.
10) միավորվելու արհեստակցական միություններում և մասնագիտական, մշակութային և շրջանավարտների կազմակերպություններում ու միություններում, որոնց գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կանոնադրություններով:
136. Համալսարանի աշխատողները պարտավոր են`
1) պահպանել և կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, սույն կանոնադրության և համալսարանի աշխատանքային, ներքին կարգապահական այլ կանոնների պահանջները.
2) կատարել համալսարանի ղեկավար մարմինների որոշումները.
3) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել համալսարանի գույքը:
137. Համալսարանի գիտամանկավարժական աշխատողները պարտավոր են`
1) ապահովել ուսումնական գործընթացի, իրականացվող գիտական հետազոտությունների որակը և արդյունավետությունը.
2) ոչ պակաս, քան 5 տարին մեկ անգամ սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում.
3) սովորողների մեջ ձևավորել մասնագիտական որակներ, ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ, զարգացնել պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում, հայրենասիրություն.
4) նպաստել համալսարանի հեղինակության ու վարկանիշի բարձրացմանը:
138. Համալսարանը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ իր երիտասարդ աշխատողների համար մշակում և իրականացնում է սոցիալական ու խրախուսական բնույթի ծրագրեր:
139. Գիտական ու ուսումնամեթոդական բնագավառներում ակնառու նվաճումների համար համալսարանի աշխատողներին շնորհվում են համալսարանի մրցանակներ, պարգևներ, պատվավոր կոչումներ` ըստ համալսարանի գիտական խորհրդի հաստատած կարգի: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում են հատուկ մրցանակներ:
140. Համալսարանի վարչատնտեսական, ինժեներատեխնիկական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և համալսարանի ներքին կարգապահության կանոններով:
141. Համալսարանի սովորողներ են համարվում միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն, ինչպես նաև լրացուցիչ կրթություն ստանալու համար համալսարան ընդունված անձինք և ավագ դպրոցի սովորողները:
142. Համալսարանի մագիստրանտ է համարվում քառամյա (բակալավր) կամ հնգամյա (դիպլոմավորված մասնագետ) բարձրագույն կրթություն ունեցող անձը, ով սահմանված մրցութային կարգով ընդունվել է մագիստրատուրա՝ առնվազն մեկ տարի ժամկետով ուսուցման պայմանով։
143. Համալսարանի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում և պատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն։
144. Համալսարանի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և որպես դոկտորանտ հրամանագրված անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն։
145. Համալսարանի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձը, ով կցված է ասպիրանտուրային՝ թեկնածուական մինիմումի քննությունը հանձնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն նախապատրաստելու համար, առանց ասպիրանտուրայում ուսանելու, կամ այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն։
146. Համալսարանի ունկնդիրներ են համարվում այն անձինք, ովքեր դրսեկության ձևով սովորում են նախապատրաստական բաժիններում, ինչպես նաև դասախոսները և գիտական աշխատողները, ովքեր մասնակցում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներին։
147. Համալսարանի ավագ դպրոցում և միջին մասնագիտական կրթության համակարգում (քոլեջում) սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ավագ դպրոցի և քոլեջի կանոնադրություններով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
148. Համալսարանի բարձրագույն և հետբուհական կրթությամբ սովորողն իրավունք ունի`
1) պետական կրթական չափորոշիչների շրջանակներում մասնակցելու իր կրթության բովանդակության պլանավորմանը, պարտադիր և ոչ պարտադիր (էլեկտիվ) ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը, ստանալու գիտություն և տեխնիկայի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.
2) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից` յուրացնելու ուսումնական ցանկացած դասընթաց, որը դասավանդվում է համալսարանում և ցանկացած այլ բուհում.
3) սովորելու անհատական ուսումնական պլաններով, այդ թվում` ուսուցման կրճատված տևողությամբ մասնակցելու համալսարանում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին և սեմինարներին.
4) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ կամ լրացուցիչ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու մասնագիտական որակավորման աստիճան` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ծրագրին համապատասխան.
5) մասնակցելու ուսուցման որակի ապահովման և պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության գնահատման գործառույթներին.
6) անվճար օգտվելու համալսարանի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական և այլ ստորաբաժանումների ծառայություններից.
7) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ (ուսանողական խորհուրդ, ուսանողական գիտական ընկերություններ և այլն) և (կամ) ընդգրկվելու դրանց կազմում.
8) սահմանված կարգով մասնակցելու համալսարանի և նրա ստորաբաժանումների կառավարման մարմինների աշխատանքներին.
9) բողոքարկելու համալսարանի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
10) օգտվելու ուսման տարեկան վարձի` մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համալսարանի կողմից սահմանված կարգով ստանալու սահմանված չափի, այդ թվում` անվանական, ինչպես նաև իրեն ուսման ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, նպաստ, ինչպես նաև ուսանողական վարկ.
12) ծանոթանալու համալսարանի կանոնադրությանը և համալսարանին վերաբերող այլ նորմատիվ փաստաթղթերի.
13) ուսուցման առկա ձևով սովորելու դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան 2 անգամ ունենալու արձակուրդ` առնվազն 7 շաբաթ ընդհանուր տևողությամբ.
14) լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով ստանալու ակադեմիական արձակուրդ` մինչև մեկ տարի ժամկետով՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
15) հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքում` համալսարանի սահմանած կարգով հանրակացարանում ստանալու համապատասխան տեղ.
16) փոխադրվելու մեկ այլ բուհ, այդ թվում` արտերկրի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.
17) ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համալսարանի սահմանած կարգով:
149. Ուսման վճարի փոխհատուցում` նպաստի ձևով, տրվում է մրցույթի արդյունքներով համալսարան ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ուսանողներին` օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի թվին և կարգին համապատասխան:
150. Գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար ուսանողներին տրվում է պետական կրթաթոշակ, որը տալու կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
151. Կրթությունն ընդհատած նախկին ուսանողն իրավունք ունի համալսարանում վերականգնվելու` լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:
152. Համալսարանի սովորողները պարտավոր են`
1) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական պլանով նախատեսված առաջադրանքների բոլոր տեսակները.
2) տիրապետել որակավորման պահանջներով սահմանված գիտելիքներին և հմտություններին.
3) կատարել համալսարանի կանոնադրության և ներքին կարգապահության կանոններով սահմանված պարտականություններն ու պահանջները.
4) հաճախել ուսումնական պլանով նախատեսված բոլոր պարապմունքներին.
5) բարձր պահել համալսարանի պատիվն ու հեղինակությունը:
153. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը: Պայմանագրով նախատեսված ժամկետներում ուսման վարձը չվճարելու դեպքում պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
154. Համալսարանի սովորողները, ովքեր չեն կատարում ուսումնական պլաններով և ուսումնական գործընթացի ժամանակացույցով նախատեսված առաջադրանքները, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, համալսարանի տարածքում և նրա սահմաններից դուրս խախտում են հասարակական կարգն ու կարգապահական կանոնները, ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև համալսարանից հեռացվելը:
155. Չի թույլատրվում սովորողին հեռացնել հիվանդության, արձակուրդի ընթացքում, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
156. Համալսարանի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը ներկայացնող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարման համապատասխան մարմիններում, քննարկման ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր: Ուսանողական խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է ուսանողական խորհրդի կանոնակարգով, որը հաստատում է համալսարանի գիտական խորհուրդը:
157. Համալսարանում կարող է կազմավորվել երիտասարդ գիտնականների և մասնագետների ընկերություն` ներառելով ուսանողական գիտական ընկերությունը: Երիտասարդ գիտնականների և մասնագետների ընկերության ձևավորման և գործունեության կանոնակարգը հաստատում է համալսարանի գիտական խորհուրդը:
XIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
158. Համալսարանի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում իրավասու պետական մարմինները։
159. Համալսարանի կողմից «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքում՝ նաև այլ իրավասու պետական մարմիններ՝ ըստ իրենց իրավասությունների, ստուգումների և ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերով։ Համալսարանի ֆինանսական գործունեությունը վերստուգվում է անկախ աուդիտորի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ անձի կողմից՝ առնվազն տարեկան մեկ անգամ։ Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով կարող է իրականացվել արտահերթ աուդիտ։ Աուդիտ իրականացնող անձն ընտրվում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների։
160. Յուրաքանչյուր տարի, հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, համալսարանը հttp://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել՝
1) հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է ներառի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, տվյալ ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենի մասին և համալսարանի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են համալսարանի միջոցներից և ծառայություններից.
2) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե համալսարանի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը:
XIV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
161. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով։
162. Համալսարանը վերակազմակերպվում է հիմնադրի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով։
163. Համալսարանի լուծարումը նրա գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու։
164. Համալսարանի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա։ Հիմնադրամի անունից որպես շահագրգիռ անձ կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը։
165. Համալսարանը կարող է լուծարվել, եթե՝
1) համալսարանի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.
2) համալսարանն իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.
3) հնարավոր չէ հասնել համալսարանի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.
4) համալսարանի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.
5) համալսարանը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.
6) համալսարանն ստեղծելիս՝ հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ։
166. Համալսարանը կարող է լուծարվել նաև «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում։
167. Համալսարանը լուծարվում է օրենքով սահմանված կարգով։
168. Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին համալսարանը պարտատերերի նկատմամբ չունի պարտավորություններ, գույքն ուղղվում է համալսարանի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1290-Ն որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԹՈՂՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Գտնվելու վայրը |
Շենքերի և շինությունների անվանումները |
Շահա-գործման տարեթիվը |
Գույքի ձեռք- բերման տարեթիվը |
Ընդհանուր մակերեսը |
Սկզբնական արժեքը |
Մաշվա-ծությունը (հազ. դրամ) |
Հաշվեկշռային արժեքը |
Սեփա-կանության |
Հողամասը (հա) |
Վիճակը |
Այլ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
1. |
քաղ. Երևան, |
մասնաշենք 1 |
1931 թ. |
1931 թ. |
5171.8 (այդ թվում՝ նկուղ՝ |
128549.9 |
89645.4 |
38904.5 |
18.10.2011 թ. |
5.9465, որից 1,2500 –ը՝ |
բավ. |
4 |
2. |
քաղ. Երևան, |
մասնաշենք 2 |
1955 թ. |
1955 թ. |
12948.68 (այդ թվում՝ նկուղ՝ 2725.5) |
228477.6 |
116450.9 |
112026.7 |
բավ. |
4 | ||
3. |
քաղ. Երևան, |
մասնաշենք 3 |
1927 թ. |
1927 թ. |
6054.08 |
143598.5 |
88443.0 |
55155.5 |
բավ. |
4 | ||
4. |
քաղ. Երևան, |
մասնաշենք 4 |
1931 թ. |
1931 թ. |
2706.01 (այդ թվում՝ նկուղ՝ 132.1) |
26124.2 |
18816.2 |
7308,0 |
քանդման |
3 | ||
5. |
քաղ. Երևան, |
մասնաշենք 5 |
1975 թ. |
1975 թ. |
11633.45 (այդ թվում՝ նկուղ՝ 1542.3) |
318650.5 |
182769.5 |
135881,0 |
բավ. |
13 | ||
6. |
քաղ. Երևան, |
մասնաշենք 7 |
1927 թ. |
1927 թ. |
2326.97 |
17368.9 |
8729,0 |
8639.9 |
անբավ. |
3 | ||
7. |
քաղ. Երևան, |
մասնաշենք 9 |
1986 թ. |
1986 թ. |
12254.17 (այդ թվում՝ նկուղ՝ 1774.1) |
246477.3 |
193394.4 |
53082.9 |
լավ |
9 | ||
8. |
քաղ. Երևան, |
մասնաշենք 10 |
1965 թ. |
1965 թ. |
2527.14 |
383777.9 |
46397.4 |
337380.5 |
լավ |
6 | ||
9. |
քաղ. Երևան, |
մասնաշենք 12 |
1946 թ. |
1946 թ. |
1671.22 (այդ թվում՝ նկուղ՝ 380.7) |
30003.1 |
19779.2 |
10223.9 |
բավ. |
3 | ||
10. |
քաղ. Երևան, |
մասնաշենք 13 (ճաշարան) |
1950 թ. |
1950 թ. |
2037.05 (այդ թվում՝ նկուղ՝ 607.1) |
34009.3 |
32743.8 |
1265.5 |
բավ. |
2 | ||
11. |
քաղ. Երևան, |
մասնաշենք 17 |
1985 թ. |
1985 թ. |
4627.67 (այդ թվում՝ նկուղ՝ 900.7) |
65488.6 |
50701.7 |
14786.9 |
բավ. |
5 | ||
12. |
քաղ. Երևան, |
տնտեսական մաս |
1975 թ. |
1975 թ. |
557.67 |
12026,0 |
11822.6 |
203.4 |
բավ. |
2 | ||
13. |
քաղ. Երևան, |
սպորտ համալիր |
1986 թ. |
1986 թ. |
3838.85 (այդ թվում՝ նկուղ՝ 2105.8) |
126207.2 |
108564,0 |
17643.2 |
բավ. |
2 | ||
14. |
քաղ. Երևան, |
մանկապարտեզ (մասնաշենք 19) |
1984 թ. |
1984 թ. |
2214.22 |
71486.5 |
45116.7 |
26369.8 |
բավ. |
3 | ||
15. |
քաղ. Երևան, |
քաղ. Երևան |
1976 թ. |
1976 թ. |
593.67 |
117140.7 |
64055.9 |
53084.8 |
բավ. |
1 | ||
16. |
քաղ. Երևան, |
պահակատուն |
1981 թ. |
1981 թ. |
24.92 |
78.5 |
78.5 |
0,0 |
բավ. |
1 | ||
17. |
քաղ. Երևան, |
ենթակայան |
1977 թ. |
1977 թ. |
135.7 |
2926.3 |
2876.8 |
49.5 |
բավ. |
1 | ||
18. |
քաղ. Երևան, |
ավտոտնակներ 14 հատ (ավտոտնտեսություն) |
1975 թ. |
1975 թ. |
1025.45 |
280.4 |
253.4 |
27.0 |
բավ. |
2 | ||
19. |
քաղ. Երևան, |
օժանդակ շինություն |
1989 թ. |
1989 թ. |
445.61 |
14657.5 |
12715.9 |
1941.6 |
բավ. |
1 | ||
20. |
քաղ. Երևան, Շենգավիթ, Մանանդյան 36 |
քոլեջի շենք |
1962 թ. |
1962 թ. |
3450.9 (այդ թվում՝ նկուղ՝ 180.7) |
21568.9 |
14330.9 |
7238,0 |
23.05.2012 թ. |
0.4735 |
բավ. |
2 |
21. |
քաղ. Երևան, |
հասարակական ուսումնական մասնաշենք (մասնաշենք 8) |
1962 թ. |
1962 թ. |
3547.9 |
48020.3 |
29498 .5 |
18521.8 |
12.09.2006 թ. |
0.6617 |
բավ. |
4 |
կաթսայատուն |
1962 թ. |
1962 թ. |
79.6 |
1056.3 |
649.4 |
406.9 |
բավ. |
1 | ||||
կաթսայատուն |
1962 թ. |
1962 թ. |
130 |
1725.1 |
1060.6 |
664.5 |
բավ. |
1 | ||||
կիսաքանդ շինություն |
1962 թ. |
1962 թ. |
9 |
119.4 |
73.4 |
46.0 |
բավ. |
_ | ||||
մետաղական ավտոտնակ |
1962 թ. |
1962 թ. |
160.1 |
2124.5 |
1306.1 |
818.4 |
բավ. |
1 | ||||
ավտոտնակ և օժանդակ շինություն |
1962 թ. |
1962 թ. |
37 |
491.0 |
301.8 |
189.2 |
բավ. |
1 | ||||
մետաղական շինություն |
1962 թ. |
1962 թ. |
19.5 |
258.8 |
159.1 |
99.7 |
բավ. |
1 | ||||
22. |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, |
փորձնական կայան, հանգստյան տուն |
1978 թ. |
1978 թ. |
586.52 |
19592.3 |
13111.3 |
6481.0 |
05.08.2003 թ. |
0.79 |
բավ. |
1 |
հարթակ |
1978 թ. |
1978 թ. |
166.35 |
5556,1 |
3717.9 |
1838.2 |
բավ. |
1 | ||||
թունել |
1978 թ. |
1978 թ. |
64.6 |
2157.6 |
1443.8 |
713.8 |
բավ. |
1 | ||||
էլ. ենթակայան |
1978 թ. |
1978 թ. |
36 |
1202.4 |
804.6 |
397.8 |
բավ. |
1 | ||||
23. |
ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Մեղրաձոր |
առողջարարական սպորտային համալիր |
1988 թ. |
1988 թ. |
166.09 |
4127.1 |
3585.6 |
541.5 |
21.01.2014 թ. |
1.4 |
բավ. |
|
մետաղական տնակներ 9 հատ |
2005 թ. |
2005 թ. |
13749.4 |
7713.0 |
6036.4 |
ըստ կադաստրի պետ.կոմիտեի 22.04.2014 թ. թիվ |
1 | |||||
24. |
Կոտայքի մարզ, |
մարզաառողջար. ճամբար |
1957 թ. |
1957 թ. |
917.9 |
760.2 |
760.2 |
0,0 |
19.09.2002 թ. |
2.0 |
փայտե, քարե տնակներ, ոչ բավ. |
1 |
սանիտարական մասնաշենք |
1957 թ. |
1957 թ. |
157.39 |
130.6 |
130.6 |
0,0 |
քարե պատերով ոչ բավ. |
1 | ||||
պահեստ |
1957 թ. |
1957 թ. |
17.15 |
14.2 |
14.2 |
0,0 |
քարե պատերով բավ. |
1 | ||||
հին ճաշարան |
1957 թ. |
1957 թ. |
228.89 |
190.0 |
190.0 |
0,0 |
հավաքովի ալյում. կոնստրուկցիաներ, բավ. |
1 | ||||
մետաղական տնակներ 10 հատ |
1988 թ. |
1988 թ. |
17937.3 |
6748.3 |
11189.0 |
ըստ կադաստրի պետ. կոմիտեի 22.04.2014 թ. |
1 | |||||
25. |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, |
վարչական շենք |
1987 թ. |
1987 թ. |
1473.48 (այդ թվում՝ նկուղ՝ 196.07) |
29837.5 |
29836.3 |
1.2 |
07.05.2014 թ. |
0.3897 |
շենքի ավարտվածու-թյան տոկոսը |
5 |
հարթակ |
2001 թ. |
2001 թ. |
3200 |
412,9 |
412.9 |
0,0 |
շենքի ավարտվածության տոկոսը |
1 | ||||
26. |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, Հայրավան համայնք, արևելյան հատված |
մարզաառողջարան |
1988 թ. |
1988 թ. |
219.25 |
5218.2 |
4306.6 |
911.6 |
11.11.2002 թ. |
1.7 |
բավարար |
2 |
փայտյա տնակ |
1988 թ. |
1988 թ. |
67.4 |
1604.1 |
1323.0 |
281.1 |
ոչ բավարար |
1 | ||||
փայտյա տնակ |
1988 թ. |
1988 թ. |
67.4 |
1604.1 |
1322.0 |
281.1 |
ոչ բավարար |
1 | ||||
ցանկապատ |
1988 թ. |
1988 թ. |
438.8 |
10439.1 |
8609.3 |
1829.8 |
ոչ բավարար |
1 | ||||
«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության Կապանի մասնաճյուղ | ||||||||||||
27. |
ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Բաղաբերդի փողոց 28 |
գլխ.մասնաշենք |
1977 թ. |
1998 թ. |
2907.1 (այդ թվում՝ նկուղ՝ 219.2) |
30011,0 |
23133,9 |
6877,1 |
01.07.2013 թ. |
0.76 |
շահագործվող |
|
կաթսայատուն |
2006 թ. |
2006 թ. |
16.6 |
2934.2 |
1161,9 |
1772,3 |
|
շահագործվող |
||||
մարզադահլիճ |
1977 թ. |
1998 թ. |
948.2 |
12004.4 |
9253,6 |
2750,8 |
|
շահագործվող |
||||
ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Բաղաբերդ փողոց 28/1 |
ուս. մասնաշենք 2 |
1977 թ. |
1998 թ. |
1198 |
18006.6 |
13830,6 |
4176,0 |
04.12.2012 թ. |
0.45803 |
շահագործվող | ||
28. |
ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Գրիգոր Արզումանյան 11/2 |
ուս. մասնաշենք |
1973 թ. |
1998 թ. |
498.9 |
9504.56 |
1581,7 |
7922,9 |
04.12.2012 թ. |
0.29 |
Ժամ. |
|
ենթակայան |
1973 թ. |
1998 թ. |
66.6 |
746.76 |
381,5 |
365,2 |
|
Ժամ. |
||||
29. |
ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Գրիգոր Արզումանյան 11/3 |
ուս. մասնաշենք |
1973 թ. |
1998 թ. |
1787.3 |
12583.9 |
10067,1 |
2516,8 |
04.12.2012 թ. |
0.12 |
շահագործվող |
|
«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու մասնաճյուղ | ||||||||||||
30. |
ՀՀ Շիրակի մարզ |
ուս. մասնաշենք |
1964 թ. |
1964 թ. |
2203.26 |
16388.5 |
15953,0 |
435,5 |
12.03.2011 թ. |
0.7974 |
բավ. | |
ուս. մասնաշենք |
1964 թ. |
1964 թ. |
1140.51 |
8483.5 |
8258,1 |
225,4 | ||||||
լաբորատորիա |
1964 թ. |
1964 թ. |
504.58 |
3753.2 |
3653,5 |
99,7 | ||||||
պարիսպ |
1964 թ. |
1964 թ. |
15.3 |
113.8 |
110,8 |
3,0 | ||||||
մարզադահլիճ |
1964 թ. |
1964 թ. |
120 |
420 |
315,0 |
105,0 | ||||||
ուս. մասնաշենք |
1999 թ. |
1999 թ. |
453.49 |
454.7 |
341,0 |
113,7 | ||||||
ուս. մասնաշենք |
1999 թ. |
1999 թ. |
295.46 |
308,0 |
308,0 |
0,0 | ||||||
31. |
ՀՀ Շիրակի մարզ |
կաթսայատուն |
1964 թ. |
1964 թ. |
63.7 |
473.8 |
461,2 |
12,6 |
12.03.2011 թ. |
0.008640 | ||
«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղ | ||||||||||||
32. |
քաղ. Վանաձոր, Շինարարների 12 |
մասնաշենք |
1975 թ. |
1975 թ. |
23837.5 |
591402.6 |
359486.2 |
231916.4 |
19.05.2005 թ. |
9.2 |
Մասնակի. |
Համաձայն ՀՀ կառավարության 13.02.2014 թ. |
կիսաքանդ հարկ |
1988 թ. |
1988 թ. |
1409 |
13593.5 |
13593.5 |
0,0 |
ՀՀ կառավարության 13.03.2014 թ. | |||||
մասնաշենք 4 |
1990 թ. |
1990 թ. |
438.7 |
1200 |
170 |
1030 |
քանդման ենթակա |
|||||
մասնաշենք 5 |
1990 թ. |
1990 թ. |
438.7 |
1200 |
170 |
1030 |
քանդման ենթակա |
|||||
մասնաշենք 6 |
1990 թ. |
1990 թ. |
438.7 |
1200 |
170 |
1030 |
քանդման ենթակա |
|||||
արհեստանոց |
1990 թ. |
1990 թ. |
173.2 |
1671 |
1671 |
0 |
քանդման ենթակա |
|||||
ավտոտնակ |
1990 թ. |
1990 թ. |
153.7 |
1482.7 |
1482.7 |
0 |
լավ |
|||||
կիսակառ. շինություն |
1626.4 |
1080 |
1080 |
0 |
նորոգ. |
|||||||
էլ. ենթակայան 1 |
1975 թ. |
1975 թ. |
58.2 |
561.5 |
561.5 |
0 |
անավ. |
|||||
էլ. ենթակայան 2 |
1975 թ. |
1975 թ. |
58.2 |
561.5 |
561.5 |
0 |
լավ |
|||||
լավ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1290-Ն որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ (ՏՐԱՄԱԴՐՎՈՂ) ԳՈՒՅՔԻ
NN |
Գտնվելու վայրը |
Շենքերի և շինությունների անվանումները |
Շահա-գործման տարեթիվը |
Գույքի ձեռք- բերման տարեթիվը |
Ընդհանուր մակերեսը |
Սկզբնական արժեքը |
Մաշվա-ծությունը (հազ. դրամ) |
Հաշվեկշռային արժեքը |
Սեփա-կանության |
Հողամասը (հա) |
Վիճակը |
Այլ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
1. |
քաղ. Երևան, |
մասնաշենք 1 |
1931 թ. |
1931 թ. |
5171.8 (այդ թվում՝ նկուղ՝ |
128549.9 |
89645.4 |
38904.5 |
18.10.2011 թ. |
5.9465, որից 1,2500-ը՝ |
բավ. |
4 |
2. |
քաղ. Երևան, |
մասնաշենք 2 |
1955 թ. |
1955 թ. |
12948.68 (այդ թվում՝ նկուղ՝ 2725.5) |
228477.6 |
116450.9 |
112026.7 |
բավ. |
4 | ||
3. |
քաղ. Երևան, |
մասնաշենք 3 |
1927 թ. |
1927 թ. |
6054.08 |
143598.5 |
88443.0 |
55155.5 |
բավ. |
4 | ||
4. |
քաղ. Երևան, |
մասնաշենք 4 |
1931 թ. |
1931 թ. |
2706.01 (այդ թվում՝ նկուղ՝ 132.1) |
26124.2 |
18816.2 |
7308,0 |
քանդման |
3 | ||
5. |
քաղ. Երևան, |
մասնաշենք 5 |
1975 թ. |
1975 թ. |
11633.45 (այդ թվում՝ նկուղ՝ 1542.3) |
318650.5 |
182769.5 |
135881,0 |
բավ. |
13 | ||
6. |
քաղ. Երևան, |
մասնաշենք 7 |
1927 թ. |
1927 թ. |
2326.97 |
17368.9 |
8729,0 |
8639.9 |
անբավ. |
3 | ||
7. |
քաղ. Երևան, |
մասնաշենք 9 |
1986 թ. |
1986 թ. |
12254.17 (այդ թվում՝ նկուղ՝ 1774.1) |
246477.3 |
193394.4 |
53082.9 |
լավ |
9 | ||
8. |
քաղ. Երևան, |
մասնաշենք 10 |
1965 թ. |
1965 թ. |
2527.14 |
383777.9 |
46397.4 |
337380.5 |
լավ |
6 | ||
9. |
քաղ. Երևան, |
մասնաշենք 12 |
1946 թ. |
1946 թ. |
1671.22 (այդ թվում՝ նկուղ՝ 380.7) |
30003.1 |
19779.2 |
10223.9 |
բավ. |
3 | ||
10. |
քաղ. Երևան, |
մասնաշենք 13 (ճաշարան) |
1950 թ. |
1950 թ. |
2037.05 (այդ թվում՝ նկուղ՝ 607.1) |
34009.3 |
32743.8 |
1265.5 |
բավ. |
2 | ||
11. |
քաղ. Երևան, |
մասնաշենք 17 |
1985 թ. |
1985 թ. |
4627.67 (այդ թվում՝ նկուղ՝ 900.7) |
65488.6 |
50701.7 |
14786.9 |
բավ. |
5 | ||
12. |
քաղ. Երևան, |
տնտեսական մաս |
1975 թ. |
1975 թ. |
557.67 |
12026,0 |
11822.6 |
203.4 |
բավ. |
2 | ||
13. |
քաղ. Երևան, |
սպորտհամալիր |
1986 թ. |
1986 թ. |
3838.85 (այդ թվում՝ նկուղ՝ 2105.8) |
126207.2 |
108564,0 |
17643.2 |
բավ. |
2 | ||
14. |
քաղ. Երևան, |
մանկապարտեզ (մասնաշենք 19) |
1984 թ. |
1984 թ. |
2214.22 |
71486.5 |
45116.7 |
26369.8 |
բավ. |
3 | ||
15. |
քաղ. Երևան, |
կաթսայատուն |
1976 թ. |
1976 թ. |
593.67 |
117140.7 |
64055.9 |
53084.8 |
բավ. |
1 | ||
16. |
քաղ. Երևան, |
պահակատուն |
1981 թ. |
1981 թ. |
24.92 |
78.5 |
78.5 |
0,0 |
բավ. |
1 | ||
17. |
քաղ. Երևան, |
ենթակայան |
1977 թ. |
1977 թ. |
135.7 |
2926.3 |
2876.8 |
49.5 |
բավ. |
1 | ||
18. |
քաղ. Երևան, |
ավտոտնակներ |
1975 թ. |
1975 թ. |
1025.45 |
280.4 |
253.4 |
27.0 |
բավ. |
2 | ||
19. |
քաղ. Երևան, |
օժանդակ շինություն |
1989 թ. |
1989 թ. |
445.61 |
14657.5 |
12715.9 |
1941.6 |
բավ. |
1 | ||
20. | քաղ. Երևան, Կորյունի 16 |
մասնաշենք 6 |
1945 թ. |
1945 թ. |
2906.48 (այդ թվում՝ նկուղ՝ 571) |
82474.58 |
63074.82 |
19399.76 |
06.10.2014 թ. |
0.161662 |
բավ. |
3 |
21. |
քաղ. Երևան, Շենգավիթ, Մանանդյան 36 |
քոլեջի շենք |
1962 թ. |
1962 թ. |
3450.9 (այդ թվում՝ նկուղ՝ 180.7) |
21568.9 |
14330.9 |
7238,0 |
23.05.2012 թ. |
0.4735 |
բավ. |
2 |
22. |
քաղ. Երևան, |
հասարակական ուսումնական մասնաշենք (մասնաշենք 8) |
1962 թ. |
1962 թ. |
3547.9 |
48020.3 |
29498 .5 |
18521.8 |
12.09.2006 թ. |
0.6617 |
բավ. |
4 |
կաթսայատուն |
1962 թ. |
1962 թ. |
79.6 |
1056.3 |
649.4 |
406.9 |
բավ. |
1 | ||||
կաթսայատուն |
1962 թ. |
1962 թ. |
130 |
1725.1 |
1060.6 |
664.5 |
բավ. |
1 | ||||
կիսաքանդ շինություն |
1962 թ. |
1962 թ. |
9 |
119.4 |
73.4 |
46.0 |
բավ. |
_ | ||||
մետաղական ավտոտնակ |
1962 թ. |
1962 թ. |
160.1 |
2124.5 |
1306.1 |
818.4 |
բավ. |
1 | ||||
ավտոտնակ և օժանդակ շինություն |
1962 թ. |
1962 թ. |
37 |
491.0 |
301.8 |
189.2 |
բավ. |
1 | ||||
մետաղական շինություն |
1962 թ. |
1962 թ. |
19.5 |
258.8 |
159.1 |
99.7 |
բավ. |
1 | ||||
23. |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, |
փորձնական կայան, հանգստյան տուն |
1978 թ. |
1978 թ. |
586.52 |
19592.3 |
13111.3 |
6481.0 |
05.08.2003 թ. |
0.79 |
բավ. |
1 |
հարթակ |
1978 թ. |
1978 թ. |
166.35 |
5556,1 |
3717.9 |
1838.2 |
բավ. |
1 | ||||
թունել |
1978 թ. |
1978 թ. |
64.6 |
2157.6 |
1443.8 |
713.8 |
բավ. |
1 | ||||
էլ. ենթակայան |
1978 թ. |
1978 թ. |
36 |
1202.4 |
804.6 |
397.8 |
բավ. |
1 | ||||
24. |
ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Մեղրաձոր |
առողջարարական սպորտային համալիր |
1988 թ. |
1988 թ. |
166.09 |
4127.1 |
3585.6 |
541.5 |
21.01.2014 թ. |
1.4 |
բավ. |
|
մետաղական տնակներ 9 հատ |
2005 թ. |
2005 թ. |
13749.4 |
7713.0 |
6036.4 |
ըստ կադաստրի պետ.կոմիտեի 22.04.2014 թ. թիվ |
1 | |||||
25. |
Կոտայքի մարզ, |
մարզաառողջար. ճամբար |
1957 թ. |
1957 թ. |
917.9 |
760.2 |
760.2 |
0,0 |
19.09.2002 թ. |
2.0 |
փայտե, քարե տնակներ, ոչ բավ. |
1 |
սանիտարական մասնաշենք |
1957 թ. |
1957 թ. |
157.39 |
130.6 |
130.6 |
0,0 |
քարե պատերով ոչ բավ. |
1 | ||||
պահեստ |
1957 թ. |
1957 թ. |
17.15 |
14.2 |
14.2 |
0,0 |
քարե պատերով բավ. |
1 | ||||
հին ճաշարան |
1957 թ. |
1957 թ. |
228.89 |
190.0 |
190.0 |
0,0 |
հավաքովի ալյում. կոնստրուկցիաներ, բավ. |
1 | ||||
մետաղական տնակներ 10 հատ |
1988 թ. |
1988 թ. |
17937.3 |
6748.3 |
11189.0 |
ըստ կադաստրի պետ. կոմիտեի 22.04.2014 թ. |
1 | |||||
26. |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, |
վարչական շենք |
1987 թ. |
1987 թ. |
1473.48 (այդ թվում՝ նկուղ՝ 196.07) |
29837.5 |
29836.3 |
1.2 |
07.05.2014 թ. |
0.3897 |
շենքի ավարտվածու-թյան տոկոսը |
5 |
հարթակ |
2001 թ. |
2001 թ. |
3200 |
412,9 |
412.9 |
0,0 |
շենքի ավարտվածության տոկոսը |
1 | ||||
27. |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, Հայրավան համայնք, արևելյան հատված |
մարզաառողջարան |
1988 թ. |
1988 թ. |
219.25 |
5218.2 |
4306.6 |
911.6 |
11.11.2002 թ. |
1.7 |
բավարար |
2 |
փայտյա տնակ |
1988 թ. |
1988 թ. |
67.4 |
1604.1 |
1323.0 |
281.1 |
ոչ բավարար |
1 | ||||
փայտյա տնակ |
1988 թ. |
1988 թ. |
67.4 |
1604.1 |
1322.0 |
281.1 |
ոչ բավարար |
1 | ||||
ցանկապատ |
1988 թ. |
1988 թ. |
438.8 |
10439.1 |
8609.3 |
1829.8 |
ոչ բավարար |
1 | ||||
«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության Կապանի մասնաճյուղ | ||||||||||||
28. |
ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Բաղաբերդի փողոց 28 |
գլխ.մասնաշենք |
1977 թ. |
1998 թ. |
2907.1 (այդ թվում՝ նկուղ՝ 219.2) |
30011,0 |
23133,9 |
6877,1 |
01.07.2013 թ. |
0.76 |
շահագործվող |
|
կաթսայատուն |
2006 թ. |
2006 թ. |
16.6 |
2934.2 |
1161,9 |
1772,3 |
|
շահագործվող |
||||
մարզադահլիճ |
1977 թ. |
1998 թ. |
948.2 |
12004.4 |
9253,6 |
2750,8 |
|
շահագործվող |
||||
29. |
ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Բաղաբերդի փողոց 28/1 |
ուս. մասնաշենք 2 |
1977 թ. |
1998 թ. |
1198 |
18006.6 |
13830,6 |
4176,0 |
04.12.2012 թ. |
0.45803 |
շահագործվող |
|
30. |
ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Գրիգոր Արզումանյան 11/2 |
ուս. մասնաշենք |
1973 թ. |
1998 թ. |
498.9 |
9504.56 |
1581,7 |
7922,9 |
04.12.2012 թ. |
0.29 |
Ժամ. |
|
ենթակայան |
1973 թ. |
1998 թ. |
66.6 |
746.76 |
381,5 |
365,2 |
|
Ժամ. |
||||
ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Գրիգոր Արզումանյան 11/3 |
ուս. մասնաշենք |
1973 թ. |
1998 թ. |
1787.3 |
12583.9 |
10067,1 |
2516,8 |
04.12.2012 թ. |
0.12 |
շահագործվող |
||
«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու մասնաճյուղ | ||||||||||||
31. |
ՀՀ Շիրակի մարզ |
ուս. մասնաշենք |
1964 թ. |
1964 թ. |
2203.26 |
16388.5 |
15953,0 |
435,5 |
12.03.2011 թ. |
0.7974 |
բավ. | |
ուս. մասնաշենք |
1964 թ. |
1964 թ. |
1140.51 |
8483.5 |
8258,1 |
225,4 | ||||||
լաբորատորիա |
1964 թ. |
1964 թ. |
504.58 |
3753.2 |
3653,5 |
99,7 | ||||||
պարիսպ |
1964 թ. |
1964 թ. |
15.3 |
113.8 |
110,8 |
3,0 | ||||||
մարզադահլիճ |
1964 թ. |
1964 թ. |
120 |
420 |
315,0 |
105,0 | ||||||
ուս. մասնաշենք |
1999 թ. |
1999 թ. |
453.49 |
454.7 |
341,0 |
113,7 | ||||||
ուս. մասնաշենք |
1999 թ. |
1999 թ. |
295.46 |
308,0 |
308,0 |
0,0 | ||||||
32. |
ՀՀ Շիրակի մարզ |
կաթսայատուն |
1964 թ. |
1964 թ. |
63.7 |
473.8 |
461,2 |
12,6 |
12.03.2011 թ. |
0.008640 | ||
«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղ | ||||||||||||
33. |
քաղ. Վանաձոր, Շինարարների 12 |
մասնաշենք |
1975 թ. |
1975 թ. |
139563 |
346255.80 |
207753.48 |
138502.32 |
9.2 |
մասնակի. |
| |
մասնաշենք 4 |
1990 թ. |
1990 թ. |
414.5 |
1200.0 |
170 |
1030 |
քանդման ենթակա |
|||||
(պարբերությունը չեղյալ է ճանաչվել 05.03.15 N 211-Ն) | ||||||||||||
(պարբերությունը չեղյալ է ճանաչվել 05.03.15 N 211-Ն) | ||||||||||||
(պարբերությունը չեղյալ է ճանաչվել 05.03.15 N 211-Ն) |
||||||||||||
(պարբերությունը չեղյալ է ճանաչվել 05.03.15 N 211-Ն) | ||||||||||||
կիսակառ. շինություն |
2000 |
1080 |
1080 |
0 |
նորոգ. |
|||||||
էլ. ենթակայան 1 |
1975 թ. |
1975 թ. |
40.5 |
561.5 |
561.5 |
0 |
անավ. |
|||||
էլ. ենթակայան 2 |
1975 թ. |
1975 թ. |
40.5 |
561.5 |
561.5 |
0 |
լավ |
(հավելվածը փոփ. 05.03.15 N 211-Ն)
*Ծանոթագրություն – Վանաձոր քաղաքի Շինարարների 12 հասցեում գտնվող շենք – շինությունները «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին հանձնել փաստացի օգտագործվող տարածքներով:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |