Գլխավոր տեղեկություն
Համար
N 1477-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.27/74(1087).1 Հոդ.1248.10
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2014 թվականի N 1477-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1009-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման վերնագրում, 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերում «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» բառերը փոխարինել «Հանգրվան» բառով.

2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը «ապահովումն է» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև մասնակցությունը սոցիալական աջակցության ծրագրերով բնաիրային, վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի բաշխման աշխատանքների կազմակերպմանը» բառերով.

3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`

ա. սոցիալական աջակցության ծրագրերով նախատեսված բնաիրային, վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի բաշխման ծառայությունների մատչելիության ապահովումը,

բ. սոցիալական տան կացարաններում բնակվելու իրավունք ունեցող անձանց (այսուհետ` բնակիչ)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպումը,

գ. բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց սոցիալական խնդիրների լուծմանն աջակցության կազմակերպումը,

դ. «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ` անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքերի, շինությունների սպասարկումը:».

4) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին ենթակետով.

«2.1) «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական գործառույթներն են`

ա. կազմակերպել սոցիալական աջակցության ծրագրերով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրվող բնաիրային օգնության, վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի ստացման, պահպանման և բաշխման աշխատանքները` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատված դեպքերում և ընթացակարգերով,

բ. կնքել կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման պայմանագրերը` բնակվելու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշմամբ սահմանված կարգով, կազմակերպել բնակվելու իրավունք ունեցող անձանց բնակեցումը հատկացված բնակելի տարածությունում, ինչպես նաև այլ սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը,

գ. իրականացնել բազմաբնակարան սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող շենքերի պահպանումը, տեխնիկական սպասարկումը,

դ. կազմակերպել բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը` վերջիններիս կողմից դիմելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

ե. համագործակցել սոցիալական բնակարանային ֆոնդի (կացարանի) գտնվելու վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների հետ` բնակիչների սոցիալական խնդիրների լուծման նպատակով,

զ. մասնակցել սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող բազմաբնակարան շենքերի և դրանց հարակից տարածքներին առնչվող հարցերի քննարկմանը, ներկայացնել և (կամ) պաշտպանել կազմակերպության օրինական շահերը պետական (այդ թվում` դատական) և տեղական ինքնակառավարման մարմիններում,

է. տրամադրել բնակիչներին տեղեկանքներ` շենքում բնակվելու և նրանց ընտանիքի կազմի մասին,

ը. աջակցել բնակիչներին` իրենց զբաղեցրած բնակարանների առաջնային տեխնիկական սպասարկման գործում,

թ. իրականացնել (ըստ անհրաժեշտության) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող` շենքերի կառավարմանն ուղղված այլ լիազորություններ.».

5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.

«7.1. Հաստատել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 3/14 հասցեում գտնվող շենքում բնակարան ստացող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և սոցիալապես անապահով անձանց ու սատարող ընտանիքների ցուցակները` համաձայն N 5 հավելվածի:».

6) որոշումը լրացնել նոր` N 5 հավելվածով` համաձայն հավելվածի.

7) ուժը կորցրած ճանաչել որոշման N 4 հավելվածի աղյուսակի 3-րդ տողը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը կանոնադրության մեջ և օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 26
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1477-Ն որոշման

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂՈՒ N 3/14 ՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՑՈՂ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԱՆՁԱՆՑ ՈՒ ՍԱՏԱՐՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Դիմողի ազգանունը, անունը, հայրանունը

Դիմողի (ընտանիքի) սոցիալական կարգավիճակը

Ընտանիքի անդամ-
ների թիվը

Բնակության վայրը

Անձնագրի տվյալները

1.

Սահակյան Գայանե Ռազմիկի

մանկական խնամակալական կազմակերպություն

4

քաղ. Երևան,
Թբիլիսյան
խճուղի 3/2

AM0359390
01.07.2011 թ.
004

2.

Սարգսյան Նարինե Դավթի

մանկական խնամակալական կազմակերպություն

1

քաղ. Երևան
Թբիլիսյան
խճուղի 3/2

AK0630220
05.10.2010 թ.
004

3.

Վեթերնիկովա Արևիկ Կարապետի

մանկական խնամակալական կազմակերպություն

2

քաղ. Երևան
Թբիլիսյան
խճուղի 3/2

AF0228505
16.01.2001 թ.
004

4.

Կայրամանյան Իգոր Սերգեյի

մանկական խնամակալական կազմակերպություն

4

քաղ. Երևան
Թբիլիսյան
խճուղի 3/2

AN0422904
27.03.2013 թ.
004

5.

Սանթրոսյան Թամարա Ազատի

մանկական խնամակալական կազմակերպություն

2

քաղ. Երևան
Թբիլիսյան
խճուղի 3/2

AK0620235
16.09.2010 թ.
004

6.

Հովհաննիսյան Իրինա Մուշեղի

մանկական խնամակալական կազմակերպություն

2

քաղ. Երևան
Թբիլիսյան
խճուղի 3/2

AF0661176
14.01.2003 թ.
004

7.

Մանվելյան Ժուլետա Վալոդի

մանկական խնամակալական կազմակերպություն

1

քաղ. Երևան
Քանաքեռ
ՀԷԿ 16-403

AM0566315
16.12.2011 թ.
004

8.

Հակոբովա Գայանե Գուրգենի

մանկական խնամակալական կազմակերպություն

6

քաղ. Երևան
Թբիլիսյան
խճուղի 3/2

AN0379694
22.02.2013 թ.
004

9.

Հակոբյան Սևակ Հովհաննեսի

սատարող ընտանիք

3

ՀՀ Արմավիրի մարզ,
գյուղ Եղեգնուտ,
7-րդ փողոց, 15 տուն

AG0698676
30.05.2006 թ.
048

10.

Սարգսյան Արմինե Խորենի

սատարող ընտանիք

3

քաղ. Երևան Շինարարների 10 շ., բն. 25

AF0206237
15.12.2000 թ.
012

11.

Հարությունյան Ժենիկ Գարեգինի

միայնակ կենսաթոշակառու

1

քաղ. Երևան Տիչինայի 110

AE0615618
25.05.2000 թ.
008

»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան