Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 6-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.03.16/7(519) Հոդ.23.21
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.01.2015
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015033

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 հունվարի 2015 թ.

թիվ 6-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մակրոպրուդենցիալ գործիքների կիրառման արդյունավետությունը, համապատասխանեցնել կապիտալի պահանջները բանկերի կողմից ստանձնած ռիսկերի մակարդակին,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերով և 36-րդ հոդվածի 1-ին մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 2-ի 16.1 կետում «2018» թիվը փոխարինել «2020» թվով,

2) Կանոնակարգ 2-ի 24-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, սույն կանոնակարգի հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6 կետով սահմանված կազմակերպություններից, Գերմանահայկական հիմնադրամից, Եվրասիական զարգացման բանկից Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված այն միջոցների դիմաց, որոնց մինչև մարումը մնացած ժամկետը 2 տարի և ավելի է, Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 1 տոկոսի չափով:»,

3) Կանոնակարգ 2-ի 24.1 կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, սույն կանոնակարգի հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6 կետով սահմանված կազմակերպություններից, Գերմանահայկական հիմնադրամից, Եվրասիական զարգացման բանկից արտարժույթով, ինչպես նաև մետաղական հաշիվներով ներգրավված միջոցների դիմաց, որոնց մինչև մարումը մնացած ժամկետը 2 տարի և ավելի է, Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 6 տոկոսի չափով, որն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով:»,

4) Կանոնակարգ 2-ի 28-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ առավելագույնը հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի 28.1 կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) 50 տոկոսի չափով, 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ առավելագույնը հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի 28.1 կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) 40 տոկոսի չափով, 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ առավելագույնը հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի 28.1 կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) 30 տոկոսի չափով, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից` առավելագույնը հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի 28.1 կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) 20 տոկոսի չափով:»,

5) Կանոնակարգ 2-ի 53.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«53.1. Եթե սույն կանոնակարգի 24-րդ և 24.1 կետերի երկրորդ պարբերություններով սահմանված պահանջներին բավարարող ներգրավված միջոցները մասնակի կամ ամբողջությամբ մարվում են վաղաժամկետ` մինչև դրանց մարմանը 2 տարի մնալը, և եթե սույն կանոնակարգի 53-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված պահանջներին բավարարող պարտատոմսերի գծով իրականացվում է վաղաժամկետ մարում, ապա բանկը վաղաժամկետ մարված գումարի գծով իրականացնում է պահուստավորում հետևյալ կարգով.

1) Պահուստավորումն իրականացվում է սկսած ներգրավված միջոցի վաղաժամկետ մարման օրվան հաջորդող օրվանից այն ժամկետի ընթացքում, որի չափով ներգրավված միջոցը պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում ընդգրկվել էր նվազեցված դրույքաչափով, բայց ոչ ավելի, քան 730 օր,

2) Պարտադիր պահուստավորման չափը որոշվում է որպես ներգրավված միջոցի միջին կշռված գումար` կիրառելով սույն կանոնակարգի 24-րդ և 24.1 կետերի առաջին պարբերություններով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների համար սահմանված այն դրույքաչափը, որը կիրառվում էր ներգրավված միջոցի` պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում նվազեցված դրույքաչափով ընդգրկվելու ժամանակահատվածում, իսկ սույն կանոնակարգի 53-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված պահանջներին բավարարող պարտատոմսերի դեպքում պարտադիր պահուստավորման չափը որոշվում է սույն ենթակետով սահմանված կարգով` կիրառելով սույն ենթակետում նշված դրույքաչափերի 1.5-ապատիկը: Ընդ որում` վաղաժամկետ մարված միջոցի միջին կշռված մեծության հաշվարկում չի ներառվում ներգրավված միջոցի վաղաժամկետ մարման օրը,

3) Պահուստավորումն իրականացվում է սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված գումարը Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների մեծությանը գումարելու միջոցով սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետի ընթացքում:»,

6) Կանոնակարգ 2-ի 53.3 կետից հետո լրացնել նոր՝ 53.4 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«53.4. Սույն կանոնակարգի 24-րդ և 24.1 կետերի երկրորդ պարբերություններով սահմանված ներգրավված միջոցների նկատմամբ բանկը կարող է կիրառել սույն կանոնակարգի 24-րդ և 24.1 կետերի առաջին պարբերություններով սահմանված դրույքաչափերը, որի դեպքում բանկի վրա չեն տարածվի սույն կանոնակարգի 53.1 կետով սահմանված պահանջները` ներգրավված միջոցների մասնակի կամ ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում:»,

7) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի 6.6 կետում « և Եվրոպական զարգացման բանկի խորհրդի» բառերը փոխարինել «, Եվրոպական զարգացման բանկի խորհրդի, Նիդերլանդների զարգացման բանկի (ԷֆԷմՕ) և Առևտրի և զարգացման սևծովյան բանկի» բառերով,

8) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ը 7-րդ կետից հետո լրացնել նոր 7.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«7.1. Այն դեպքում, երբ պարտապանի նկատմամբ բանկի պահանջը միաժամանակ բավարարում է սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պահանջները, պարտապանին տրամադրված արտարժութային ակտիվների նկատմամբ կիրառվում են համապատասխան դրամային ակտիվների համար սահմանված ռիսկի կշիռները.

1) պարտապանը հանդիսանում է իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր,

2) պարտապանի` սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված դրամական ներհոսքը ստացվում է ապրանքների և (կամ) ծառայությունների արտահանումից,

3) պարտապանի` վարկի արժույթով արտահայտված դրամական ներհոսքերը` բացառությամբ ներգրավված վարկերի, վերջին մեկ տարվա ընթացքում գերազանցել են նույն արտարժույթով արտահայտված դրամական արտահոսքերը` ներառյալ վարկերի մարումները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն որոշման 1-ին կետի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված դրույթները տարածվում են 2015 թվականի մարտի 1-ից հետո ներգրավված միջոցների վրա և վերաբերում են պարտադիր պահուստավորման 2015 թվականի մարտի 1-ից սկսվող և հաջորդող հաշվետու ժամանակահատվածներին: Ընդ որում, բանկը չի կարող կիրառել Կանոնակարգ 2-ի 24-րդ և 24.1 կետերի երկրորդ պարբերություններով սահմանված դրույքաչափերը մինչև 2015 թվականի մարտի 1-ը ներգրավված այն միջոցների նկատմամբ, որոնք վաղաժամկետ մարվել և վերակնքվել են 2015 թվականի մարտի 1-ից հետո:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2015 թ. հունվարի 22

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան