«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 դեկտեմբերի 2014 թ. |
թիվ 357-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից Կենտրոնական բանկ կանոնադրությունների փոփոխությունների ներկայացման գործընթացը,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221 հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02-ը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշմամբ հաստատված ««Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02-ում (այսուհետ` Կանոնակարգ կամ Կանոնակարգ 5/02) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնակարգ 5/02-ի 6-րդ կետը «Կենտրոնական բանկ է ներկայացվում» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաև կանոնները (դրանցում փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը)» բառերով,
2) Կանոնակարգ 5/02-ի 61-րդ կետի 2-րդ ենթակետը «կատարված փոփոխությունները» բառերից հետո լրացնել «(փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը» բառերով,
3) Կանոնակարգ 5/02-ի 62-րդ կետի 3-րդ ենթակետում «փոփոխված կանոնադրություն» բառերը փոխարինել «կանոնադրության փոփոխված դրույթները (փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը» բառերով,
4) Կանոնակարգ 5/02-ի 63-րդ կետի 2-րդ ենթակետում «համապատասխանությունը» բառից հետո լրացնել «և Կենտրոնական բանկ կներկայացվեն տարածքի և տեխնիկական հագեցվածության համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը» բառերով,
5) Կանոնակարգ 5/01-ի Հավելված 5-ի 6.3-րդ և 8.1-րդ կետերի վերջին սյունակում լրացնել «Բնակության վայրը» բառերը,
6) Կանոնակարգ 5/02-ի Հավելված 16-ը և Հավելված 17-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման, համապատասխանաբար Հավելված 1-ի և Հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. դեկտեմբերի 20 |
Հավելված 1 |
Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրության տիտղոսաթերթ
|
»: |
Հավելված 2 |
Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրության փոփոխության տիտղոսաթերթ
|
»: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|