Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 355-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.03.16/7(519) Հոդ.23.8
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.12.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015017

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 դեկտեմբերի 2014 թ.

թիվ 355-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարելավել վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների գրանցման, ղեկավարների կազմում փոփոխությունների իրականացման և ղեկավարներին որակավորման վկայականների տրամադրման գործընթացները,

հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի ««Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01 հաստատելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 240-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 241-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 17/01) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգ 17/01-ի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Վճարահաշվարկային կազմակերպությունը տեղեկացնում է Կենտրոնական բանկին իր կանոնադրությունում իրականացված փոփոխություն(ներ)ի և/կամ լրացում(ներ)ի կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու վերաբերյալ՝ տեղեկանքում նշելով Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում գրանցված՝ իր կանոնադրության վերջին փոփոխության ամսաթիվը:»,

2) Կանոնակարգ 17/01-ի 13-րդ կետ շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Սույն կանոնակարգով սահմանված գրանցման, լիցենզավորման կամ այլ գործընթացի համար սույն կանոնակարգի համաձայն ներկայացման ենթակա այն տեղեկատվությունը, որը նախկինում (տվյալ կամ այլ գործընթացի շրջանակներում) արդեն ներկայացվել է Կենտրոնական բանկ, կրկին Կենտրոնական բանկ ներկայացվում է միայն փոփոխված լինելու դեպքում՝ փոփոխությունների մասով: Ընդ որում, մասնակիցների փոփոխություն տեղի ունենալու դեպքում ներկայացվում է նաև նոր մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն հավելվածների: Սույն կետի համաձայն համապատասխան փոփոխությունները չներկայացվելու կամ միայն փոփոխությունների մասով ներկայացվելու դեպքում միջնորդագրում (դիմումում) նշվում է այդ մասին:»,

3) Կանոնակարգ 17/01-ի 17-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, վճարահաշվարկային կազմակերպությունը առնվազն պետք է նշանակի գործադիր տնօրենին, ինչպես նաև գլխավոր հաշվապահին կամ գլխավոր հաշվապահի պարտականությունները իրականացնող անձին (այդ թվում նաև պատվիրակման դեպքում)՝ սույն կանոնակարգի պահանջներին համապատասխան:»,

4) Կանոնակարգ 17/01-ի 80-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) կառավարման իրավասու մարմնի որոշումը ղեկավարների նշանակման կամ ղեկավարների կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ,»,

5) Կանոնակարգ 17/01-ի 84-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«84. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի պաշտոնը(ները) կարող է (են) զբաղեցվել ժամանակավոր պաշտոնակատարների կողմից և (կամ) թափուր մնալ ոչ ավելի, քան երեք ամիս՝ սկսած Վճարահաշվարկային կազմակերպության կողմից ղեկավարին պաշտոնից փաստացի ազատելու պահից»,

6) Կանոնակարգ 17/01-ի 92-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«92. Եթե Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարը Կենտրոնական բանկի համապատասխան որոշման հիման վրա զրկվել է որակավորման վկայականից, ապա ղեկավարին որակավորման վկայականից զրկելու մասին Կենտրոնական բանկի որոշման ընդունման պահից 3 տարվա ընթացքում նա չի կարող գրանցվել որպես Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավար»,

7) Կանոնակարգ 17/01-ի 114-րդ կետում «հավաստագրերը» բառից հետո լրացնել «և վերջիններիս առկայության դեպքում Կենտրոնական բանկի կողմից ղեկավարի թեկնածուին տրամադրվում է որակավորման վկայական»,

8) Կանոնակարգ 17/01-ի 115-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«115. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարները բավարարում են որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին, եթե`

1) բավարարում են սույն կանոնակարգի 81-րդ կամ 82-րդ և 116-րդ կամ 118-րդ կետերի պահանջներին,

2) առկա է սույն կանոնակարգի 143-րդ, 144-րդ կամ 150-րդ կետերով սահմանված որակավորման վկայական/ները՝ վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոններում գրանցվելու համար, և

3) առկա է սույն կանոնակարգի 144-րդ կամ 150-րդ կետերով սահմանված որակավորման վկայական/ները՝ վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցվելու համար»,

9) Կանոնակարգ 17/01-ի 116-րդ կետի աղյուսակի 1-ին և 2-րդ կետերում հանել «Սի-Էֆ-Էյ (CFA) որակավորման երկու մակարդակները կամ» բառերը,

10) Կանոնակարգ 17/01-ի 117-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«117. Այն դեպքում, երբ միևնույն անձը գրանցվում է գործադիր տնօրենի/գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում և գլխավոր հաշվապահի պաշտոնում, ապա նա պետք է բավարարի այդ պաշտոններում գրանցման համար ներկայացվող որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին:»,

11) Կանոնակարգ 17/01-ի 15-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ (ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ, ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ) ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ»,

12) Կանոնակարգ 17/01-ի 118-րդ կետում «վրա» բառից հետո լրացնել «Կենտրոնական բանկի կողմից» բառերը,

13) Կանոնակարգ 17/01-ի 120-րդ կետում «Ղեկավարների» բառից հետո լրացնել «(գործադիր տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ)» բառերը,

14) Կանոնակարգ 17/01-ի 16-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ (ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ, ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ) ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԹԵՍՏԵՐԸ»,

15) Կանոնակարգ 17/01-ի 150-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«150. Բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալի, տնօրինության (վարչության) անդամի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարչի որակավորման վկայական ունեցող անձը կարող է աշխատել որպես Վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ՝ առանց Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի (գործադիր տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ) որակավորման վկայական ստանալու: Բանկի ու օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի, գլխավոր հաշվապահի տեղակալի որակավորման վկայական ունեցող անձը կարող է աշխատել որպես Վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահ առանց՝ Վճարահաշվարկային կազմակերպության, 144-րդ կետում նշված, գլխավոր հաշվապահի որակավորման վկայական ստանալու:»,

16) Կանոնակարգ 17/01-ի 192-րդ կետում «սույն կանոնակարգի 143-րդ կետով սահմանված» բառերը փոփոխել «վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի» բառերով,

17) Կանոնակարգ 17/01-ի Հավելված 2.2-ի 2-րդ կետի «Ֆիզիկական անձի համար փոխկապակցված անձինք են համարվում հայրը, մայրը, ամուսինը և չափահաս երեխաները» նախադասությունը հանել,

18) Կանոնակարգ 17/01-ի Հավելված 5-ի Ձև 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի (կցվում է),

19) Կանոնակարգ 17/01-ի Հավելված 5-ի Ձև 2-ի 6.3-րդ և 8.1-ին կետերի վերջին սյունակում լրացնել «Բնակության վայրը,» բառերը,

20) Կանոնակարգ 17/01-ի Հավելված 6-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ…»,

21) Կանոնակարգ 17/01-ի Հավելված 10-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ (ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ, ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ) ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Այն վճարահաշվարկային կազմակերպությունները, որոնք նախկինում չունեին գրանցված գործադիր տնօրեն կամ գլխավոր հաշվապահ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում պետք է բավարարեն սույն կանոնակարգի համապատասխան պաշտոնների համար սահմանված պահանջներին:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. դեկտեմբերի 19
Երևան

 

Հավելված
«Հավելված 5-ի Ձև 1
«Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 17/01-ի

 

Միջնորդագիր

 

Ղեկավարի գրանցման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի նախագահ

----------------------------------- -ին

 

Հարգելի ----------------------------

 

Խնդրում ենք ------------------------------------------ (անուն, ազգանուն, հայրանուն)

օ թույլ տալ մասնակցել որակավորման քննություններին (Կենտրոնական բանկում որակավորվող ղեկավարների համար)

օ տրամադրել որակավորման վկայական

օ գրանցել (խորհրդի անդամի համար՝ նաև ստուգել մասնագիտական համապատասխանությունը) որպես ------------------------------------------------------------------ ։

(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը)

 

Կից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:

 

Հավաստիացնում եմ, որ վերոնշյալ անձը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և վերջինիս ստորագրությունը, որն ամրակցվում է ղեկավարի վերաբերյալ ներկայացվող տեղեկանքին, համապատասխանում է իսկականի հետ:

 

Վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրեն՝

/անուն, ազգանուն, ստորագրություն/

 

« » --------------- 20 թ.»: