Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 354-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.03.16/7(519) Հոդ.23.7
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.12.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2015 թ .
Պետական գրանցման թիվ 05015016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 դեկտեմբերի 2014 թ.

թիվ 354-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել ներդրումային ֆոնդի կառավարիչների և ներդրումային ֆոնդի պահառուների ղեկավարների և պատասխանատու աշխատակիցների գրանցման գործընթացները և օպտիմալացնել այդ գործընթացները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում,

հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության 61-րդ հոդվածի 4-րդ մասը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 79-րդ հոդվածի 3-րդ մասը, 88-րդ հոդվածի 3-րդ մասը, և

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 10/05-ը հաստատելու մասին» թիվ 115-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգի 10-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի
կառավարման գործունեություն իրականացնող անձինք

Պաշտոն

Չափանիշ

1) ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն իրականացնում է ֆոնդի ներդրումային քաղաքականության շրջանակներում ֆոնդի ակտիվների ներդրման վերաբերյալ որոշումների կայացում

1. Պետք է ունենա.
1) բարձրագույն կրթություն,
2) ակտիվների կառավարման առնվազն 3 տարվա փորձ, կամ ակտիվների կառավարման առնվազն 1 տարվա փորձ և Սի-Էֆ-Էյ (CFA) առնվազն 1 փուլը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթղթի առկայություն և
3) որակավորող կազմակերպությունից ստացված որակավորման վկայական

2) ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն իրականացնում է ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում

1. Պետք է ունենա.
1) բարձրագույն կրթություն,
2) ակտիվների կառավարման առնվազն
3 տարվա փորձ կամ ակտիվների կառավարման առնվազն 1 տարվա փորձ և Սի-Էֆ-Էյ-ի (CFA) առնվազն 1 փուլը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթղթի առկայություն և
3) որակավորող կազմակերպությունից ստացված որակավորման վկայական կամ
2. Պետք է ունենա.
1) բարձրագույն կրթություն,
2) Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ (ACCA, CPI) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթղթի առկայություն և
3) Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում
ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող անձինք

1) ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն իրականացնում է ֆոնդի ներդրումային քաղաքականության շրջանակներում ֆոնդի ակտիվների ներդրման վերաբերյալ որոշումների կայացում

1. Պետք է ունենա.
1) բարձրագույն կրթություն,
2) ակտիվների կառավարման առնվազն 5 տարվա փորձ, կամ ակտիվների կառավարման առնվազն 2 տարվա փորձ և Սի-Էֆ-Էյ-ի (CFA) առնվազն երկու փուլը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթղթի առկայություն և
3) որակավորող կազմակերպությունից ստացված որակավորման վկայական

2) ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն իրականացնում է ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում

1. Պետք է ունենա
1) բարձրագույն կրթություն,
2) ակտիվների կառավարման առնվազն 5 տարվա փորձ, կամ ակտիվների կառավարման առնվազն 2 տարվա փորձ և Սի-Էֆ-Էյ-ի (CFA) առնվազն երկու փուլը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթղթի առկայություն և
3) որակավորող կազմակերպությունից ստացված որակավորման վկայական կամ
2. Պետք է ունենա.
1) բարձրագույն կրթություն,
2) Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ (ACCA, CPI) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթղթի առկայություն և
3) որակավորող կազմակերպությունից ստացված որակավորման վկայական

3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ղեկավար

1) ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի ղեկավար, օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավար

1. Պետք է ունենա.
1) բարձրագույն կրթություն,
2) առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
3) միջազգային աուդիտորական որակավորման (Սի-Այ-Էյ) փուլերից առնվազն մեկը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական)
4) որակավորող կազմակերպությունից ստացված որակավորման վկայական կամ Էյ-ՍԻ-ՍԻ-Էյ (ACCA) որակավորման բոլոր մակարդակները ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ

2) Կանոնակարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Սույն կանոնակարգով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կամ որակավորող կազմակերպության կողմից տրամադրված համապատասխան որակավորումը ստացած են համարվում նաև սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված միջազգային հեղինակավոր կազմակերպություններում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն 1 տարի աշխատած, գրանցման գործընթացում գտնվող այն անձինք, ովքեր դրանցում ստանձնել են որակավորման ենթակա պաշտոնին համանման պաշտոնի պարտականություններ և (կամ) զբաղեցրել նմանատիպ պաշտոններ:»,

3) Կանոնակարգի 12-րդ կետը շարադրել հետյալ խմբագրությամբ.

«12. Կենտրոնական բանկում անցկացվող որակավորման քննություններին մասնակցելու և համապատասխան որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ է ներդրումային ֆոնդի կառավարչի միջնորդությունը, որում թեկնածուն նախատեսում է զբաղեցնել տվյալ որակավորմանը համապատասխան պաշտոն:»,

4) Կանոնակարգի 13-րդ կետում.

ա. 2-րդ և 4-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

բ. լրացնել 9-րդ ենթակետ՝ հետյալ բովանդակությամբ.

«9) «որակավորող կազմակերպություն»՝ Կենտրոնական բանկի որոշմամբ հաստատված կարգի համաձայն Կենտրոնական բանկի կողմից հավաստագրված որակավորող կազմակերպություն:»,

5) Կանոնակարգի ԳԼՈՒԽ 3-ի վերնագրում «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» բառերով,

6) Կանոնակարգի 16-րդ կետում «Կենտրոնական բանկի խորհրդի նիստում» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկում» բառերով,

7) Կանոնակարգի 20-րդ կետում «Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է» բառերը փոխարինել «ընդունվում է» բառերով,

8) Կանոնակարգի 21-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Խորհրդի անդամի թեկնածուի գիտելիքների համապատասխանության վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել նաև առանց խորհրդի անդամի թեկնածուին հարցազրույցի հրավիրելու»,

9) Կանոնակարգի 22-րդ կետում հանել «Կենտրոնական բանկի խորհրդի» բառերը,

10) Կանոնակարգի 24-րդ կետում «Կենտրոնական բանկի խորհրդի նիստում» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկ» բառերով,

11) Կանոնակարգի 27-րդ կետում «Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է» բառերը փոխարինել «ընդունվում է» բառերով,

12) Կանոնակարգի 28-րդ կետում հանել «Կենտրոնական բանկի խորհրդի» բառերը,

13) Կանոնակարգի 5-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՎՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ»,

14) Կանոնակարգի 29-րդ շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29. Որակավորման ստուգում անցնելու նպատակով Կենտրոնական բանկում համապատասխան ֆինանսական կազմակերպության միջնորդությամբ քննություն են հանձնում ստորև նշված պաշտոններում աշխատելու համար Կենտրոնական բանկ գրանցման դիմած թեկնածուները՝

1) կառավարչի գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը,

2) օտարերկրյա կառավարչի գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը,

3) կառավարչի գլխավոր հաշվապահը,

4) օտարերկրյա կառավարչի գլխավոր հաշվապահը:»,

15) Կանոնակարգը 29-րդ կետից հետո լրացնել 29.1-ին, 29.2-րդ, 29.3-րդ և 29.4-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«29.1. Որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցնելու նպատակով քննություն հանձնում են ստորև նշված պաշտոններում աշխատելու համար դիմող թեկնածուները՝

1) կառավարչի ներքին աուդիտի անդամները, մասնաճյուղի տնօրենը,

2) օտարերկրյա կառավարչի ներքին աուդիտի անդամները,

3) կառավարչի գլխավոր հաշվապահի տեղակալը,

4) օտարերկրյա կառավարչի գլխավոր հաշվապահի տեղակալը,

5) ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձը,

6) ֆոնդի պահառուի ղեկավարը և աշխատակիցը:»,

«29.2 Կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի կողմից ղեկավարի գրանցման միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո ղեկավարի թեկնածուն 15-օրյա ժամկետում անցնում է որակավորման ստուգում, ընդ որում, Կենտրոնական բանկը նախապես թեկնածուին տեղեկացնում է քննության ստույգ օրվա մասին: Բացասական արդյունք ապահոված թեկնածուները 15-օրյա ժամկետում կրկին կարող են մասնակցել քննությանը:»,

«29.3. Որակավորող կազմակերպությունների ցանկը հրապարակվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:»,

«29.4. Այն դեպքում, երբ ղեկավար պաշտոնի որակավորման ստուգման անցկացման համար որևէ որակավորող կազմակերպություն չի ընտրվել և (կամ) ընտրված որակավորող կազմակերպության գործունեությունը դադարեցվել է, ապա սույն կանոնակարգի 29.1-րդ կետով սահմանված համապատասխան ղեկավարի որակավորման ստուգման անցկացման գործընթացը կազմակերպվում է Կենտրոնական բանկում՝ սույն կանոնակարգով սահմանված ընթացակարգի համաձայն:»,

16) Կանոնակարգի 30-րդ և 31-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

17) Կանոնակարգի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

18) «32. Թեկնածուն գրանցման միջնորդագիրը ներկայացնելուց հետո 15-օրյա ժամկետում անցնում է որակավորման ստուգում, ընդ որում, Կենտրոնական բանկը նախապես թեկնածուին տեղեկացնում է քննության ստույգ օրվա մասին:»,

19) Կանոնակարգի 33-րդ կետի 3-րդ ենթակետը «տեղեկանք» բառից հետո լրացնել «(ոչ ռեզիդենտների համար՝ առկայության դեպքում)» բառերով,

20) Կանոնակարգի 6-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԹԵՍՏԵՐԸ»,

21) Կանոնակարգի 42-րդ կետում «Թեկնածուները» բառը փոխարինել «Սույն կանոնակարգի 29-րդ կետով, ինչպես նաև 29.1-րդ կետով սահմանված ղեկավարների թեկնածուները» բառերով,

22) Կանոնակարգի 44-րդ կետում «Թեստերը» բառը փոխարինել «Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստերը» բառերով,

23) Կանոնակարգը 45-րդ կետից հետո լրացնել 45.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«45.1 Սույն կանոնակարգի 45-րդ կետով սահմանված աղյուսակի այն կետերը, որոնք վերաբերում են որակավորող կազմակերպություններում որակավորման ստուգում անցնող ղեկավարներին, գործում են միայն սույն կանոնակարգի 29.4-րդ կետով նախատեսված դեպքում:»,

24) Կանոնակարգի 46-րդ կետում «Թեստի» բառը փոխարինել «Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստի» բառերով,

25) Կանոնակարգի 48-րդ կետում «Թեստերի» բառը փոխարինել «Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստերի» բառերով,

26) Կանոնակարգի 49-րդ կետում «Թեստի» բառը փոխարինել «Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստի» բառերով,

27) Կանոնակարգի 7-րդ գլխի վերնագրում «ԹԵՍՏԻ» բառից առաջ լրացնել «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑՆՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ» բառերը,

28) Կանոնակարգի 51-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«51. Բացասական արդյունք ապահոված թեկնածուները կրկին կարող են մասնակցել քննությանը՝ սույն կանոնակարգի 29.2-րդ կետով սահմանված 15-օրյա ժամկետում:»,

29) Կանոնակարգի 53-րդ կետում «5 աշխատանքային» և «15 աշխատանքային» բառերը փոխարինել համապատասխանաբար «3 աշխատանքային» և «5 աշխատանքային» բառերով,

30) Կանոնակարգի 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«54. Կենտրոնական բանկում որակավորման վկայականը տրվում է՝ ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման.

1) ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի գործադիր տնօրենի (գործադիր մարմնի ղեկավարի) և անդամների, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնների համար,

2) ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի ղեկավարի համար,

3) ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ֆոնդի կառավարչի գլխավոր հաշվապահի համար:»,

31) Կանոնակարգը 54-րդ կետից հետո լրացնել 54.1-րդ և 54.2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«54.1. Որակավորող կազմակերպությունում որակավորման վկայականը տրվում է՝ ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման.

1) ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի անդամի պաշտոնի համար,

2) ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ֆոնդի կառավարչի գլխավոր հաշվապահի տեղակալի համար,

3) ֆոնդի կառավարչի մասնաճյուղի տնօրենի համար,

4) ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի պաշտոնի համար,

5) ֆոնդի պահառուի ղեկավարի և աշխատակցի պաշտոնների համար:»,

«54.2. Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայական տրամադրվում է այն ղեկավարներին, որոնք բավարարում են սույն կանոնակարգի 11-րդ և (կամ) 15-րդ կետերի պահանջներին՝ ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման.

1) ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղի գործադիր տնօրենի (գործադիր մարմնի ղեկավարի) և անդամների, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնների համար,

2) ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ֆոնդի կառավարչի գլխավոր հաշվապահի և գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնների համար,

3) ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ֆոնդի կառավարչի ներքին աուդիտի ղեկավարի և անդամների պաշտոնների համար,

4) ֆոնդի կառավարչի մասնաճյուղի տնօրենի համար,

5) ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի պաշտոնի համար,

6) ֆոնդի պահառուի ղեկավարի և աշխատակցի պաշտոնների համար:»,

32) Կանոնակարգի 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«55. Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի Հավելված 4-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 11-րդ կետի պահանջներին բավարարող, Կենտրոնական բանկի կողմից որակավորման ստուգում անցնող ղեկավարին էլեկտրոնային եղանակով՝ Կենտրոնական բանկում գրանցվելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում` ուղարկվելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստին:»,

33) Կանոնակարգը 55-րդ կետից հետո լրացնել 55.1-րդ և 55.2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«55.1 Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի Հավելված 4.1-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 29.1-րդ կետով սահմանված որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցած ղեկավարին էլեկտրոնային եղանակով՝ Կենտրոնական բանկում գրանցվելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում՝ ուղարկելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստին:»,

«55.2 Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի Հավելված 4.1-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 15-րդ կետով սահմանված որակավորում ունեցող ղեկավարին էլեկտրոնային եղանակով՝ Կենտրոնական բանկում գրանցվելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում՝ ուղարկելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստին:»,

34) Կանոնակարգի 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«56. Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայականները սույն կանոնակարգի 55-րդ, 55.1-րդ, 55.2-րդ կետերով սահմանված ժամկետներում էլեկտրոնային փոստի չստանալու, էլեկտրոնային փոստի խափանման կամ թղթային եղանակով տրամադրված որակավորման վկայականների կորստի (ոչնչացման, ոչ պիտանի դառնալու) դեպքում անձը կարող է դիմել Կենտրոնական բանկ` ներկայացնելով գրավոր դիմում` նշելով այն էլեկտրոնային փոստի հասցեն, որով անձը ցանկանում է ստանալ որակավորման վկայականը: Դիմումն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում որակավորման վկայականը էլեկտրոնային տարբերակով կրկին տրամադրվում է որակավորված անձին` ուղարկելով դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:»,

35) Կանոնակարգի 57-րդ կետում

ա. «Կենտրոնական բանկի» բառերից հետո լրացնել «կամ որակավորող կազմակերպության» բառերով,

բ. լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հղում է տրվում որակավորող կազմակերպության կայքէջի համապատասխան բաժնին:»,

36) Կանոնակարգի 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«58. Թեկնածուներին որակավորման վկայականները տրվում են դրանց ստորագրման պահից հաշված երեք տարի ժամկետով, բացառությամբ սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են անժամկետ և սույն կանոնակարգի 15-րդ և 29.1-րդ կետերով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են մինչև որակավորման վկայականի տրման հիմք հանդիսացող որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի վավերականության ավարտը կամ տվյալ որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի՝ որակավորման վկայականի տրամադրման հիմք հանդիսանալու ավարտը կամ անձի կողմից այնպիսի գործողության կամ անգործության կատարումը, որի հետևանքով խախտվել է որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի տրամադրման և (կամ) պահպանման կանոնները:»,

37) Կանոնակարգը 58-րդ կետից հետո լրացնել 58.1-րդ և 58.2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«58.1 Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող գրանցված ղեկավարի որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 15 օր առաջ համապատասխան ֆինանսական կազմակերպությունը Կենտրոնական բանկ է դիմում ղեկավարի որակավորման ստուգում անցնելու միջնորդությամբ: Դրական արդյունք ապահոված ղեկավարներին տրամադրվում է նոր որակավորման վկայական՝ քննությունը հանձնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ սույն կանոնակարգով սահմանված կարգով»,

«58.2 Որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցնող գրանցված ղեկավարների որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 5 օր առաջ համապատասխան ֆինանսական կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում դիմում՝ կցելով ղեկավարի որակավորումը հավաստող փաստաթուղթը: Կենտրոնական բանկը որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցած ղեկավարներին տրամադրում է նոր որակավորման վկայական՝ դիմումը ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ սույն կանոնակարգով սահմանված կարգով:»,

38) Կանոնակարգի 70-րդ կետը լրացնել 3-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3) որակավորման առկայությունը հավաստող փաստաթուղթ՝ որակավորման վկայական (բացառությամբ՝ Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների):»,

39) Կանոնակարգի 88-րդ կետում «թափուր» բառից առաջ լրացնել «(կամ)» բառը:

40) Կանոնակարգի Հավելված 1-ի 6.3-րդ և 8.1-րդ կետի վերջին սյունակում լրացնել «Բնակության վայրը» բառերը:

41) Կանոնակարգը լրացնել Հավելված 4.1-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

42) Կանոնակարգի Հավելված 7-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի մարտի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. դեկտեմբերի 19
Երևան

 

Հավելված 1

Հավելված 4.1
«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի
կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող
ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու
մասնագիտական
որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 10/05-ի

 

ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ, ՖՈՆԴԻ ՊԱՀԱՌՈՒԻ ՈՐԱԿԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

ԴԻՄԵՐԵՍ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N

Սույն վկայականը տրվում է

_______________________ -ին
Անուն, ազգանուն

___________________________
(հանրային ծառայությունների համարանիշ, իսկ բացակայության դեպքում` անձնագրի տվյալներ)

 

________________________________________
պաշտոնի կամ պաշտոնների անվանումը

պաշտոնում (պաշտոններում) աշխատելու համար:

Վկայականի տրման հիմք է հանդիսանում _______________________________________
                                                                             (որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրը)

Սույն վկայականն ուժի մեջ է մինչև որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի վավերականության ավարտը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ` _________________________________________________

«___» _____________20 թ.:

 

ԴԱՐՁԵՐԵՍ

 

Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե վերջինիս տրման համար հիմք հանդիսացող որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրը կորցնում է վավերականությունը:

 

Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե անձը կատարել է այնպիսի գործողություն կամ թույլ է տվել այնպիսի անգործություն, որի հետևանքով խախտել է որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի տրամադրման և (կամ) պահպանման կանոնները:

 

Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե համապատասխան փոփոխությունների արդյունքում տվյալ որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրն այլևս վկայագրի տրման հիմք չէ:

 

 

Հավելված 2

Հավելված 7
«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող
ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական
որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 10/05-ի

 

 

Միջնորդագիր

 

Ղեկավարի գրանցման վերաբերյալ

 

 

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի նախագահ

------------------------------------ին

 

 

Հարգելի ----------------------------

 

Խնդրում ենք ------------------------------------------
(անուն, ազգանուն, հայրանուն)
o թույլ տալ մասնակցել որակավորման քննություններին (Կենտրոնական բանկում որակավորվող ղեկավարների համար)

o տրամադրել որակավորման վկայական

o գրանցել (խորհրդի անդամի համար՝ նաև ստուգել մասնագիտական համապատասխանությունը) որպես---------------------------------------------------------------
(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը):

 

Կից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:

 

 Հավաստիացնում եմ, որ վերոնշյալ անձը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին և վերջինիս ստորագրությունը, որն ամրակցվում է ղեկավարի վերաբերյալ ներկայացվող տեղեկանքին, համապատասխանում է իսկականի հետ:

 

Ֆինանսական կազմակերպության (օտարերկրյա ֆինանսական կազմակերպության) կառավարման իրավասու մարմին՝

 /անուն, ազգանուն, ստորագրություն/

 

 « » --------- 20 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան