Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.03.16/7(519) Հոդ.23.18
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.01.2015
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015035

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

13 հունվարի 2015 թ.

թիվ 1-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ԹԻՎ 74-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և իրավասու մարմնի կողմից տրված դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ունեցող կազմակերպությունները կարող են իրականացնել էլեկտրոնային փողի թողարկում, սպասարկում և իրացում (տարածում) միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով և համապատասխան թույլտվության հիման վրա,

նպատակ ունենալով

ստեղծել առավել բարենպաստ պայմաններ Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային փողով վճարումների կատարման և զարգացման համար,

բարձրացնել հանրության վստահությունը վիրտուալ միջավայրում էլեկտրոնային փողով վճարումներ իրականացնելու նկատմամբ՝ միաժամանակ սահմանելով Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային փողի միջավայրում առաջացող հնարավոր ռիսկերի կանխարգելման և վերահսկման մեխանիզմներ,

հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը և 19-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 74-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16/1-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 16/1) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

1) «Կանոնակարգ 16/1-ի 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) սույն կարգում օգտագործվող լիցքավորման քարտերի վաճառք (իրացում), Էլեկտրոնային փողի թողարկում/Հաշվառման Հաշվի համալրում (լիցքավորում), մեկանգամյա օգտագործման չլիցքավորվող էլեկտրոնային քսակների վաճառք (իրացում), էլեկտրոնային փողով վճարման իրականացում, էլեկտրոնային փողի մարում, էլեկտրոնային փողի փոխարկում Փոխարկողի միջոցով, էլեկտրոնային փողի փոխարկում, էլեկտրոնային փողի փոխանցում հասկացությունները կիրառվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի էլեկտրոնային փողի թողարկման ու սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները սահմանող նորմատիվ իրավական ակտով կիրառվող նշանակության:»,

2) ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգ 16/1-ի 4-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը,

3) Կանոնակարգ 16/1-ի 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) դիմողի կողմից էլեկտրոնային փող թողարկելու գործունեություն իրականացնելու համար կիրառվող սարքավորումները, ապարատածրագրային համալիրները և անվտանգությանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն Կենտրոնական բանկի իրավական ակտով սահմանված տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջներին:»,

4) ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգ 16/1-ի 5-րդ կետի 4-րդ ենթակետը,

5) Կանոնակարգ 16/1-ի 5-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) դիմողի իրավասու մարմնի կողմից հաստատված գործունեության կանոնակարգ, որը բավարարում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի էլեկտրոնային փողի թողարկման ու սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները սահմանող նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջներին»,

6) Կանոնակարգ 16/1-ի 5-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) ներքին հսկողության իրականացման մեխանիզմների և անվտանգության ռիսկերի կառավարման ընթացակարգերի նկարագրություն, որը բավարարում է Կենտրոնական բանկի իրավական ակտով սահմանված բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պահանջներին»,

7) Կանոնակարգ 16/1-ը լրացնել նոր 13.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«13.1. Թողարկողն իր կողմից սահմանված և կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված գործունեության կանոնակարգում փոփոխություններ կամ լրացումներ կատարելուց առաջ համապատասխան փոփոխությունները ներկայացնում է Կենտրոնական բանկ՝ համաձայնեցման: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիտողություն կամ առաջարկություն չներկայացնելու դեպքում փոփոխությունները և (կամ) լրացումները համարվում են համաձայնեցված:»,

8) ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգ 16/1-ի 24-րդ, 25-րդ և 26-րդ կետերը,

9) Կանոնակարգ 16/1-ի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Էլեկտրոնային փող թողարկող դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպության կողմից կարող են մատուցվել էլեկտրոնային փող թողարկելու հետ կապված հետևյալ թողարկման և սպասարկման ծառայությունները՝

1) լիցքավորման քարտերի վաճառք (իրացում),

2) էլեկտրոնային փողի թողարկում/Հաշվառման Հաշվի համալրում (լիցքավորում),

3) մեկանգամյա օգտագործման չլիցքավորվող էլեկտրոնային քսակների վաճառք (իրացում),

4) էլեկտրոնային փողով վճարման իրականացում,

5) էլեկտրոնային փողի մարում,

6) էլեկտրոնային փողի փոխարկում Փոխարկողի միջոցով,

7) էլեկտրոնային փողի փոխարկում,

8) էլեկտրոնային փողի փոխանցում:»,

10) Կանոնակարգ 16/1-ի 28-րդ կետի «փոխառություն տրամադրել օգտագործողին» բառերը փոխարինել «փոխառություն տրամադրել Հաճախորդներին» բառերով,

11) Կանոնակարգ 16/1-ի 29-րդ կետի «միջոցների դիմաց օգտագործողին» բառերը փոխարինել «միջոցների դիմաց Հաճախորդներին» բառերով,

12) Կանոնակարգ 16/1-ը 32-րդ կետից հետո լրացնել նոր 33-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«33. Էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության կողմից թողարկված 1 միավոր էլեկտրոնային փողը հավասար է 1 ՀՀ դրամի:»,

13) Կանոնակարգ 16/1-ի Հավելված 3-ի երկրորդ պարբերության «Կանոնակարգ 16/2-ի 6-րդ գլխով սահմանված պահանջներին» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի էլեկտրոնային փողի թողարկման ու սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, տեղեկատվական անվտանգության ապահովման և բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պահանջները սահմանող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան

 

2015 թ. հունվարի 16

Երևան