Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.02.16/5(517).1 Հոդ.23.20
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.01.2015
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015037

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

13 հունվարի 2015 թ.

թիվ 3-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և իրավասու մարմնի կողմից տրված դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ունեցող կազմակերպությունները կարող են իրականացնել էլեկտրոնային փողի թողարկում, սպասարկում և իրացում (տարածում) միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով և համապատասխան թույլտվության հիման վրա,

 

նպատակ ունենալով

ստեղծել առավել բարենպաստ պայմաններ Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային փողով վճարումների կատարման և զարգացման համար,

բարձրացնել հանրության վստահությունը վիրտուալ միջավայրում էլեկտրոնային փողով վճարումներ իրականացնելու նկատմամբ՝ միաժամանակ սահմանելով Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային փողի միջավայրում առաջացող հնարավոր ռիսկերի կանխարգելման և վերահսկման մեխանիզմներ,

 

հիմք ընդունելով

«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 269-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը» կանոնակարգ 17/02-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 17/02) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգ 17/02-ի 4-րդ կետը «մասի 70 տոկոսը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստացած վճարահաշվարկային կազմակերպությունների, որոնց բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև հարաբերակցությունը (Ն2 նորմատիվը)՝ յուրաքանչյուր պահի պետք է կազմի 100 տոկոս» բառերով,

2) Կանոնակարգ 17/02-ը 9-րդ կետից հետո լրացնել նոր 9.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«9.1. Վճարահաշվարկային կազմակերպության հիմնական կապիտալի մեծությունը նվազեցվում է տրամադրված փոխառությունների հաշվեկշռային արժեքի չափով:»,

3) Կանոնակարգ 17/02-ը 14-րդ կետից հետո լրացնել նոր 14.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«14.1. Սույն կարգի իմաստով էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստացած վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից ներգրավված պարտավորությունների՝ վերջիններիս Հաճախորդների Հաշվառման Հաշիվներին առկա միջոցները համարվում են ցպահանջ պարտավորություններ՝ անկախ այն հանգամանքից, որ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստացած վճարահաշվարկային կազմակերպությունը ինքնուրույն սահմանել է դրանց մարման ժամկետ:»,

4) Կանոնակարգ 17/02-ի 18-րդ կետում «օգտագործել» բառը փոխարինել «կիրառել» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան

 

2015 թ. հունվարի 16

Երևան