ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2014 թվականի N 1304-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Ինտերնետ կառավարման ոլորտում քաղաքականության մշակման վերաբերյալ լիազոր մարմնին առաջարկություններ ներկայացնելու նպատակով հաստատել «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կազմը` համաձայն հավելվածի։
2. «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի աշխատակարգը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 29 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. դեկտեմբերի 29-ի N 1304-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ
Գագիկ Թադևոսյան |
- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Շաքե Մեժլումյան |
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ |
Արսեն Գաբրիելյան |
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակից |
Սամվել Հովսեփյան |
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ |
Հովհաննես Նիկողոսյան |
- Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական (համաձայնությամբ) |
Լուսինե Սարգսյան |
- Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ (համաձայնությամբ) |
Անդրանիկ Ալեքսանյան |
- Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ) |
Հայկ Չոբանյան |
- Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն (համաձայնությամբ) |
Ալեքսանդր Եսայան |
- «Յուքոմ» ՍՊԸ-ի արտաքին կապերի գծով տնօրեն (համաձայնությամբ) |
Դավիթ Սանդուխչյան |
- «ԱրմենՏել» ՓԲԸ-ի իրավաբանական տնօրինության տնօրեն (համաձայնությամբ) |
Տիգրան Հարությունյան |
- «Նոյան տապան հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Վլադիմիր Սահակյան |
- «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Տիգրան Զարգարյան |
- «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Լիանա Դոյդոյան |
- «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի փորձագետ (համաձայնությամբ) |
Բորիս Նավասարդյան |
- Երևանի մամուլի ակումբի նախագահ (համաձայնությամբ) |
Գագիկ Մակարյան |
- Հայաստանի Հանրապետության գործատուների հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) |
Սամվել Մարտիրոսյան |
- տեղեկատվական անվտանգության փորձագետ (համաձայնությամբ) |
Գրիգոր Սաղյան |
- «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ (խորհրդի քարտուղար, համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.12.2021, N 1453-Ա | 21.12.2021, N 1304-Ա | |
03.12.2019, N 1797-Ա | 04.12.2019, N 1304-Ա | |
19.07.2017, N 780-Ա | 20.07.2017, N 1304-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|