Գլխավոր տեղեկություն
Համար
N 1173-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 25 նոյեմբերի 2014 թվականի N 1173-Ա

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 232-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի N 1899-Ն որոշման 3-րդ կետին համապատասխան`

 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի Բ հատորի բաշխման մասին» N 232-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները.

 1) որոշման 2-րդ կետի 1)-ին ենթակետում`

 ա. «համալսարաններին,» բառից հետո լրացնել «435 օրինակը բաշխել համաձայն N 1 հավելվածի, իսկ» բառերը.

 բ. «495» թիվը փոխարինել «60» թվով.

 գ. «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» բառերը փոխարինել «Գեոդեզիա և քարտեզագրություն» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 25

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2014 թ.

նոյեմբերի 25-ի N 1173-Ա

որոշման

 

 Ց ՈՒ Ց Ա Կ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԼԱՍԻ Բ ՀԱՏՈՐԻ ԲԱՇԽՄԱՆ

NN
ը/կ

Կազմակերպությունների անվանումը

Քանակը

1.

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

5

2.

ՀՀ մարզպետարաններ` յուրաքանչյուրին քսանական

200

3.

Երևանի քաղաքապետարան

160
4.

Երկրապահ կամավորականների միություն

70

  Ընդամենը 435

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան