«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 դեկտեմբերի 2014 թ. |
թիվ 350-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել բանկերի կողմից ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ` Կանոնակարգ 3) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգ 3-ի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Թիվ 31 հաշվետվությունը ներկայացվում է հետևյալ կերպ. «Վճարային քարտերի տեսակների, վճարային քարտ սպասարկող սարքավորումների, ինչպես նաև վճարային քարտերով կատարված գործառնությունների վերաբերյալ» հաշվետվությունը լրացվում և ներկայացվում է ամսական կտրվածքով և բաղկացած է չորս աղյուսակից: Հաշվետվության մեջ ընդգրկվում են տվյալներ՝ կապված հաշվետու բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտերի տեսակների, վճարային քարտ սպասարկող սարքավորումների տեղադրման վայրի, ինչպես նաև հայաստանյան և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված և Հայաստանի Հանրապետության տարածքում և արտասահմանում վճարային քարտերով կատարված գործառնությունների հետ:
1) Հաշվետվության առաջին՝ «ՀՀ բանկերի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտեր» աղյուսակում լրացվում է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ հաշվետու բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտերի վերաբերյալ տեղեկատվություն, տարանջատված ըստ՝ տեղեկատվության պահպանման (գրառման) տեսակի, քարտապանների, վճարման սխեմայի և վճարային համակարգի, գումարի և քանակի: Ընդ որում.
ա. «Տեղեկատվության պահպանման տեսակ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտի վերաբերյալ տեղեկատվություն, որը լրացվում է ըստ նշված դասակարգման, ընտրելով համապատասխան տողը.
աա. «մագնիսական ժապավենով», եթե վճարային քարտը թողարկվել է միայն մագնիսական ժապավենի առկայությամբ,
աբ. «հիբրիդ», եթե վճարային քարտը թողարկվել է մագնիսական ժապավենի և չիպի միաժամանակյա առկայությամբ,
ագ. «միկրոպրոցեսորային», եթե վճարային քարտը թողարկվել է չիպի առկայությամբ,
ադ. «միկրոպրոցեսորային (NFC), եթե թողարկված վճարային քարտը սարքինացված է NFC ընթերցող տվիչով,
աե. «վիրտուալ», եթե վճարային քարտը թողարկվել է բացառապես վիրտուալ (ինտերնետ) միջավայրում օգտագործման համար:
բ. «Քարտապանների տեսակ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտի վերաբերյալ տեղեկատվություն, որը լրացվում է ըստ նշված դասակարգման, ընտրելով համապատասխան տողը՝ «ֆիզիկական անձ» կամ «իրավաբանական անձ/անհատ ձեռներեց», եթե վճարային քարտը թողարկվել է ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի/անհատ ձեռնարկատիրոջ համար համապատասխանաբար:
գ. «Վճարային քարտի վճարման տեսակ/սխեմա» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտի սխեմայի վերաբերյալ տեղեկատվություն, ընտրելով համապատասխան տողը՝ «դեբետային», «հաշվարկային» և «վարկային», եթե վճարային քարտը թողարկվել է դեբետային, հաշվարկային կամ վարկային սխեմայով համապատասխանաբար:
դ. «Վճարային համակարգ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտի վերաբերյալ տեղեկատվություն, որտեղ նշվում է՝ «Արքա», «Վիզա», «Մաստերքարտ» և այլ, ընտրելով համապատասխան տողը, եթե վճարային քարտը թողարկվել է Արքա, Վիզա, Մաստերքարտ և այլ համակարգի ապրանքանիշի տակ: Ընդ որում՝ «բանկի ներքին» տողը նշվում է, եթե վճարային քարտը թողարկվել է բանկի ներքին համակարգի ապրանքանիշի տակ և «համատեղված», եթե վճարային քարտը թողարկվել է մեկից ավելի վճարային համակարգերի համատեղ ապրանքանիշերի տակ:
ե. «Գումար» սյունակում ներկայացվում է բանկի կողմից հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ թողարկված/տրամադրված վճարային քարտերին առկա և քարտապանին հասանելի միջոցների վերաբերյալ տեղեկատվություն (հազ. ՀՀ դրամ): Ընդ որում` արտարժույթով թողարկված/տրամադրված քարտերի դեպքում գումարը լրացվում է հաշվետու ամսվա վերջին օրվա համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով հաշվարկված՝ արտահայտված ՀՀ դրամով:
զ. «Քանակ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ թողարկողի կողմից տրամադրված վճարային քարտերի փաստացի քանակը (բացարձակ արժեք):
2) Հաշվետվության երկրորդ՝ «2. Վճարային քարտի սպասարկման սարքավորումներ/միջոցներ» աղյուսակում լրացվում է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ բանկի կողմից տեղադրված վճարային քարտեր սպասարկող սարքավորումների վերաբերյալ տեղեկատվություն, տարանջատված ըստ՝ սպասարկման սարքավորման/միջոցի տեղադրման վայրի, սարքավորման տեսակի, սարքավորման/միջոցի օգտագործման ձևի և սարքավորման/միջոցի օգտագործման վայրի, քանակի: Ընդ որում.
ա. «Սպասարկման սարքավորման/միջոցի տեղադրման վայր» սյունակում ներկայացվում է բանկի կողմից հաշվետու ամսվա վերջի դրությամբ տեղադրված վճարային քարտ սպասարկող սարքավորումների վերաբերյալ տեղեկատվություն, որը լրացվում է ըստ նշված դասակարգման՝ ընտրելով համապատասխան տողը:
բ. «Սարքավորման տեսակ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից տեղադրված վճարային քարտ սպասարկող սարքավորման տեսակի վերաբերյալ տեղեկատվություն, որը լրացվում է ըստ նշված դասակարգման՝ ընտրելով համապատասխան տողը: Ընդ որում՝ «վիրտուալ ՊՈՍ (PՕS)» տողը լրացվում է, եթե տվյալ սարքը նախատեսված/հաշվառված է վճարային քարտը վիրտուալ (ինտերնետ) միջավայրում սպասարկելու համար:
գ. «Սարքավորման/միջոցի օգտագործման ձև» սյունակում ներկայացվում է բանկի կողմից վճարային քարտ սպասարկող սարքավորման օգտագործման ձևի վերաբերյալ տեղեկատվություն, որը լրացվում է ըստ նշված դասակարգման՝ ընտրելով համապատասխան տողը: Ընդ որում՝ «համատեղ օգտագործվող» տողը լրացվում է, եթե տվյալ սարքը օգտագործվում և հաշվառված է հաշվետու բանկի և այլ բանկի հետ համատեղ:
դ. «Սարքավորման/միջոցի օգտագործման երկիր» սյունակում ներկայացվում է բանկի կողմից վճարային քարտ սպասարկող սարքավորման օգտագործման երկրի վերաբերյալ տեղեկատվություն, որը լրացվում է ըստ նշված դասակարգման՝ ընտրելով համապատասխան տողը: Ընդ որում` վճարային քարտ սպասարկող սարքավորման օգտագործման երկիր է համարվում տվյալ սարքավորման տեղադրման/գտնվելու երկիրը, իսկ «վիրտուալ ՊՈՍ (PՕS)» տերմինալով գործարք կատարելու դեպքում նշվում է վիրտուալ (ինտերնետ) միջավայր:
ե. «Քանակ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից հաշվետու ամսվա վերջի դրությամբ հաշվետու բանկի կողմից շահագործվող վճարային քարտ սպասարկող սարքավորումների փաստացի քանակը (բացարձակ արժեք):
3) Հաշվետվության երրորդ՝ «3. ՀՀ տարածքում գործող բանկի կողմից թողարկած/տրամադրված վճարային քարտերով կատարված գործառնություններ» աղյուսակում լրացվում է բանկի կողմից թողարկած/տրամադրված վճարային քարտերով հաշվետու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում, վիրտուալ միջավայրում կամ և արտասահմանում կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ տարանջատված ըստ վճարային քարտով կատարված գործառնության սպասարկման սարքավորման/միջոցի, վճարային քարտի վճարման տեսակի/սխեմայի, վճարային քարտով կատարված գործառնության տեսակի, գործառնության կատարման երկրի, վճարման ենթակա ծառայության տեսակի և համապատասխան վճարային համակարգի, գումարի և քանակի: Ընդ որում.
ա. «Գործառնության սպասարկման սարքավորում/միջոց» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկած/տրամադրված վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում գործառնության կատարման ժամանակ կիրառվող սարքավորման տեսակի վերաբերյալ տեղեկատվություն՝ ընտրելով համապատասխան տողը: Ընդ որում՝ «վիրտուալ ՊՈՍ (PՕS)» տողը լրացվում է, եթե տվյալ գործառնությունը կատարվել է վիրտուալ (ինտերնետ) միջավայրում սպասարկման համար նախատեսված/հաշվառված սարքավորման միջոցով, իսկ «բանկի գործառնական օր/հաշվառման համակարգ» տողը լրացվում է, եթե տվյալ միջոցների ստացման աղբյուր է հանդիսացել բանկի գործառնական օր կամ հաշվառման համակարգում (ներքին համակարգ) միջոցների առկայությունը: Օրինակ` քարտապանին աշխատավարձի վճարումը կամ կրթաթոշակի, կենսաթոշակի, նպաստի և այլ տիպի սոցվճարների վճարումը կատարվել է բանկի ներքին համակարգում համապատասխան գործողությունների կատարման արդյունքում՝ քարտապանին միջոցները հասանելի դարձնելու միջոցով:
բ. «Վճարային քարտի վճարման տեսակ/սխեմա» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտի սխեմայի վերաբերյալ տեղեկատվություն, ընտրելով համապատասխան տողը, եթե հաշվետու ամսվա ընթացքում գործառնությունը կատարվել է դեբետային, հաշվարկային կամ վարկային սխեմայով թողարկված վճարային քարտերով համապատասխանաբար:
գ. «Գործառնության եղանակ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնության տեսակի վերաբերյալ տեղեկատվություն, ընտրելով համապատասխան տողը, եթե վճարային քարտով կատարվել է կանխիկացման, միջոցների կանխիկ եղանակով մուտքագրման, միջոցների անկանխիկ եղանակով մուտքագրման, վճարման կամ փոխանցման գործառնություն համապատասխանաբար: Ընդ որում, միջոցների կանխիկ եղանակով մուտքագրման համար հիմք է հանդիսանում միջոցների մուտքագրումը կանխիկ եղանակով նախաձեռնելը:
դ. «Գործառնության կատարման երկիր» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնության կատարման երկրի վերաբերյալ տեղեկատվություն, ընտրելով համապատասխան տողը, եթե գործառնությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, վիրտուալ միջավայրում կամ արտասահմանում համապատասխանաբար:
ե. «Ծառայության տեսակ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտով, սահմանված ծառայությունների դիմաց հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկատվություն, ընտրելով համապատասխան տողը: Ընդ որում` նշվում է.
եա. «կոմունալ վճարումներ», եթե վճարումը կատարվել է կոմունալ ծառայությունների դիմաց.
եբ. «վարկի մարում», եթե կատարվել է վարկի մարմանն ուղղված վճարում.
եգ. «պետական բյուջե ուղղված վճարում», եթե վճարումը կատարվել է հարկերի, տուրքերի կամ տուգանքների դիմաց.
եդ. «ԱՊՊԱ/ապահովագրություն», եթե վճարումը կատարվել է ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրման կամ այլ տեսակի ապահովագրության դիմաց.
եե. «հաշվի ամրագրում/փոխանցում», եթե կատարվել է քարտային հաշվի ամրագրում կանխիկ կամ անկանխիկ եղանակով.
եզ. «քարտից քարտ փոխանցում», եթե քարտային հաշվից կատարվել է փոխանցում քարտային հաշվին.
եէ. «դրամական համակարգեր», եթե քարտային հաշվից կատարվել է փոխանցում առանց բանկային հաշվի բացման դրամական միջոցների փոխանցման համակարգերին կամ առանց բանկային հաշվի բացման դրամական միջոցների փոխանցման համակարգերից կատարվել է փոխանցում քարտային հաշվին.
եը. «ապրանքի/ծառայության դիմաց վճարում», եթե վճարումը կատարվել է ապրանքի ձեռքբերման կամ մատուցված ծառայության դիմաց.
եթ. «կանխիկի ստացում», եթե կատարվել է կանխիկացման գործառնություն.
եժ. «սոցվճար», եթե կատարվել է նպաստի, կրթաթոշակի, կենսաթոշակի կամ պետության կողմից սահմանված, քարտապանին ուղղված այլ սոցվճարներ.
եժա. «աշխատավարձ», եթե քարտապանի հաշվին փոխանցվել է աշխատավարձ.
եժբ. «այլ վճարում», եթե կատարվել է վերը նշված ցանկում չնշված ծառայության դիմաց:
զ. «Վճարային համակարգ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված վճարային քարտի վերաբերյալ տեղեկատվություն, որտեղ նշվում է՝ «Արքա», «Վիզա», «Մաստերքարտ» և այլ, եթե հաշվետու ամսվա ընթացքում սպասարկված վճարային քարտը թողարկված է եղել Արքա, Վիզա, Մաստերքարտ և այլ համակարգի ապրանքանիշի տակ: Ընդ որում՝ «բանկի ներքին» տողը նշվում է, եթե հաշվետու ամսվա ընթացքում սպասարկված վճարային քարտը թողարկված է եղել բանկի ներքին համակարգի ապրանքանիշի տակ և «համատեղված», եթե հաշվետու ամսվա ընթացքում սպասարկված վճարային քարտը թողարկված է եղել վճարային համակարգերի համատեղ ապրանքանիշերի տակ:
է. «Գումար» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնությունների գումարի վերաբերյալ տեղեկատվություն (հազ. ՀՀ դրամ): Ընդ որում` արտարժույթով թողարկված/տրամադրված քարտերով գործառնություններ կատարելու դեպքում, գումարը լրացվում է հաշվետու ամսվա վերջին օրվա համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով հաշվարկված՝ արտահայտված ՀՀ դրամով:
ը. «Քանակ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնությունների քանակի վերաբերյալ տեղեկատվություն (բացարձակ արժեք):
4) Հաշվետվության չորրորդ՝ «4. Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով ՀՀ տարածքում կատարված գործառնություններ» աղյուսակում լրացվում է արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով հաշվետու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկատվություն, տարանջատված ըստ՝ վճարային քարտով կատարված գործառնության սպասարկման սարքավորման/միջոցի, վճարային քարտի վճարման տեսակի/սխեմայի, վճարային քարտով կատարված գործառնության տեսակի, վճարման ենթակա ծառայության տեսակի և համապատասխան վճարային համակարգի, գումարի և քանակի: Ընդ որում.
ա. «Գործառնության սպասարկման սարքավորում/միջոց» սյունակում ներկայացվում է արտասահմանյան բանկի կողմից թողարկված վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում գործառնության կատարման ժամանակ կիրառվող սարքավորման տեսակի վերաբերյալ տեղեկատվություն՝ ընտրելով համապատասխան տողը: Ընդ որում՝ «վիրտուալ ՊՈՍ (PՕS)» տողում լրացվում է, եթե տվյալ գործառնությունը կատարվել է վիրտուալ (ինտերնետ) միջավայրում բանկի կողմից սպասարկման համար նախատեսված/հաշվառված սարքավորման միջոցով:
բ. «Գործառնության եղանակ» սյունակում ներկայացվում է արտասահմանյան բանկի կողմից թողարկված վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնության տեսակի վերաբերյալ տեղեկատվություն, ընտրելով համապատասխան տողը, եթե արտասահմանյան բանկի վճարային քարտով կատարվել է կանխիկացման, կանխիկի մուտքագրման, վճարման կամ փոխանցման գործառնություն համապատասխանաբար:
գ. «Ծառայության տեսակ» սյունակում ներկայացվում է արտասահմանյան բանկի կողմից թողարկված վճարային քարտով սահմանված ծառայությունների դիմաց հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկատվություն, ընտրելով համապատասխան տողը՝ համաձայն սույն հաշվետվության երրորդ աղյուսակի 5-րդ սյունակի լրացման սկզբունքի:
դ. «Վճարային համակարգ» սյունակում ներկայացվում է արտասահմանյան բանկի կողմից թողարկված վճարային քարտի վերաբերյալ տեղեկատվություն, որտեղ նշվում է՝ «Վիզա», «Մաստերքարտ» և այլ, ընտրելով համապատասխան տողը, եթե հաշվետու ամսվա ընթացքում սպասարկված վճարային քարտը թողարկված է եղել Վիզա, Մաստերքարտ և այլ համակարգի ապրանքանիշի տակ: Ընդ որում՝ «բանկի ներքին» տողը նշվում է, եթե հաշվետու ամսվա ընթացքում սպասարկված վճարային քարտը թողարկված է եղել արտասահմանյան բանկի ներքին համակարգի ապրանքանիշի տակ և «համատեղված», եթե հաշվետու ամսվա ընթացքում սպասարկված վճարային քարտը թողարկված է եղել վճարային համակարգերի համատեղ ապրանքանիշերի տակ:
ե. «Գումար» սյունակում ներկայացվում է արտասահմանյան բանկի կողմից թողարկված վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնության գումարի վերաբերյալ տեղեկատվություն (հազ. ՀՀ դրամ): Ընդ որում` արտարժույթով թողարկված/տրամադրված քարտերով գործառնություններ կատարելու դեպքում, գումարը լրացվում է հաշվետու ամսվա վերջին օրվա համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով հաշվարկված՝ արտահայտված ՀՀ դրամով:
զ. «Քանակ» սյունակում ներկայացվում է արտասահմանյան բանկի կողմից թողարկված վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնության քանակի վերաբերյալ տեղեկատվություն (բացարձակ արժեք):»:
2. Կանոնակարգ 3-ի Հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի մարտի 1-ին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|
Հավելված |
|
Հավելված 2 |
Հաշվետվություն
«Վճարային քարտերի տեսակների, վճարային քարտ սպասարկող սարքավորումների, ինչպես նաև վճարային քարտերով կատարված գործառնությունների վերաբերյալ»
Թիվ 31 (ամսական)
Կազմակերպության անվանումը________
Ամսաթիվը________________________ թ.
1. ՀՀ բանկերի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտեր
Տեղեկատվության պահպանման տեսակ |
Քարտապանների տեսակ |
Վճարային քարտի վճարման տեսակ/սխեմա |
Վճարային համակարգ |
Գումար (հազ. ՀՀ դրամ) |
Քանակ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
մագնիսական ժապավենով |
ֆիզիկական անձ |
դեբետային |
Արքա |
||
հիբրիդ |
իրավաբանական անձ/անհատ ձեռներեց |
հաշվարկային |
Վիզա |
||
միկրոպրոցեսորային |
վարկային |
Մաստեր քարտ |
|||
միկրոպրոցեսորային (NFC) |
Դայներս քլաբ |
||||
վիրտուալ |
Ամեքս |
||||
բանկի ներքին |
|||||
համատեղված |
|||||
Բանկի վարչության նախագահ |
||
(գործադիր տնօրեն) |
_________________ | |
Կ.Տ. |
Գլխավոր հաշվապահ |
_________________ |
2. Վճարային քարտի սպասարկման սարքավորումներ/միջոցներ
Սպասարկման սարքավորման/միջոցի տեղադրման վայր |
Սարքավորման տեսակ |
Սարքավորման/միջոցի oգտագործման ձև |
Սարքավորման/միջոցի oգտագործման երկիր |
Քանակ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Բանկեր (գլխամաս, մասնաճյուղ) |
ԱԳՄ (ATM) |
միանձյա oգտագործվող |
արտասահմանում |
|
Այլ ֆինանսական և ապահովագրական գործունեություն |
ՊՈՍ (POS) տերմինալ կամ իմպրինտեր |
համատեղ oգտագործվող |
Հայաստանում |
|
Հանքագործական և մշակող արդյունաբերության ձեռնարկություններ. |
վիրտուալ ՊՈՍ (POS) |
ԼՂՀ-ում |
||
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ oդի մատակարարում (ՀԷՑ, ՋԵԿ) |
վիրտուալ միջավայր |
|||
Փոխադրումներ և պահեստային տնտեսություն (կայարաններ, oդանավակայան) |
||||
Մեծածախ և մանրածախ առևտուր (սուպերմարկետ, խանութ, շուկա) |
||||
Կացության և հանրային սննդի կազմակերպում (հյուրանոց, ռեստորան, սրճարան, բիստրո) |
||||
Տեղեկատվություն և կապ (կապի oպերատորներ` Վիվասել, Արմենթել, հեռուստատեսություն, ռադիոտուն) |
||||
Պետական կառավարում և պաշտպանություն (Ազգային ժողով, կառավարություն, նախարարություններ, այլ պետական հիմնարկներ, սահմանային անցակետեր, մաքսակետեր, զորամասեր) |
||||
Քաղաքապետարան, թաղապետարան, գյուղապետարան |
||||
Կրթություն (համալսարաններ, դպրոցներ) |
||||
Առողջապահություն (հիվանդանոց, ատամնաբուժարան, դեղատուն) |
||||
Մշակույթ, զվարճություն, հանգիստ (թատրոն, կինոթատրոն, խաղատուն) |
||||
Սպասարկման այլ ծառայություններ (գեղեցկության սրահ, բենզալցակայան, գազալցակայան, կոմունալ ծառայությունների մատուցում՝ ջրամատակարարում) |
||||
Միջազգային կազմակերպություն, դեսպանատուն |
||||
Այլ (բնակելի շենք, փողոց,) |
||||
Բանկի վարչության նախագահ |
||
(գործադիր տնօրեն) |
___________________ | |
Կ.Տ. |
Գլխավոր հաշվապահ |
___________________ |
3. ՀՀ տարածքում գործող բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտերով կատարված գործառնություններ
Գործառնու- |
Վճարային քարտի վճարման տեսակ/ |
Գործառնու- |
Գործառնու- |
Ծառայության |
Վճարային համակարգ |
Գումար (հազ. ՀՀ դրամ) |
Քանակ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
ԱԳՄ (ATM) |
հաշվարկային |
կանխիկի ելք |
արտասահմանում |
կոմունալ վճարումներ |
Արքա |
||
ՊՈՍ (POS) տերմինալ կամ իմպրինտեր |
դեբետային |
կանխիկի մուտք |
Հայաստանում |
վարկի մարում |
Վիզա |
||
վիրտուալ ՊՈՍ (POS) |
վարկային |
անկանխիկ մուտք |
վիրտուալ միջավայր |
պետական բյուջե ուղղված վճարում |
Մաստերքարտ |
||
բանկի գործառնական oր/հաշվառման համակարգ |
վճարում |
ԱՊՊԱ/ապահովագրություն |
Դայներս քլաբ |
||||
փոխանցում |
հաշվի ամրագրում/փոխանցում |
Ամեքս |
|||||
քարտից քարտ փոխանցում |
բանկի ներքին |
||||||
դրամական համակարգեր |
համատեղված |
||||||
ապրանքի, ծառայության դիմաց վճարում |
|||||||
կանխիկի ստացում |
|||||||
սոցվճարներ |
|||||||
աշխատավարձ |
|||||||
այլ վճարում |
|||||||
Բանկի վարչության նախագահ |
|||
(գործադիր տնօրեն) |
________________ | ||
Կ.Տ. |
Գլխավոր հաշվապահ |
________________ | |
4. Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտերով ՀՀ տարածքում կատարված գործառնություններ
Գործառնության սպասարկման սարքավորում/միջոց |
Գործառնության եղանակ |
Ծառայության տեսակ |
Վճարային համակարգ |
Գումար (հազ. ՀՀ դրամ) |
Քանակ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
ԱԳՄ (ATM) |
կանխիկի ելք |
կոմունալ վճարումներ |
Վիզա |
||
ՊՈՍ (POS) տերմինալ կամ իմպրինտեր |
կանխիկի մուտք |
վարկի մարում |
Մաստերքարտ |
||
վիրտուալ ՊՈՍ (POS) |
վճարում |
պետական բյուջե ուղղված վճարում |
Դայներս քլաբ |
||
փոխանցում |
ԱՊՊԱ/ապահովագրություն |
Ամեքս |
|||
հաշվի ամրագրում/փոխանցում |
բանկի ներքին |
||||
դրամական համակարգեր |
համատեղված |
||||
ապրանքի, ծառայության դիմաց վճարում |
|||||
կանխիկի ստացում |
|||||
այլ վճարում |
|||||
Բանկի վարչության նախագահ |
||
(գործադիր տնօրեն) |
__________________ | |
Կ.Տ. |
Գլխավոր հաշվապահ |
__________________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|