Գլխավոր տեղեկություն
Համար
N 49-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.02.13/9(599) Հոդ.146
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2008 թվականի N 49-Ն

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՈՂ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքն արգելող վարակիչ հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. փետրվարի 2
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունվարի 25-ի N 49-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՈՂ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Ժանտախտ (թոքային ձև)

2. Խոլերա

3. Շնչառական օրգանների ակտիվ տուբերկուլոզ (հարուցչի արտազատմամբ` բոլոր ձևերը)

4. Արևադարձային մալարիա

5. Ատիպիկ թոքաբորբ

6. Նոր ենթատեսակով (լոգոտիպով) հարուցված գրիպ

7. (կետն ուժը կորցրել է 30.06.11 N 896-Ն)

8. Վիրուսային հեմոռագիկ տենդեր (Էբոլա, Մարբուրգ, Լասս)

9. Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (Կորոնավիրուս (CoV)

(ցանկը փոփ. 30.06.11 N 896-Ն, խմբ., լրաց. 05.02.15 N 84-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան