Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-80
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.07.27/15(48)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
07.07.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՆՀ-727 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) 1.7-րդ կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Երևանի քաղաքապետի տեղակալներին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` Երևանի քաղաքապետի առաջարկությամբ».

բ) 1.13-րդ կետի «ժա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«իրականացնում է տների, շենքերի և այլ շինությունների համարակալումը»:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունը`

1.7-րդ կետի երրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ»:

3. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
7 հուլիսի 1998 թ.
ՆՀ-80