Գլխավոր տեղեկություն
Համար
N 77-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.02.16/5(517) Հոդ.104
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


4 փետրվարի 2015 թվականի N 77-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝

«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալի պաշտոնի անձնագիր N 184»

«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 185»

«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 186»

«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 187» տողերով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 22 պաշտոնի անձնագրի (ծածկագիր՝ 02-1.2-4) 5-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության պետի տեղակալը կամ վարչության գլխավոր մասնագետներից մեկը».

3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 23, 24, 25 և N 143 պաշտոնների անձնագրերի (ծածկագրեր՝ 02-2.2-10, 02-2.2-11, 02-2.2-12, 02-2.2-53) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Վարչության գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության պետի տեղակալը կամ վարչության գլխավոր մասնագետներից մեկը կամ վարչության առաջատար մասնագետներից մեկը:

 Վարչության գլխավոր մասնագետը վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության գլխավոր մասնագետներից մեկի, վարչության առաջատար մասնագետներից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրանց»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. փետրվարի 4
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան